Լրահոս

28.05.2019 11:00


Դիտակ գյուղի մոտ բախվել են «ՎԱԶ-2121»–ն ու «ԳԱԶ-53»–ը. ուղևորը զոհվել է

Դիտակ գյուղի մոտ բախվել են «ՎԱԶ-2121»–ն ու «ԳԱԶ-53»–ը. ուղևորը զոհվել է

Մայիսի 27-ին՝ ժամը 21:21-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Դիտակ գյուղում ավտոմեքենան կողաշրջվել է, ներսում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գյուղի կանգառի մոտ բախվել են «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Ս.Ս.) և «ԳԱԶ-53» (վարորդ` Վ.Ա.) մակնիշների ավտոմեքենաները:

«ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Գ.Ո.-ն (ծնված 1962 թ.), հոսպիտալացման ճանապարհին մահացել է, իսկ վարորդը և մյուս ուղևորը՝ Հ.Ո.-ն (ծնված 1964 թ.), հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը