Մեկնաբանություն

Հունիս 05, 2019 12:25

Հիտլերից մինչև Փաշինյան. «ժողդատավորների» ջատագովները (տեսանյութ)

Հիտլերից մինչև Փաշինյան. «ժողդատավորների» ջատագովները (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին խոսել է դատարաններից։ Նա կրկնել է իր այն միտքը, որ Հայաստանում չկա դատավոր, որ իր ասածները չանի։

Փաշինյանը սխալվում է կամ ցանկալին իրականության տեղ ներկայացնում։ Իրեն «չէ» ասող դատավոր կա։ Առայժմ կա։ Մասնավորապես, դատավոր Ազարյանը Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը ապօրինի համարելով՝ «ժողովրդի» վարչապետին ասաց «չէ»։ Դատավոր Դավիթ Բալայանն էլ նույն մարդուն ասաց «չէ»՝ ցուցադրաբար փորձելով ապօրինաբար պաշարված դատարանի շենք մտնել պատուհանից։ Երկուսն էլ դատական համակարգում ամենաբարձր վարկանիշ, պրոֆեսիոնալ հատկանիշներ ու պարկեշտ մարդու համբավ ունեցող դատավորներ են։ Էլի կան ինքնուրույն մարդիկ, որոնց էլ պատերազմ է հայտարարել Փաշինյանը։

Երբ Փաշինյանն ասում է, թե իրեն խամաճիկային դատարաններ պետք չեն, ստում է ու դեմագոգիայով զբաղվում։ Իրեն իրականում պետք են 100 տոկոսով վերահսկելի, խամաճիկային ու քաղաքատնտեսական մենաշնորհի ձևավորմանը նպաստող դակիչ դատարաններ։ Իր քայլերն ասվածի վառ ապացույցն են։

Դատարաններն այսօր էլ են կախված գործադիրից, ինչպես երեկ։ Բայց այն, ինչ ուզում է անել Փաշինյանը, պահանջում է ոչ թե կցորդ դատական համակարգ, այլ զանգվածային քաղաքական հետապնդումների և սեփականության զանգվածային վերաբաշխման գործիք դատարաններ։ Իրեն պետք են շվոնդերական ու շարիկովյան ոճի դատավորներ։ Ներկայիս դատավորների մեծ մասն, իրենց բոլոր թերություններով հանդերձ, այդպիսին չէ։ Հենց դրա համար էլ նախաձեռնվում են «բարեփոխումները» և «վեթինգը»։

Դեմագոգիա է նաև Փաշինյանի այն տեսակետը, թե, իբր, դատարանները չեն ներկայացնում ժողովրդին, ու հենց դրա համար են արվում փոփոխությունները։ Փաշինյանը «ժողովուրդ» ասելիս համեստորեն նկատի ունի ինքն իրեն։ Նրան իրականում պետք են այնպիսի դատարաններ, ինչպիսիք որ ստեղծվեցին, օրինակ, ֆաշիստական Գերմանիայում։

1933 թվականին կանցլեր (վարչապետ) դառնալուն պես Հիտլերը հարձակվեց դատական համակարգի վրա։ Նա էլ էր հայտարարում, որ դատարանները պետք է պատկանեն ժողովրդին, այսինքն՝ անձամբ իրեն։

1934 թվականին Հիտլերը ձևավորեց «Ժողովրդական դատական պալատ», որն անմիջապես իրեն էր ենթարկվում և ծառայում որպես ահաբեկման գործիք։ «Ժողդատավորները» նշանակվում էին ուղղակիորեն Հիտլերի կողմից՝ նախապես նացիստական հավատաքննություն անցնելով։

Ըստ ռեյխսմարշալ Գերինգի՝ իդեալական գերմանական դատավորը ժողովրդի ծոցից դուրս եկած մարդն է, որն ունակ է հասկանալու, թե ինչը կարող է օգուտ բերել գերմանացի ժողովրդին, իսկ ինչը՝ ոչ։

Օգուտն ու վնասը նացիստները, բնականաբար, գնահատում էին Հիտլերի ու նացիզմի պրիզմայով։

Ֆաշիստական Գերմանիայում «ժողովրդական դատարանները» սկսեցին առաջնորդվել ոչ այնքան օրենքով, որքան նացիստական գաղափարախոսությամբ ու ֆյուրերի ցանկությամբ։

Հետապնդվում էին բոլոր այն սուբյեկտները, որոնք, նացիստական գաղափարախոսությունից ելնելով, «հակա» էին համարվում, և որոնք կարող էին քաղաքական առումով ընդդիմախոսել Հիտլերին։

