Լրահոս

25.05.2019 13:53


Խոշոր հրդեհ է բռնկվել «Տաշիր պիցցա» արագ սննդի կենտրոնում

Խոշոր հրդեհ է բռնկվել «Տաշիր պիցցա» արագ սննդի կենտրոնում

Մայիսի 25-ին՝ ժամը 11:23-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետում գտնվող «Տաշիր Պիցցա» արագ սննդի կենտրոնում, հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:40-ին, մարվել՝ 11։46-ին։

Խոհանոցում ամբողջությամբ այրվել են շերտազտիչ սարքը (սլայսեր), մասամբ էլեկտրական հաշվիչ, անջատիչ և էլեկտրական լարեր՝ 5 գմ:

Այս խորագրի վերջին նյութերը