Քաղաքական

Մայիս 24, 2019 19:30

Փաշինյանը ՀՅԴ-ին պատասխան հանրահավաք կանցկացնի․ քաղաքագետ

Փաշինյանը ՀՅԴ-ին պատասխան հանրահավաք կանցկացնի․ քաղաքագետ

Ավելի շատ ունենք քաղաքական ուժերի դիրքավորման խնդիր, այս մասին Politik.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով երեկ երեկոյան Ազատության հրապարակում կայացած Հ.Յ. Դաշնակցության հանրահավաքին, որն, իրենց խոսքով, դեղին քարտի ցուցադրում էր կառավարությանը՝ վատ աշխատելու համար:

«Վերջին 1-1,5 տարվա ընթացքում Փաշինյանի դեմ հանրահավաք տեղի չէր ունեցել, որովհետև նա ուներ վարկանիշ, և ոչ մի քաղաքական ուժ չէր պատրաստվում որևէ քայլի դիմել, և սա, կարելի է ասել, «առաջին ծիծեռնակն էր», երբ քաղաքական ուժն արդեն սկսել է հանդես գալ Փաշինյանին ընդդիմախոսությամբ»,-նշեց քաղաքագետը:

Բոզոյանի կարծիքով՝ այդ փաստն ինքնին մտահոգել է Փաշինյանին, որովհետև ինքը 10-15 հոգով կարողացել է բազմահազարանոց ցույցեր կազմակերպել և իշխանություն փոխել, և վախենում է ցանկացած հարթակից՝ լինի դա փոքրաթիվ թե մեծաթիվ.

«Կարծում եմ, որ Դաշնակցության երեկվա հանրահավաքը լրջորեն մտահոգել է Փաշինյանին, և ենթադրաբար, նա, ի պատասխան դրա, կփորձի ավելի մեծ հանրահավաք իրականացնել, որ ցույց տա, թե ժողովրդի մեծ մասը իր կողքին է: Այս ամենը գնում է դեպի ցնցումների, և Փաշինյանն ինքն է տանում այդ ցնցումներին: Դրանք լուրջ վտանգ են ներկայացնելու Հայաստանի համար»:

Քաղաքագետն ընդգծել է՝ Փաշինյանը փորձելու է պատերազմ հայտարարել բոլոր քաղաքական ուժերին.

«Փաշինյանի վարկանիշն անկում է ապրում, և նա հենց դրանից է վախենում: Չեմ ասի, թե այն աստիճանի անկում է ապրել, որ վերջանում է, բայց, մյուս կողմից, ակնհայտ է, որ ինքն էլ զգում է, որ վարկանիշն անկում է ապրում, որովհետև երկրում որևէ լուրջ փոփոխություն չի կատարվել: Միայն ցնցումներ են:

Մարդիկ հեռուստացույցով անընդհատ վատ լուրեր են լսում, ցնցումներ են տեսնում, բռնություն են տեսնում, կենսամակարդակը չի լավանում, սառնարանը չի լցվում, սոցիալական կյանքը չի լավանում: Այս ամենը թատրոն է մեկ անձի համար: Հասարակության մեծ մասը արդեն սկսել է հասկանալ, որ հեղափոխական էյֆորիան միֆ էր, և երբ այդ միֆն արդեն ամբողջական լինի, Փաշինյանը լուրջ պրոբլեմներ կունենա: Ինքը փորձում է ամբողջական իշխանությունն իր ձեռքը վերցնել, որպեսզի վախի մթնոլորտ մտցնելով` կարողանա պաշտպանվել»,-ամփոփել է Երվանդ Բոզոյանը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործը կարճվեց

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործը կարճվեց

Հունիս 24, 2019 21:00 Դատարանը որոշել է հայցվորից հօգուտ պատասխանողի բռնագանձել 200 հազար դրամ։
ԲՀԿ-ն ցուցադրաբար լքել է դահլիճը (տեսանյութ)

ԲՀԿ-ն ցուցադրաբար լքել է դահլիճը (տեսանյութ)

Հունիս 24, 2019 16:38 ԱԺ-ում նորից լարված մթնոլորտ է:
«ՎԵՏՕ»-ն Սահմանադրական դատարանի դիմաց շտապ հավաք էր հրավիրել (տեսանյութ)

«ՎԵՏՕ»-ն Սահմանադրական դատարանի դիմաց շտապ հավաք էր հրավիրել (տեսանյութ)

Հունիս 24, 2019 15:50 Տապալված սահմանադրական կարգի վերականգնման համար։
Փաստաբանների պալատն իր մտահոգությունն է հայտնում «Իմ քայլի» անհեռատես վարքագծի կապակցությամբ

Փաստաբանների պալատն իր մտահոգությունն է հայտնում «Իմ քայլի» անհեռատես վարքագծի կապակցությամբ

Հունիս 24, 2019 15:10 Անվճար իրավաբանական օգնության հետ կապված խնդիրներն անխուսափելի են:
«ՌԴ դեսպանն ինքն է որոշում՝ ում հետ հանդիպել, ում հետ՝ ոչ». Շարմազանով (տեսանյութ)

«ՌԴ դեսպանն ինքն է որոշում՝ ում հետ հանդիպել, ում հետ՝ ոչ». Շարմազանով (տեսանյութ)

Հունիս 24, 2019 14:20 Երբ այլ երկրների ներկայացուցիչներ հանդիպում են՝ ում հետ ցանական, ինչո՞ւ ոչ մեկը չի խոսում:
Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել (տեսանյութ)

Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել (տեսանյութ)

Հունիս 24, 2019 12:05 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի շփման գծում

ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի շփման գծում

Հունիս 24, 2019 10:40 Ակնայից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։ 
ԱԺ արտահերթ նիստը (ուղիղ միացում)

ԱԺ արտահերթ նիստը (ուղիղ միացում)

Հունիս 24, 2019 10:35 Օրակարգում է Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը:
Իջևանի ԲՀԿ-ական քաղաքապետը չի բացառում, որ կդառնա ՔՊ անդամ (տեսանյութ)

Իջևանի ԲՀԿ-ական քաղաքապետը չի բացառում, որ կդառնա ՔՊ անդամ (տեսանյութ)

Հունիս 22, 2019 11:55 «Ներկա իշխանությունների հետ իմ հարաբերությունները լավ են»։
Ազգային ժողովի արտահերթ նիստում «Իմ քայլի» պատգամավորը թենիս է նայել

Ազգային ժողովի արտահերթ նիստում «Իմ քայլի» պատգամավորը թենիս է նայել

Հունիս 21, 2019 20:41 Ականջակալներով հետևել է թենիսի խաղի ընթացքին։
Դեպի ո՞ւր է տանում Արցախի հարցը Նիկոլ Փաշինյանը. մեկնաբանում է քաղաքագետը (տեսանյութ)

Դեպի ո՞ւր է տանում Արցախի հարցը Նիկոլ Փաշինյանը. մեկնաբանում է քաղաքագետը (տեսանյութ)

Հունիս 21, 2019 19:45 Միայն 2008-ի դեպքերի բացահայտումը քաղաքական սպեկուլյացիա է։
Վիգեն Քոչարյանն ընտրվեց ԲԴԽ անդամ

Վիգեն Քոչարյանն ընտրվեց ԲԴԽ անդամ

Հունիս 21, 2019 19:15 Նրա համոզմամբ՝ վեթթինգը պետք է համապատասխանի նաև Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին։