Լրահոս

01.06.2019 14:27


Կնոջը դանակի սպառնալիքով առևանգել են «Տեցի կռուգ»-ից

Կնոջը դանակի սպառնալիքով առևանգել են «Տեցի կռուգ»-ից

Մայիսի 31-ին՝ ժամը 11.30-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում մարդուն առեւանգելու վերաբերյալ հաղորդում է ստացվել։

Ոստիկանությունից հայտնում են, որ ահազանգողի նշած վայր են մեկնել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախույզները եւ ՊՊԾ գնդի ծառայողները։ Դեպքի վայրում հանդիպել են մի կնոջ, որը հայտնել է, որ դանակի սպառնալիքով փորձել են իրեն առեւանգել։ Ոստիկանները կնոջ մատնանշած տղամարդկանց բերման են ենթարկել բաժին։ Նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է դանակը:

Տուժած կինը հրավիրվել է ոստիկանություն եւ հաղորդում տվել։

Ըստ նրա հայտնածի՝ նույն օրը՝ ժամը 10.30-ին, «Տեցի կռուգ» կոչվող հատվածից դանակի ապառնալիքով առեւանգել են իրեն եւ տաքսիով տարել դեպի Հին Էրիվանցու փողոց:

Դեպքի առթիվ նախապատրաստվել են նյութեր եւ տարածքային կարգով ուղարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին:

Այս խորագրի վերջին նյութերը