Քաղաքական

03.06.2019 15:51


Սկանդալ․ Փաշինյանի՝ Ղազախստան կատարած այցի ընթացքում հրահանգվել է ստուգել բոլոր հայերի ավտոմեքենաները (տեսանյութ)

Սկանդալ․ Փաշինյանի՝ Ղազախստան կատարած այցի ընթացքում հրահանգվել է ստուգել բոլոր հայերի ավտոմեքենաները (տեսանյութ)

Սոցցանցերում տեսանյութ է տարածվում Նուր-Սուլթանի ճանապարհային ոստիկանության բաժնի հրամանատարի պաշտոնակատար Բաուըրժան Խանտեմիրովի մասնակցությամբ, որտեղ նա հրահանգ է տալիս ստուգել.

«Եթե հայկական մեքենաների վրա արձանագրություններ չկազմվեն, առավոտյան բոլոր դասակի հրամանատարները բացատրականով ներկայանան ինձ մոտ՝ վաշտի հրամանատարների հետ միաին: Ես չեմ հավատա, որ դրանց մոտ որևէ խախտում չլինի: Եթե անձնագրային ռեժիմի խախտում է՝ ուղարկեք միգրացիոն ծառայություն: Այսինքն, ոչ միայն երթևեկության կանոնների խախտման… Լրիվ ստուգում, վիզուալ»,-ասում է Խանտեմիրովը:

Ղազախստանի լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Ղազախստանի ոստիկանությունն այս հրահանգը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու այցի (մայիսի 28-29) ժամանակ:

NUR.kz կայքի փոխանցմամբ, այս փաստի առթիվ մայիսի 28-ին Ղազախստանի ՆԳՆ-ում ստուգումներ են սկսվել, իսկ մայիսի 30-ին Բաուըրժան Խանտեմիրովն ազատվել է աշխատանքից:

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը