Կարծիք

Մայիս 31, 2019 19:55

Սորոսը վերջնականապես «լափեց» երկիրը (տեսանյութ)

Սորոսը վերջնականապես «լափեց» երկիրը (տեսանյութ)

Այսօր նախագահ Արմեն Սարգսյանը, տեղի տալով Նիկոլ Փաշինյանի քմահաճություններին, Սահմանադրական դատարանի դատավոր առաջադրեց փաստաբան Վահե Գրիգորյանին, ով լևոնանիկոլական տանդեմին կից իրավաբան է, և իշխանության մեկ տարվա ընթացքում դարձել է Նիկոլ Փաշինյանի ոչ պաշտոնական խորհրդատուն եւ նրա ցուցումով է երկրում իրականացվում արդարադատություն, որը շատերի քննադատության թեման է դարձել։

Շինծու քրեական գործեր` քաղաքական հաշվեհարդարի արդյունքում կարված. ահա այն ամենը, ինչ տեղի է ունենում վերջին մեկ տարվա ընթացքում:

Հայտնի գաղտնալսման ձայնագրությունից պարզ է դառնում, որ այդ ամենը տեղի է ունենում Վահե Գրիգորյանի թեթեւ ձեռամբ։ Վահե Գրիգորյանի անցյալի գործունեությունն էլ պակաս անփառունակ չէ, սորոսական գրանտակերությամբ զբաղված փաստաբանի խայտառակ գործարքները հայտնվել են մամուլի էջերում, հիշենք միայն հօգուտ ադրբեջանցիների նրա արարքը հայտնի գործով, որի դիմաց նա ըստ տեղեկությունների՝ միլիոնավոր դոլարներ է ստացել մեր հակառակորդ պետության կողմից, հիշենք նաեւ, որ ՄԻԵԴ-ում նա պատրվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ կապված հայտնի գործը։ Մասնավորապես, 2012 թվականի մայիսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է որոշում` Լևոն Տեր-Պետրոսյանի գանգատը Մարտի-1-ի գործով մերժելու վերաբերյալ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, քննելով մարտի 1-ի իրադարձությունները, արձանագրել է, որ ՀՀ Նախագահը 2008 թվականի փետրվարի 23-ին հանդիպումներ է ունեցել ուժային կառույցների հետ` հայտարարելով, որ ինքը թույլ չի տա որևէ մեկին ապակայունացնել իրավիճակը Հանրապետությունում, և տվել է համապատասխան հանձնարարականներ:

Այսինքն` Նախագահը, լինելով պետության գլուխը, ուներ սահմանադրական պարտականություն` երաշխավորելու Հանրապետության ներքին անվտանգությունը (2005 թվականի Սահմանադրության 49-րդ հոդված):

Ավելին, հաշվի առնելով, որ այդ օրերին Պաշտպանության նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ներգրավվում էին հետընտրական գործընթացներին, Նախագահը պարտավոր էր պահպանել զինված ուժերի չեզոքությունը քաղաքական հարցերում (2005 թվականի Սահմանադրության 8.2-րդ հոդված)։ Եւ ահա, նույն տրամաբանությամբ էլ նա հիմա «ձեւում-կարում» է նոր իշխանությունների քաղաքական հետապնդումները, դրանց քրեական գործի տեսք տալիս՝ մտավախություն չունենալով, որ ոչ հեռավոր ապագայում միջազգային ատյաններում կրկին ձախողում է ունենալու՝ պետությանը լուրջ վնասներ պատճառելով։ Բայց սրանից առավել նողկալի է Արմեն Սարգսյանի քայլը։ Չես հասկանում՝ մարդը պետության գլո՞ւխ է, ինչպես Սահմանադրությունն է իրեն լիզորել, թե՞ իշխանության խամաճիկ, թյուրիմացություն, կամակատար։

Ստացվում է, որ այս մարդը զրկված է դիմադրելու կարողությունից, պատասխանատու որոշում ընդունելու կամքից, նա ամեն ինչ անում է իշխանություններին հաճոյանալու համար, հոկտեմբերի 2-ին ԱԺ-ում ընդունված հայտնի նախագիծը համարձակություն չունեցավ ստորագրելու, չգտավ կամք քննադատելու դատարանները շրջափակելու Փաշինյանի կոչը, նա ընդհանրապես անարձագանք է թողնում իշխանության ցանկացած քայլ, հայտարարություն, որը հանրության շրջանում ոչ միարժեք է ընդունվում։ Հարց է առաջանում՝ ինչու պետք է այս մարդը զբաղեցնի նախագահի բարձր պաշտոնը։ Մեր հարկատուների հաշվին պաղպաղակ ուտի, շրջագայություններ անի։ Բայց սա դեռ ամենը չէ, մարդը ինքնասիրություն էլ չունի եւ առաջադրում է մի մարդու, ով հրապարակավ Արմեն Սարգսյանին համարել է ոչ լեգիտիմ։ Ստացվում է, որ մեկ տարի շարունակ նա կապիկություն էր անում, երբ մրցութային հանձնաժողով էր ձեւավորել ու թեկնածուների հայտեր էր ընդունում, եթե վերջում պետք է ընկրկեր Նիկոլ Փաշինյանին, ում էր պետք այդ ձեւականությունը։ Ունենք մի վիճակ, երբ Սերժ Սարգսյանի եփած կեղտոտ ճաշը՝ Արմեն Սարգսյանին նախագահ կարգելը, պետք է համտեսի մի ողջ ազգ։

