Քաղաքական

Մայիս 25, 2019 09:59

Ցուցում է տրված բոլոր օղակներին իմ դեմ աշխատել. դատավոր Ազարյան

Ցուցում է տրված բոլոր օղակներին իմ դեմ աշխատել. դատավոր Ազարյան

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը հերքում է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի այն հայտարարությունը, թե իր 160 էջանոց ատենախոսության մի մասն արտագրել է Վերաքննիչ դատարանի նախագահի Վազգեն Ռշտունու ատենախոսությունից։

«Ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը»,-NEWS.am-ի հետ զրույցում ասել է դատավորը՝ նշելով, որ այդ հարցը բարձրացվել է դեռևս 2018թ. հոկտեմբերին։

«Եթե հանձնաժողովի արտահերթ նիստ էիք գումարում, այն ժամանակ հրավիրեիք, ինչո՞ւ հիմա խառնվեցիք իրար»,-ասել է նա։

Ազարյանը պարզաբանել է, որ ինքն ու Վազգեն Ռշտունին նույն գիտական ղեկավարն են ունեցել, և իրավունքի տեսության վերաբերյալ իրենց ատենախոսություններում հնարավոր է որոշ կրկնություններ եղած լինեն։

«Իմ կարծիքով, եթե ղեկավարը նույնն է, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է պետության և իրավունքի տեսությանը, նորմալ է, որ կարող են մի քանի տասնյակ էջեր համընկնել, բայց կարող էին չէ՞ գիտական ղեկավարից ճշտել, թե ով է ումից արտագրել կամ արդյոք արտագրություն եղել է, ինչո՞ւ են ամբողջ հարցերն ինձ ուղղում, ինչո՞ւ են բոլորը եզրահանգել, որ արտագրություն է եղել, միգուցե այդ հարցը տան այն գիտնականներին, որոնք այդ հարցով են զբաղվում։ Միգուցե վերցնեն՝ համեմատեն նույն գիտական ղեկավարի մոտ անցած մի քանի այլ թեկնածուների աշխատանքների հետ, ես համոզված եմ որ կրկնություններ, «արտագրություններ» կլինեն, մանավանդ տեսության ոլորտում։ Միգուցե իրենք փորձագետներին դիմեն, ոչ թե Ազգային ժողովի երեկվա, շատ կներեք, երեխաները որոշեն՝ ես արտագրել եմ կամ չեմ արտագրել»,–ասել է Ազարյանը։

Անդրադառնալով ԱԺ հանձնաժողովի արտահերթ նիստում ենթադրյալ գրագողության փաստը քննարկելու նախաձեռնությանը՝ Վերաքննիչի դատավորն ասել է.

«Ինձ թվում է արդեն բոլորին պարզ է. հստակ ցուցում է տրված բոլոր օղակներին՝ իմ դեմ աշխատել։ Իմ խորին համոզմամբ՝ բոլոր ճակատներով իմ դեմ ինչ-որ ակցիաներ են իրականացվում»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործը կարճվեց

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործը կարճվեց

Հունիս 24, 2019 21:00 Դատարանը որոշել է հայցվորից հօգուտ պատասխանողի բռնագանձել 200 հազար դրամ։
ԲՀԿ-ն ցուցադրաբար լքել է դահլիճը (տեսանյութ)

ԲՀԿ-ն ցուցադրաբար լքել է դահլիճը (տեսանյութ)

Հունիս 24, 2019 16:38 ԱԺ-ում նորից լարված մթնոլորտ է:
«ՎԵՏՕ»-ն Սահմանադրական դատարանի դիմաց շտապ հավաք էր հրավիրել (տեսանյութ)

«ՎԵՏՕ»-ն Սահմանադրական դատարանի դիմաց շտապ հավաք էր հրավիրել (տեսանյութ)

Հունիս 24, 2019 15:50 Տապալված սահմանադրական կարգի վերականգնման համար։
Փաստաբանների պալատն իր մտահոգությունն է հայտնում «Իմ քայլի» անհեռատես վարքագծի կապակցությամբ

Փաստաբանների պալատն իր մտահոգությունն է հայտնում «Իմ քայլի» անհեռատես վարքագծի կապակցությամբ

Հունիս 24, 2019 15:10 Անվճար իրավաբանական օգնության հետ կապված խնդիրներն անխուսափելի են:
«ՌԴ դեսպանն ինքն է որոշում՝ ում հետ հանդիպել, ում հետ՝ ոչ». Շարմազանով (տեսանյութ)

«ՌԴ դեսպանն ինքն է որոշում՝ ում հետ հանդիպել, ում հետ՝ ոչ». Շարմազանով (տեսանյութ)

Հունիս 24, 2019 14:20 Երբ այլ երկրների ներկայացուցիչներ հանդիպում են՝ ում հետ ցանական, ինչո՞ւ ոչ մեկը չի խոսում:
Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել (տեսանյութ)

Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել (տեսանյութ)

Հունիս 24, 2019 12:05 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի շփման գծում

ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի շփման գծում

Հունիս 24, 2019 10:40 Ակնայից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։ 
ԱԺ արտահերթ նիստը (ուղիղ միացում)

ԱԺ արտահերթ նիստը (ուղիղ միացում)

Հունիս 24, 2019 10:35 Օրակարգում է Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը:
Իջևանի ԲՀԿ-ական քաղաքապետը չի բացառում, որ կդառնա ՔՊ անդամ (տեսանյութ)

Իջևանի ԲՀԿ-ական քաղաքապետը չի բացառում, որ կդառնա ՔՊ անդամ (տեսանյութ)

Հունիս 22, 2019 11:55 «Ներկա իշխանությունների հետ իմ հարաբերությունները լավ են»։
Ազգային ժողովի արտահերթ նիստում «Իմ քայլի» պատգամավորը թենիս է նայել

Ազգային ժողովի արտահերթ նիստում «Իմ քայլի» պատգամավորը թենիս է նայել

Հունիս 21, 2019 20:41 Ականջակալներով հետևել է թենիսի խաղի ընթացքին։
Դեպի ո՞ւր է տանում Արցախի հարցը Նիկոլ Փաշինյանը. մեկնաբանում է քաղաքագետը (տեսանյութ)

Դեպի ո՞ւր է տանում Արցախի հարցը Նիկոլ Փաշինյանը. մեկնաբանում է քաղաքագետը (տեսանյութ)

Հունիս 21, 2019 19:45 Միայն 2008-ի դեպքերի բացահայտումը քաղաքական սպեկուլյացիա է։
Վիգեն Քոչարյանն ընտրվեց ԲԴԽ անդամ

Վիգեն Քոչարյանն ընտրվեց ԲԴԽ անդամ

Հունիս 21, 2019 19:15 Նրա համոզմամբ՝ վեթթինգը պետք է համապատասխանի նաև Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին։