Աշխարհ

27.05.2019 10:53


Եվրախորհրդարանի ընտրություններին մասնակցությունը կազմել է 50,5 տոկոս

Եվրախորհրդարանի ընտրություններին մասնակցությունը կազմել է 50,5 տոկոս

Մայիսի 23-ից 26-ը Եվրամիությունում կայացած Եվրախորհրդարանի ընտրություններին մասնակցությունը կազմել Է 50,5 տոկոս, ինչը 8 տոկոսային կետով ավելի Է, քան 2014 թվականին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Եվրախորհրդարանի Բրյուսելի կենտրոնակայանում լրագրողներին հայտարարել Է ԵԽ-ի ներկայացուցիչը՝ հայտնելով ընտրությունների նախնական արդյունքները:

«28 երկրում, ներառյալ Մեծ Բրիտանիան, մասնակցությունը կազմել Է 50, 5 տոկոս, ինչը 8 տոկոսային կետով ավելի Է, քան 2014 թվականին»,- ասել Է նա:

Բոլոր կուսակցությունների ղեկավարները եւ Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնի թեկնածուները, մեկնաբանելով ընտրությունների արդյունքները, նախեւառաջ շնորհակալություն Էին հայտնում եվրոպացիներին ակտիվության համար:

«Ես շնորհավորում եմ մեզ բոլորիս: Մենք նման արդյունք չենք տեսել տասնամյակների ընթացքում»,- ասել Է մրցակցության հարցերով եվրակոմիսար Մարգրետե Վեսթագերը, որը Եվրահանձնաժողովի ղեկավարի թեկնածու Է «Հանուն Եվրոպայի լիբերալների ու դեմոկրատների միավորում»-ից:

Եվրախորհրդարանի ուղղակի ընտրություններն սկիզբ են առել 1979 թվականին: Առաջին ընտրություններին մասնակցությունը կազմել Է 61,99 տոկոս, սակայն հետագայում այն անշեղորեն նվազել Է, ինչը ի հայտ Է բերել եվրոպացիների հետաքրքրության անկումը եվրոպական նախագծի նկատմամբ: 1999 թվականի ընտրություններին մասնակցությունը ցած Է ընկել հոգեբանորեն կարեւոր 50 տոկոսի նշագծից եւ կազմել 49,51 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը