Կարծիք

29.05.2019 13:20


Այդպես էլ չհասկացանք պետության, Սահմանադրության, օրենքների իմաստը

Այդպես էլ չհասկացանք պետության, Սահմանադրության, օրենքների իմաստը

Վերջին գոնե կես տարվա ընթացքում մոտս այնպիսի տպավորություն է, որ մենք աֆրիկյան ինչ-որ ցեղ ենք, և ապրում ենք նախապետական ժամանակաշրջանում:

Հասարակության մի ստվար զանգված ամեն օր ուժ ու եռանդ չի խնայում՝ ապացուցելու, որ ժողովրդի ցանկություններն օրենքներից վեր են, որ ժողովուրդն է որոշում՝ ինչն է ճիշտ, իսկ ինչը՝ սխալ, ինչն է արդար, իսկ ինչը՝ ոչ: Եվ որ օրենքները սուտ բան են, և միակ ճշմարությունը ժողովրդի կամքն է:

Եվ մարդկանց այդ խումբը չի հասկանում, որ ժողովուրդը տարբեր խավերից և խմբերից է բաղկացած, և այն, ինչն իրենց համար կարող է անընդունելի լինել, մեկ ուրիշի համար լրիվ նորմալ երևույթ է, բայց դա չի նշանակում, որ այդ «մեկ ուրիշը» ժողովրդի մաս չի կազմում, և նրանց պետք է արտաքսել երկրից միայն այն բանի համար, որ համաձայն չէ ինչ-որ մեկի կարծիքի հետ:

Մարդկանց այդ զանգվածը չի հասկանում, որ օրենքը ստեղծված է այն բանի համար, որ այդ՝ տարբեր խմբերից բաղկացած հասարակությունը կարողանա գոյատևել, և որ հասարակությունում Հոբսի «մարդը մարդու դեմ գայլ է» իրավիճակ չտիրի, երբ ամեն մեկն անում է այն, ինչ ցանկանում է՝ առանց հաշվի առնելու ուրիշների իրավունքները, ցանկություները, պահանջները:

Ապշելու վիճակ է: Քանի տարի պետականության պայմաններում ենք ապրում, բայց այդպես էլ չհասկացանք պետության, Սահմանադրության, օրենքների իմաստը:

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը