Ժողովրդավարությունը՝ որպես մեխանի՞զմ, թե՞ որպես բովանդակություն

Ժողովրդավարությունը՝ որպես մեխանի՞զմ, թե՞ որպես բովանդակություն

Հունիս 17, 2019 15:40 Հանրությանը մանիպուլացնելն արդեն գիտության է վերածվել։
«Իզմ»-երի մասին

«Իզմ»-երի մասին

Հունիս 17, 2019 10:00 Երբ հայտարարվում է, որ ոչ մի «իզմ»-ի կողմնակից չեն, նշանակում է, որ իրականում կա «իզմ»՝ դատարկիզմը:

Լրահոս

Մայիս 22, 2019 14:25

Սոցիալական ծառայության աշխատակից ներկայացած տղամարդը հարվածել է 71–ամյա կնոջը՝ ոսկյա մատանին հափշտակելու համար

Սոցիալական ծառայության աշխատակից ներկայացած տղամարդը հարվածել է 71–ամյա կնոջը՝ ոսկյա մատանին հափշտակելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ավարտվել է ավազակային հարձակման դեպքի եւ բնակարանային գողությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել 47-ամյա տղամարդուն: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. հունվարի 17-ին տղամարդը, ներկայանալով իբրեւ սոցիալական ծառայության աշխատակից, խաբեությամբ ապօրինի մուտք է գործել Աբովյան քաղաքի՝ 1947թ. ծնված բնակչուհու բնակարան, որպես նպաստառու՝ վերջինիս անվճար գազի կաթսա տրամադրելու պատրվակով պահանջել նրա՝ նպաստառու հանդիսանալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթերը:

Այդ ընթացքում օգտվելով 71-ամյա կնոջ բացակայությունից՝ տղամարդը փնտրել է ոսկյա զարդեր եւ գումար, սակայն ոչինչ չի գտել, բայց նկատել է կնոջ ձեռքի ոսկյա մատանին: Այն հափշտակելու դիտավորությամբ, կնոջ կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով` բյուրեղապակյա վազայով մի քանի անգամ հարվածել է վերջինիս գլխի շրջանին` պահանջելով ոսկյա մատանին: Կինը, վախեցած իր կյանքի եւ առողջության համար սպառնացող ոտնձգությունից, ձեւացրել է, թե, իբր, ուշագնաց է եղել, որից հետո տղամարդը հանել է նրա ձեռքի ոսկյա մատանին եւ դիմել փախուստի:

Քրեական գործով իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են նույն անձի կողմից կատարված բնակարանային գողությունների այլ դեպքեր եւս: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ վերջինս ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, այցելելով միայնակ բնակվող կենսաթոշակառուների բնակարաններ եւ ներկայանալով որպես սոցիալական ծառայության աշխատակից՝ խաբեությամբ ապօրինի մուտք է գործել վերջիններիս բնակարաններ եւ օգտվելով տանտիրուհիների անուշադրությունից՝ հափշտակել է գումարներ:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 47-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով, 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով եւ 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (6 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս խորագրի վերջին նյութերը

Հունաստանը ԵՄ-ից կպահանջի Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել

Հունաստանը ԵՄ-ից կպահանջի Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել

Հունիս 17, 2019 21:10 Կիպրոսում հորատման աշխատանքների համար։
Թուրքիային անապատացման լուրջ վտանգ է սպառնում

Թուրքիային անապատացման լուրջ վտանգ է սպառնում

Հունիս 17, 2019 20:37 Հիմնական պատճառը հողի էրոզիան է։
Ստամբուլում վրացիների և ռուսների բախում է տեղի ունեցել. կա 1 զոհ

Ստամբուլում վրացիների և ռուսների բախում է տեղի ունեցել. կա 1 զոհ

Հունիս 17, 2019 19:52 Հյուրանոցներից մեկում գումարային հարցերի շուրջ վեճ է բռնկվել։
Էրդողանը՝ Մակրոնին. «Դու ո՞վ ես ընդհանրապես»

