Կարծիք

Հունիս 01, 2019 18:00

Իշխանական ռեժիմը որոշել է մերժել տրամաբանությունն ու հավանականության տեսությունը (տեսանյութ)

Իշխանական ռեժիմը որոշել է մերժել տրամաբանությունն ու հավանականության տեսությունը (տեսանյութ)

0,003%-ոց արդարադատության հերթական սխրանքը. իշխանական ռեժիմը որոշել է մերժել տրամաբանությունն ու հավանականության տեսությունը

Ինչպես գիտենք, Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը կասեցրել էր «մարտի 1»-ի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի քննությունը և գործն ուղարկել էր ՍԴ: Նախքան այդ էլ դատավոր Գրիգորյանը փոխել էր Քոչարյանի խափանման միջոցը: Չնայած նրան, որ թե՛ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները, թե՛ ոլորտի այլ մասնագետներ պնդում էին, որ այդ որոշումներն այս փուլում բողոքարկման ենթակա չեն, մեղադրող կողմն, այնուամենայնիվ, բողոքարկել էր:

Հաջորդիվ Վերաքննիչ դատարանը վարույթ էր ընդունել մեղադրող կողմի երկու բողոքները, և ինչ-որ զարմանահրաշ պատահականությամբ երկու դեպքում էլ գործերը հանձնվել էին միևնույն դատավորին: Փորձենք թարմացնել հավանականության տեսության մասին մեր ունեցած տեղեկությունները: Հաշվի առնելով այն, որ այս պրակտիկ խնդրի դեպքում հայրենի արդարադատությունը պոտենցիալ 18 հոգու միջից էր ընտրություն կատարում, ուստի ստացվում է, որ 2 անգամ զարմանահրաշ պատահականությամբ միևնույն անձին ֆիքսելն ուներ 1/324-ի հավանականություն:

Այսինք, 0,003% հավանականությամբ այս ասեղնագործությունը, ամեն դեպքում, բարեհաջող իրականացվել է, քանզի տղերքին «պետքի համար» հասնելու կար: Կարելի է ենթադրել, որ իշխանական ռեժիմը, որը մասնագիտացել է շրջափակումների ու մերժումների մեջ, այս անգամ էլ մերժել է տրամաբանությունն ու հավանականության տեսությունը: Թե ուր ենք ընթանալու նման «ձեռքբերումներով», դժվար է հստակ ասել, բայց պարզ է մի բան. իրողությունները երբեք չեն հանդուրժում տրամաբանության մերժումը և ժամանակի միջոցով վերականգնում են հավասարակշռությունը:

Պարադոքս մեդիայի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը

Եթե հիմա Նիկոլը ներխուժեր ռադիոյի շենք, գլխից խփելու էին ոստիկանները

Եթե հիմա Նիկոլը ներխուժեր ռադիոյի շենք, գլխից խփելու էին ոստիկանները

Հուլիս 19, 2019 15:21 Բախտը բերել է, որ բռնապետության ժամանակ է ներխուժել։
Թողե՛ք` վայելի քափ-քրտինքով վաստակած «ժողովրդի իշխանությունը»

Թողե՛ք` վայելի քափ-քրտինքով վաստակած «ժողովրդի իշխանությունը»

Հուլիս 19, 2019 14:05 «Ադի-բուդու բուդկի պես» սեփականաշնորհել է կառավարությունը և օրենսդիր իշխանությունը։
Մերօրյա «տանկիստին» ասեք, որ տանկերը հակառակորդից պաշտպանվելու համար են

Մերօրյա «տանկիստին» ասեք, որ տանկերը հակառակորդից պաշտպանվելու համար են

Հուլիս 19, 2019 13:50 Այլ ոչ թե սեփական ժողովրդի դեմ հանելու։
Կա՛մ ձեզ ստում է, կա՛մ դեբիլ է

Կա՛մ ձեզ ստում է, կա՛մ դեբիլ է

Հուլիս 19, 2019 12:49 Ցանկացած մեկը, ով ձեզ փորձի կհամոզել, որ հայերի ու ադրբեջանցիների մեջ կարող է հասնել խաղաղության ու համերաշխության՝ խաղաղասիրական ծրագրերի միջոցով։
Պարոն վարչապե՛տ, ամեն միջոց ունի հակամիջոց (капкан для гусениц танка)

Պարոն վարչապե՛տ, ամեն միջոց ունի հակամիջոց (капкан для гусениц танка)

Հուլիս 19, 2019 12:35 Փոխաբերական, բայց իմաստը նույնն է:
Էնքան ասվեց՝ դուք եք Հայաստանում բարձրագույն և միակ իշխանությունը, որ կուտը կերան

Էնքան ասվեց՝ դուք եք Հայաստանում բարձրագույն և միակ իշխանությունը, որ կուտը կերան

Հուլիս 19, 2019 11:25 Մտածեցին, որ իրենք են որոշողը, պատժողը, տերն ու տիրակալը։
Նիկոլի կարմիրբերետավորներն «Ազվերին» են խմել (լուսանկար)

Նիկոլի կարմիրբերետավորներն «Ազվերին» են խմել (լուսանկար)

Հուլիս 19, 2019 10:35 Իրավիճակային իրավապաշտպաններ, չեմ լսում ձեր ձայները:
էս է Նիկոլի ժողովրդավարական ու ժողովրդական իշխանության դեմքը

էս է Նիկոլի ժողովրդավարական ու ժողովրդական իշխանության դեմքը

Հուլիս 19, 2019 10:34 Թե բա բարիկադներ չեն լինելու, թե բա ոստիկանները այլևս ծառայելու են ժողովրդին։
Ծառահատման մենաշնորհը Փաշինյանի ազգականինն է

Ծառահատման մենաշնորհը Փաշինյանի ազգականինն է

Հուլիս 19, 2019 10:30 Սեփական ազգականներին ապօրինի հարստացնելու նպատակով:
Արդեն բոլոր սահմաններն անցնում են

Արդեն բոլոր սահմաններն անցնում են

Հուլիս 19, 2019 10:20 change.org-ը Ստամբուլյան կոնվենցիայի մերժման հետ կապված ստորագրահավաքի հայտարարությունը ջնջել է:
Դուք ՀՀ զինված ուժերում չեք ծառայել, համագործակցել եք հատուկ ծառայությունների հետ․ հարցում

Դուք ՀՀ զինված ուժերում չեք ծառայել, համագործակցել եք հատուկ ծառայությունների հետ․ հարցում

Հուլիս 19, 2019 10:05 Ի՞նչ մականուն եք ընտրել այդ ժամանակ Ձեզ համար։
Նիկոլ ջան, պարզ ասա, որ անտառ հատելու մենաշնորհը ուզում ես եղբորդ տալ

Նիկոլ ջան, պարզ ասա, որ անտառ հատելու մենաշնորհը ուզում ես եղբորդ տալ

Հուլիս 19, 2019 09:50 Դրա համար էլ էս բոլոլան սարքեցիք։
Ոչ բանակը, ոչ էլ ոստիկանական զորքերը չեն կատարի մեկի հրամանը, ով շուտով հեռանալու է

Ոչ բանակը, ոչ էլ ոստիկանական զորքերը չեն կատարի մեկի հրամանը, ով շուտով հեռանալու է

Հուլիս 19, 2019 09:40 Ոչ ոք չի կատարի մի հրաման, որի պատճառով կդատվի:

ԲԴԽ–ն նոր նախագահ ունի

Հուլիս 19, 2019 14:30