Ֆյուրերը շատ լավ հասկանում էր, որ տոտալիտար իշխանության հաստատման համար միայն օրենսդիր ու գործադիր իշխանությունների զավթումը բավարար չէ։ Թեկուզև փոքրիկ անկախություն ունեցող դատական համակարգը մի օր կարող էր ֆյուրերին ասել «չէ»։ Հենց այդ «չէ»–ն բացառելու համար էլ հարձակում կազմակերպվեց վեյմարյան դատական համակարգի վրա, և այն վերափոխվեց նացիստականի։ Թե ինչ եղավ դրանից հետո, բոլորը գիտեն, վերաշարադրելու կարիք չկա։

Հիմա Փաշինյանը գնում է նույն՝ «ժողովրդական դատարաններ» ստեղծելու ճանապարհով։ Տարբերությունն այն է, որ եթե Հիտլերն այդ ամենի տակ գաղափարախոսություն էր դնում, ապա մեր դեպքում գաղափարախոսությունը սկսվում և ավարտվում է Փաշինյանի անձնիշխանության հաստատմամբ, որն անխուսափելիորեն ավարտվելու է աննախադեպ կոռուպցիայով ու թալանով։

Այն, ինչ ուզում է անել քայլարածների առաջնորդը, ուղղակի սպառնալիք է մեր երկրի անվտանգությանը։ Հայաստանը ֆյուրեր պահելու և տոտալիտար ռեժիմ հաստատելու ռեսուրս չունի։ Հատկապես երբ ամեն ինչ «ֆեյք» է՝ սկսած տնաբույծ «ֆյուրերից» մինչև «Իմ պայքարը քայլը»։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը

Արցախը «դուխով» վարի տվողներից այլ որոշում սպասել չէր կարելի

Արցախը «դուխով» վարի տվողներից այլ որոշում սպասել չէր կարելի

Հունիս 26, 2019 10:46 Ի կատար ածել Ռոբերտ Քոչարյանին ճաղերի հետևում տեսնելու ադրբեջանական «մեծ երազանքը»։
Քոչարյանը տվեց բանաձևը. «Կոնսենսուս մինուս մեկ»

Քոչարյանը տվեց բանաձևը. «Կոնսենսուս մինուս մեկ»

Հունիս 25, 2019 15:45 Երբ ռացիոնալիզմն ու պոպուլիզմը կանգնում են դեմ–դիմաց, առաջանում է լուրջ կոնտրաստ։
Փաշինյանի հակառուսական «միտինգը» ԵԽԽՎ–ում

Փաշինյանի հակառուսական «միտինգը» ԵԽԽՎ–ում

Հունիս 25, 2019 14:20 Փաշինյանը հեռակա կարգով կռիվ է տալիս Պուտինի դեմ։
Մի հիմար քարը գցեց հորը, 40 խելոք չկարողացան հանել

Մի հիմար քարը գցեց հորը, 40 խելոք չկարողացան հանել

Հունիս 25, 2019 12:15 Օպերացիայի գլխավոր հրամանատարն, անկասկած, Նիկոլ Փաշինյանն է։
Հեղափոխության տականքները և ծափահարող խորհրդարանը

Հեղափոխության տականքները և ծափահարող խորհրդարանը

Հունիս 24, 2019 12:50 2018–ի ապրիլին փողոց փակող, նախկինը մերժող ու նոր Հայաստան պահանջող զանգվածը հաստատ չգիտեր, որ դառնալու է հնագույն Հայաստանի վերակենդանացման գործիքը։
Ի՞նչն է միավորում Փաշինյանին, Տեր–Պետրոսյանին ու «Սասնա ծռերին»

Ի՞նչն է միավորում Փաշինյանին, Տեր–Պետրոսյանին ու «Սասնա ծռերին»

Հունիս 24, 2019 12:05 Ծովից ծով ու լճից լիճ Հայաստան պահանջողները միայն ձևով են իրարից տարբերվում, իսկ ահա բովանդակությամբ նույնն են։
6-րդ հիվանդասենյակում ամեն ինչ հնարավոր է...

6-րդ հիվանդասենյակում ամեն ինչ հնարավոր է...