Էրդողանը՝ Մակրոնին. «Դու ո՞վ ես ընդհանրապես»

Հունիս 17, 2019 19:35 Կոչ էր արել դադարեցնել Կիպրոսում հորատման աշխատանքները։
Փաշինյանի իշխանությունը Տեր-Պետրոսյանի իշխանության ռեինկարնացիան է. քաղաքագետ (տեսանյութ)

Փաշինյանի իշխանությունը Տեր-Պետրոսյանի իշխանության ռեինկարնացիան է. քաղաքագետ (տեսանյութ)

Հունիս 17, 2019 18:55 Իշխանությունն ուզում է ամբողջությամբ վերահսկել քաղաքական դաշտը:
Ադրբեջանական գազը TANAP-ի  միջոցով հասել է եվրոպական շուկաներ

Ադրբեջանական գազը TANAP-ի միջոցով հասել է եվրոպական շուկաներ

Հունիս 17, 2019 18:50 «Շահ Դենիզ» հանքավայրում արդյունահանված գազը։
Տեղի է ունեցեկ ՀՅԴ-ԲՀԿ հանդիպում

Տեղի է ունեցեկ ՀՅԴ-ԲՀԿ հանդիպում

Հունիս 17, 2019 18:35 ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ։
Բաթումին պաշտոնապես բացեց ծովային սեզոնը

Բաթումին պաշտոնապես բացեց ծովային սեզոնը

Հունիս 17, 2019 18:31 Ծովում խեղդվողներին փրկելու համար կկիրառվեն նաև թռչող սարքեր:
Սան Ֆրանցիսկոյում առնետներով լի սրճարան են բացել

Սան Ֆրանցիսկոյում առնետներով լի սրճարան են բացել

Հունիս 17, 2019 18:10 Ազատ վազվզում են սեղաններին, հատակին, ամանեղենի մեջ։
Մանվել Գրիգորյանի կալանքի հարցով դատական նիստը (տեսանյութ)

Մանվել Գրիգորյանի կալանքի հարցով դատական նիստը (տեսանյութ)

Հունիս 17, 2019 17:15 Քննարկվում է պաշտպանների միջնորդությունը։
Ղրղզստանի խորհրդարանը մեղադրանքներ առաջադրեց երկրի նախկին նախագահ Աթամբաեւի նկատմամբ

Ղրղզստանի խորհրդարանը մեղադրանքներ առաջադրեց երկրի նախկին նախագահ Աթամբաեւի նկատմամբ

Հունիս 17, 2019 16:30 Դա կարող է հանգեցնել պետության նախկին ղեկավարին անձեռնմխելիությունից զրկելուն:
Կայացավ #Anti_Fake_PRESIDENT խորհրդանշական բողոքի ակցիան (տեսանյութ)

Կայացավ #Anti_Fake_PRESIDENT խորհրդանշական բողոքի ակցիան (տեսանյութ)

Հունիս 17, 2019 15:45 Արմեն Սարգսյանը հատուկ մրցանակով պարգևատրվելու է։
Ժողովրդավարությունը՝ որպես մեխանի՞զմ, թե՞ որպես բովանդակություն

Ժողովրդավարությունը՝ որպես մեխանի՞զմ, թե՞ որպես բովանդակություն

Հունիս 17, 2019 15:40 Հանրությանը մանիպուլացնելն արդեն գիտության է վերածվել։
Երևանի ավագանու արտահերթ նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ

Երևանի ավագանու արտահերթ նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ

Հունիս 17, 2019 14:55 Օրակարգում 5 հարց կա։
«Վարչապետի պայմանը կատարել ենք, հիմա իր հերթն է». բողոքի ցույց կառավարության մոտ

«Վարչապետի պայմանը կատարել ենք, հիմա իր հերթն է». բողոքի ցույց կառավարության մոտ

Հունիս 17, 2019 14:35 Ճանապարհահատվածը միայն անասուններն են կարողանում անցնել։