Իսկ մեծ հաշվով Նիկոլ Փաշինյանն ու Սորոսը սահուն կերպով Հայաստանում խժռում են անառիկ մնացած վերջին ինստիտուտները՝ նախագահի եւ Սահմանադրական դատարանի, որպեսզի այնտեղ-վարեն ցանեն իրենց ուզածը։

Հ․Գ․ Ընդամենը մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանն ամենադիպուկն է գնահատել Արմեն Սարգսյանին՝ «Արմեն Սարգսյան՝ царь не настоящий»։

Անի Սահակյան

Այս խորագրի վերջին նյութերը

Եթե հիմա Նիկոլը ներխուժեր ռադիոյի շենք, գլխից խփելու էին ոստիկանները

Եթե հիմա Նիկոլը ներխուժեր ռադիոյի շենք, գլխից խփելու էին ոստիկանները

Հուլիս 19, 2019 15:21 Բախտը բերել է, որ բռնապետության ժամանակ է ներխուժել։
Թողե՛ք` վայելի քափ-քրտինքով վաստակած «ժողովրդի իշխանությունը»

Թողե՛ք` վայելի քափ-քրտինքով վաստակած «ժողովրդի իշխանությունը»

Հուլիս 19, 2019 14:05 «Ադի-բուդու բուդկի պես» սեփականաշնորհել է կառավարությունը և օրենսդիր իշխանությունը։
Մերօրյա «տանկիստին» ասեք, որ տանկերը հակառակորդից պաշտպանվելու համար են

Մերօրյա «տանկիստին» ասեք, որ տանկերը հակառակորդից պաշտպանվելու համար են

Հուլիս 19, 2019 13:50 Այլ ոչ թե սեփական ժողովրդի դեմ հանելու։
Կա՛մ ձեզ ստում է, կա՛մ դեբիլ է

Կա՛մ ձեզ ստում է, կա՛մ դեբիլ է

Հուլիս 19, 2019 12:49 Ցանկացած մեկը, ով ձեզ փորձի կհամոզել, որ հայերի ու ադրբեջանցիների մեջ կարող է հասնել խաղաղության ու համերաշխության՝ խաղաղասիրական ծրագրերի միջոցով։
Պարոն վարչապե՛տ, ամեն միջոց ունի հակամիջոց (капкан для гусениц танка)

Պարոն վարչապե՛տ, ամեն միջոց ունի հակամիջոց (капкан для гусениц танка)

Հուլիս 19, 2019 12:35 Փոխաբերական, բայց իմաստը նույնն է:
Էնքան ասվեց՝ դուք եք Հայաստանում բարձրագույն և միակ իշխանությունը, որ կուտը կերան

Էնքան ասվեց՝ դուք եք Հայաստանում բարձրագույն և միակ իշխանությունը, որ կուտը կերան

Հուլիս 19, 2019 11:25 Մտածեցին, որ իրենք են որոշողը, պատժողը, տերն ու տիրակալը։
Նիկոլի կարմիրբերետավորներն «Ազվերին» են խմել (լուսանկար)

Նիկոլի կարմիրբերետավորներն «Ազվերին» են խմել (լուսանկար)

Հուլիս 19, 2019 10:35 Իրավիճակային իրավապաշտպաններ, չեմ լսում ձեր ձայները:
էս է Նիկոլի ժողովրդավարական ու ժողովրդական իշխանության դեմքը

էս է Նիկոլի ժողովրդավարական ու ժողովրդական իշխանության դեմքը

Հուլիս 19, 2019 10:34 Թե բա բարիկադներ չեն լինելու, թե բա ոստիկանները այլևս ծառայելու են ժողովրդին։
Ծառահատման մենաշնորհը Փաշինյանի ազգականինն է

Ծառահատման մենաշնորհը Փաշինյանի ազգականինն է

Հուլիս 19, 2019 10:30 Սեփական ազգականներին ապօրինի հարստացնելու նպատակով:
Արդեն բոլոր սահմաններն անցնում են

Արդեն բոլոր սահմաններն անցնում են

Հուլիս 19, 2019 10:20 change.org-ը Ստամբուլյան կոնվենցիայի մերժման հետ կապված ստորագրահավաքի հայտարարությունը ջնջել է:
Դուք ՀՀ զինված ուժերում չեք ծառայել, համագործակցել եք հատուկ ծառայությունների հետ․ հարցում

Դուք ՀՀ զինված ուժերում չեք ծառայել, համագործակցել եք հատուկ ծառայությունների հետ․ հարցում

Հուլիս 19, 2019 10:05 Ի՞նչ մականուն եք ընտրել այդ ժամանակ Ձեզ համար։
Նիկոլ ջան, պարզ ասա, որ անտառ հատելու մենաշնորհը ուզում ես եղբորդ տալ

Նիկոլ ջան, պարզ ասա, որ անտառ հատելու մենաշնորհը ուզում ես եղբորդ տալ

Հուլիս 19, 2019 09:50 Դրա համար էլ էս բոլոլան սարքեցիք։
Ոչ բանակը, ոչ էլ ոստիկանական զորքերը չեն կատարի մեկի հրամանը, ով շուտով հեռանալու է

Ոչ բանակը, ոչ էլ ոստիկանական զորքերը չեն կատարի մեկի հրամանը, ով շուտով հեռանալու է

Հուլիս 19, 2019 09:40 Ոչ ոք չի կատարի մի հրաման, որի պատճառով կդատվի:

ԲԴԽ–ն նոր նախագահ ունի

Հուլիս 19, 2019 14:30