Հունիս 22, 2019 17:50 Վերացնել դատարանները, ստեղծել հեղափոխական «խունվեյբիններից» կազմված հավատաքննիչ (ինկվիզիցիոն) մարմիններ։
Բնության քաղաքական օրենքները

Բնության քաղաքական օրենքները

Հունիս 22, 2019 12:01 Փաստորեն, այս իդիոտիզմը կարող էր լինել 2008–ին, բայց թույլ չտրվեց։ Դրա համար են էս քայլարածները դատում Ռոբերտ Քոչարյանին։
Փաշինյանի «մահապարտները»

Փաշինյանի «մահապարտները»

Հունիս 21, 2019 12:05 Դեստրուկտիվիզմի և համատեղ գործած հանցանքի վրա հիմնված իշխանական թիմն, ի վերջո, փլուզվում է առաջին իսկ թեթև հպումից։
Սադրիչը մնում է սադրիչ` բարիկադի որ կողմում էլ լինի

Սադրիչը մնում է սադրիչ` բարիկադի որ կողմում էլ լինի

Հունիս 21, 2019 11:30 Նիկոլը դարձել է վարչապետ, բայց էությունը, սադրանքների զինանոցը, ձեռագիրը չի փոխվել. մնացել է նույն «տաղանդավոր» սադրիչը, ինչ 5 տարի, 10 տարի, 15 տարի, 20 տարի առաջ։
Լևոնական Վահե Գրիգորյանի նիկոլությունը. իշխանազավթում

Լևոնական Վահե Գրիգորյանի նիկոլությունը. իշխանազավթում

Հունիս 20, 2019 18:35 Փաշինյանը փաստացի ֆաշիստական մեթոդոլոգիայով է զավթում իշխանությունը։ Փաշինյանական ֆաշիզմն առանց գաղափարախոսության է։
Դատավոր Դանիելյանն «իր բարձրության» վրա է

Դատավոր Դանիելյանն «իր բարձրության» վրա է

Հունիս 20, 2019 08:35 Եթե մեղադրողներն ասում են` մածունը սև է, ուրեմն սև է. ո՞վ է ինքը, որ նրանց ասածին «չէ» ասի։
Փաշինյանը վերակենդանացնո՞ւմ է «Փող՝ տարածքների ու բաց կոմունիկացիաների դիմաց» ծրագիրը

Փաշինյանը վերակենդանացնո՞ւմ է «Փող՝ տարածքների ու բաց կոմունիկացիաների դիմաց» ծրագիրը

Հունիս 19, 2019 18:15 Նույնիսկ խոսվում էր զիջումների դիմաց Հայաստանին տրվելիք թվի մասին՝ 5 միլիարդ դոլար։
Ոչխարը՝ կառավարությունում (տեսանյութ)

Ոչխարը՝ կառավարությունում (տեսանյութ)

Հունիս 19, 2019 17:50 Դատելով ամենից՝ կառավարության շենքը կամաց-կամաց դառնում է կենդանիների հավաքատեղի: Նկատի ունեմ շենքի դիմաց բերվող կենդանիներին:
Ինչն է միավորում ԲՀԿ–ին ու ԼՀԿ–ին

Ինչն է միավորում ԲՀԿ–ին ու ԼՀԿ–ին

Հունիս 19, 2019 11:30 Գագիկ Ծառուկյանն ու Էդմոն Մարուքյանը ճնշումների, շանտաժի կամ բնածին վախի ազդեցության տակ են «ազատ» քվեարկություն իրականացրել։
Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» դարձնելու ամենակարճ  ճանապարհը երկրում «երկաթյա բռնապետություն» հաստատե՞լն է

Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» դարձնելու ամենակարճ ճանապարհը երկրում «երկաթյա բռնապետություն» հաստատե՞լն է

Հունիս 19, 2019 09:27 Հանրության գիտակից հատվածը պետք է պաշտպանի սահմանադրականությունը։
Նիկոլ Փաշինյանի հետևողական հակապետականությունը

Նիկոլ Փաշինյանի հետևողական հակապետականությունը

Հունիս 18, 2019 12:36 «Թավշյա» տղաներն ու աղջիկներն այսօր իրար են ճղում «վոժդին» հավատարմության երդումներ տալու համար, բայց վաղը...
«Նոր» Հայաստան, նոր Լիսաբո՞ն

«Նոր» Հայաստան, նոր Լիսաբո՞ն

Հունիս 18, 2019 10:00 Հայաստանի վարչապետն իրենից կախված ամեն ինչ արել է և անում է` «առաջ տանելու» Արցախի միջազգային մեկուսացումը լիակատար և վերջնական դարձնելու ադրբեջանական ծրագիրը։
Էշը՝ կառավարությունում (տեսանյութ)

Էշը՝ կառավարությունում (տեսանյութ)

Հունիս 17, 2019 16:35 Չի բացառվում, որ վերջում չորքոտանիները հայտնվեն արդեն շենքի ներսում: Թեև տեսակետ կա, որ շատերն իրենց էշի տեղ դրած՝ վաղուց շենքից ներս են մտել:
Ի՞նչ ցույց տվեց ՔՊ համաժողովը

Ի՞նչ ցույց տվեց ՔՊ համաժողովը

Հունիս 17, 2019 11:40 ՔՊ ղեկավար կազմը նիկոլական «կուզովով» է և լևոնական «մատոռով»։