Աշխարհ

06.06.2019 10:45


Նենսի Փելոսին հայտարարել Է, որ կցանկանար Թրամփին տեսնել բանտում

Նենսի Փելոսին հայտարարել Է, որ կցանկանար Թրամփին տեսնել բանտում

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելսին (դեմոկրատ Կալիֆոռնիայի նահանգից) Դեմոկրատական կուսակցության մյուս առաջնորդների հետ մասնավոր զրույցին հայտարարել Է, որ կցանկանար Միացյալ Նահանգների նախագահին տեսնել բանտում՝ ըստ որում նշելով, որ նրա պաշտոնազրկություն չի ցանկանում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 5-ին այդ մասին հաղորդել Է Politico թերթը՝ վկայակոչելով իր աղբյուներն ԱՄՆ-ի Կոնգրեսում:

Հունիսի 4-ի երեկոյան կուսակիցների հետ կայացած հանդիպման ժամանակ Փելոսին քննարկել Է Թրամփի նկատմամբ այն հետաքննությունները, որոնք վարում են Ներկայացուցիչների պալատի՝ դեմոկրատների կողմից վերահսկվող կոմիտները: Օրենսդիր մարմնի ստորին պալատի իրավաբանական կոմիտեի ղեկավար Ջերոլդ Նադլերը (դեմոկրատ Նյու Յորքի նահանգից) նրանից պահանջել Է իր կոմիտեին թույլ տալ նախագահի պաշտոնազրկության ընթակակարգ սկսել:

«Ես նրա պաշտոնազրկումը չեմ ցանկանում, ես կցանկանայի նրան տեսնել բանտում»,- պատասխանել Է Փելոսին, որն ամերիկյան պետական հիերարխիայում զբաղեցնում Է կարեւորությամբ երրորդ պաշտոնը: Նադլերը հունիսի 5-ին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել Է, որ նախագահի պաշտոնազրկման ընթացակարգը «միանգամյան կարող Է» սկսվել, բայց «հենց այժմ, թվում Է, այն (անհրաժեշտ) պաշտպանություն չունի օրենսդիրների թվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը