Լրահոս

03.06.2019 10:30


Պտղնի գյուղում մոտ 5 հա խոտածածկույթ է այրվել

Պտղնի գյուղում մոտ 5 հա խոտածածկույթ է այրվել

Հունիսի 2-3-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասում այրվել է 400 քմ խոտածածկույթ, Արցախի պողոտայում՝ մոտ 1500 քմ, Հրազդանի կիրճում՝ 4000 քմ, Սիլիկյան թաղամասում՝ մոտ 5000 քմ, Սվաճյան փողոցում՝ մոտ 1000 քմ, Իսակովի պողոտայում՝ մոտ 3000 քմ, Նոր Խարբերդի ամառանոցների գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 5000 քմ, Ծարավ Աղբյուրի փողոցում՝ մոտ 500 քմ, Տիչինայի փողոցում՝ մոտ 5000 քմ, Ֆուչիկի փողոցում՝ մոտ 400 քմ, Սևանի փողոցում՝ մոտ 500 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ մոտ 400 քմ, Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում՝ մոտ 2000 քմ, Մայիսյան գյուղում՝ մոտ 700 քմ, Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհին՝ մոտ 2000 քմ, Նորակերտ-Բաղրամյան ավտոճանապարհին՝ մոտ 2 հա, Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհին՝ մոտ 2000 քմ, Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին՝ մոտ 3000 քմ, Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում՝ մոտ 1500 քմ, Ոսկեվազ գյուղում՝ մոտ 20 հա, Աշտարակ-Փարպի ավտոճանապարհին՝ մոտ 4000 քմ, Արարատի մարզի Գետափնյա գյուղում՝ մոտ 6000 քմ, Ղուկասավան գյուղում՝ մոտ 2000 քմ, Հայանիստ գյուղում՝ մոտ 3000 քմ և 2000 քմ, Գինեվետ գյուղում՝ մոտ 5000 քմ, Սայաթ-Նովա գյուղում՝ մոտ 2000 քմ, Մարմարաշեն գյուղում՝ մոտ 1000 քմ, Վեդի քաղաքում՝ մոտ 700 քմ, Մասիս քաղաքում՝ մոտ 600 քմ և մոտ 2000 քմ, Նորաբաց գյուղում՝ մոտ 2000 քմ՝ Քաղցրաշեն-Ոստան ավտոճանապարհին՝ մոտ 1000 քմ, Սյունիքի մարզի Առաջաձոր գյուղում՝ մոտ 2 հա, Ագարակ գյուղում՝ մոտ 1500 քմ և 5000 քմ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ մոտ 200 քմ, Նոր Հաճն քաղաքում՝ մոտ 300 քմ, Պտղնի գյուղում՝ մոտ 5 հա, Արզնիի ձորում՝ մոտ 1 հա խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը