Լրահոս

27.05.2019 09:50


Սիսիան-Գորիս ավտոճանապարհին «Jeep Dakar»–ը գլորվել է ձորը. վարորդը տեղում մահացել է

Սիսիան-Գորիս ավտոճանապարհին «Jeep Dakar»–ը գլորվել է ձորը. վարորդը տեղում մահացել է

Մայիսի 26-ին՝ ժամը 16:02-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 14-րդ կմ-ին «Jeep Dakar» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վ.Ս., ծնված 1960 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 100 մ). վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, դուրս բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Այս խորագրի վերջին նյութերը