Կարծիք

27.05.2019 10:08


Իշխանություն լինելով հանդերձ` անընդհատ պայքարում է իշխանության հասնելու համար

Իշխանություն լինելով հանդերձ` անընդհատ պայքարում է իշխանության հասնելու համար

Ճանապարհ դեպի Գյումրի

Տեսնես բժիշկները ինչպե՞ս կախտորոշեն այն հիվանդությունը կամ հոգեվիճակը, որի դեպքում, օրինակ.

մարդ-խամաճիկը (այս դեպքում իրեն խաղացնողներ ) կազմակերպում է, ֆինանսավորում է, և համակարգում է մի արհեստական լայնածավալ գործընթաց, որը տեղեկատվական դաշտում (հատկապես սոցիալական ցանցերում) ապահովում է իր բոլոր արարքների գնահատման բազմաթիվ հավանություններ` սիրո խոստովանություններ, գովասանական և հիացական արձագանքներ, իսկ հետո` հենց դրանց հղում անելով, ինքն իրեն ընկալում և համարում է ժողովրդի կողմից սիրված ու գնահատված:

Կամ` հենց ինքն անձամբ կազմակերպում է, որ հայհոյեն, քննադատեն ու անիծեն իր ընդդիմախոսներին, և սկսում է հավատալ, որ այդ ձևով իրոք ժողովուրդն է կարծիք հայտնում:

Այնքան է բոլորին խաբել ու ստել, այնքան է կեղծիքով ու ձեռնածությամբ զբաղվել, որ սկսել է արդեն ինքն իրեն խաբել, ստել, և ինքն իրեն մանիպուլացնել:

Ինչպե՞ս է կոչվում այս հոգեվիճակը:

Նաև` ինչպե՞ս է կոչվում այն հիվանդությունը կամ հոգեվիճակը, երբ մարդը չի ընկալում ո՛չ իր պատասխանատվությունը, ո՛չ գրաված պաշտոնը (բռնազավթել է, բայց չի հասկանում՝ ինչ է բռնազավթել), ո՛չ պարտավորությունները, ոչ էլ` գործողությունների հերթականությունն ու հետևանքները: Ընդհանրապես չի պատկերացնում, թե ինքն ի՞նչ պիտի անի, երբ և ինչպես:

Արարողակարգի, վարքագծի, պահվածքի, հռետորաբանության, արտահայտման ձևերի կամ լեզվաոճային առանձնահատկությունների մասին խոսելն այս պարագայում նույնիսկ ավելորդ է:

Այս ամբողջը նա դիտարկում է միայն որպես իրավունք, այն էլ` միայն որպես դատապարտելու, մեղադրելու, հենց այնպես խոսելու, անվճար կերկոխ լինելու, տարբեր պաշտոնյաներին զանգելու, բղավելու կամ ստելու և հոխորտալու իրավունք:

Իրականում, իշխանություն լինելով հանդերձ` անընդհատ պայքարում է իշխանության հասնելու համար: Տպավորություն է, որ ոչ միայն չի գիտակցում, այլ նույնիսկ դեռ չի հավատում, որ արդեն հասել է իր համար նույնիսկ երազանքի աստիճանի չհասած բաղձալի բարձունքին: Այս մասով միգուցե կարելի է հասկանալ, որովհետև ցանկացած շարքային ստախոս բանսարկու ձեռնածուի համար դա իրոք անհասանելի երազանք է:

Այս հոգեվիճակը նրան հասցրել է կատարյալ մղձավանջի, և այդ մղձավանջի մեջ գտնվելով՝ դեռևս հանդես է գալիս որպես նախորդ իշխանության ընդդիմություն` այն էլ որպես սուտ ու կեղծիք տարածող, դատարկախոս, բամբասկոտ և բանսարկու թերթի խմբագիր:

Սա ի՞նչ է, սա ի՞նչ զավեշտ է:

Թատրոնն ավարտվել է, այլևս վարագույրն իջեցված է այ մարդ, իջի բեմից...
Դուրս արի մղձավանջից, ամեն ինչ վերջացավ` այլևս ոչ ոք քեզ չի հավատում:

Սիրով ենք ասում`
հրապարակավ ներողություն խնդրիր ողջ ժողովրդից, և` «վեր կաց և քայլիր...»` սկսիր ետ քայլել դեպի Գյումրի:

Սա է քո միակ «Ելք»-ը...

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը