Կարծիք

Հունիս 10, 2019 17:30

Աբովյանի պատճառները և հետևությունները

Աբովյանի պատճառները և հետևությունները

Հանրային գիտակցության մեջ Աբովյան քաղաքի ընտրություններն ավելի լայն իմաստ ունեին, քան գործող քաղաքապետի և ՔՊ թեկնածուի միջև քվեարկությունը։ Հենց սա է պատճառը, որ ստիպում է ավելի սառը և խորքային գնահատականների։

Ինչու պարտվեց իշխանությունը

1. Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է մնալ հանրահավաքի, երթի և լայվի տիրույթում։ Իշխանությունը չի կարողանում անցնել աշխատանքային ռեժիմի։ Եվ սա նույնպես համատարած գործընթաց է։ Հասարակությունը սկսում է հոգնել հանրահավաքից։ Օրինակ, եթե Փաշինյանը երթի փոխարեն հանրությանը ներկայացներ Աբովյանի կամ նմանատիպ մյուս քաղաքների զարգացման իր մոտեցումները, ինչ-որ իրական քայլերի համակարգ, լրիվ ուրիշ ազդեցություն կլիներ։

2. Մեկ մարզի օրինակով իսկ նկատվում է իշխանության ներսում եղած անմիասնականությունը։ Ակնհայտ է, որ իշխանության որոշ թևեր օժանդակել են այլ թեկնածուի կամ նվազագույնը եղել են չեզոք։

3. Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակված մարզպետի՝ ոչ սոլիդ վարքագիծը։ Նոր իշխանության մարզպետները և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ այդպես էլ չեն գիտակցում իրենց պարտականությունները և հանրության սպասելիքներն իրենցից։ Եվ սա համատարած խնդիր է։

Ինչու հաղթեց գործող քաղաքապետը

1. Գործող քաղաքապետը բնակիչների կողմից ընկալվում է որպես կիրթ և գրագետ մարդ (ի դեպ՝ անկուսակցական է)։ Նա ցույց տվեց, որ մինչև հեղափոխությունը իշխանության մեջ և պետական համակարգում եղել են բավականին պարկեշտ և գրագետ մարդիկ։ Հետևաբար, ակնհայտ է դառնում իշխանությունների կողմից խրախուսվող՝ «Նոր և Հին Հայաստան», «սև ու սպիտակ» թեզիսների սնանկությունը։

2. Գործող քաղաքապետը կարողացավ ձևավորել մոբիլ և գրագետ թիմ, ցույց տվեց, որ միայն աշխատանքի շնորհիվ է հնարավոր հասնել արդյունքի։Սրանից պետք է առաջին հերթին դաս քաղեն ոչ իշխանական ուժերը, որովհետև որքան էլ Վահագն Գևորգյանը ունենար բարի համբավ, լավ ընկերներ ու աներ լավ գործեր, միևնույն է, եթե բջջային մակարդակով, գիշեր-ցերեկ թիմը չաշխատեր, չէր կարող արձանագրել այս արդյունքը։

Ընտրությունների հիմնական հետևությունները

Հետևություն պետք է անեն բոլորը, և հենց այդ՝ սառը հետևություն անելու ունակությունից է կախված քաղաքական ուժերի, անհատների և պետության հեռանկարը։

1. Նիկոլ Փաշինյանի հետևությունը հստակ է՝ էյֆորիան անցնում է, չի ստացվում միացնել շարժիչը, երկիրը չի մտնում գործնական խաղաղ աշխատանքի փուլ։ ՀՔԾ, դատախազություն, դատեր թեման այլևս հանրության համար փոխհատուցում չեն։ Մարդիկ ուզում են ռեալ փոփոխություններ։

2. Նիկոլ Փաշինյանը իշխանությունը պահելու համար կարիք ունի՝ թե՛ իր կադրերի լրջագույն ռեստարտի, թե՛ իր պատկերացումների և տեսլականների փոփոխության։ Սա նաև ուղիղ բխում է պետության շահերից, քանի որ ավելի կանխատեսելի և ցնցումներից զերծ ընթացք է նախատեսում։

3. Ոչ իշխանական շրջանակների համար սառը ցնցուղի նույն էֆեկտն է արձանագրվում։ Հին դեմքերի, հին պատկերացումների և անվերջ տեսական դատողությունների հնարավորությունն ավարտված է։ Պետք են նոր դեմքեր, նոր ձևաչափեր, նոր ասելիք։

Գործող իշխանության ստանդարտը

Հայաստանում հնարավոր է դառնում խաղաղ, հանդարտ ընտրությունների անցկացումը և իշխանության թեկնածուի պարտությունը։ Սա հետհեղափոխական ստանդարտ է, որն ունի մեծ արժեք։ Բոլորիս խնդիրն է այս ստանդարտը դարձնել անշրջելի։ Վերականգնել ընտրական համակարգը Հայաստանում։ Բայց դրա համար իշխանությունը պետք է գնա հաջորդ քայլերին՝ նոր ընտրական օրենսգիրք, կուսակցությունների մասին նոր օրենք և ընթացիկ կյանքում հրաժարում «հեղափոխական թիմային աղանդի» գաղափարից։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Այս խորագրի վերջին նյութերը

Հարկային օրենսդրության բարեփոխո՞ւմ, թե՞…

Հարկային օրենսդրության բարեփոխո՞ւմ, թե՞…

Հունիս 16, 2019 13:15 Փաշինյանը ներառական տնտեսությունից է խոսում, սակայն այնպիսի օրենքներ է ընդունում, որոնք ուղիղ հակառակ արդյունքն են ունենալու։
Ոստիկանական կամայականությունները ձեռք են բերել համակարգված և հստակ թիրախավորված բնույթ

Ոստիկանական կամայականությունները ձեռք են բերել համակարգված և հստակ թիրախավորված բնույթ

Հունիս 16, 2019 09:15 Ինչո՞ւ են ՀՀ իշխանություններն այսքան դաժանորեն իրենք իրենց վնասում։
Այս կրկեսի պատասխանատուն ու պատվիրատուն Նիկոլ Փաշինյանն է

Այս կրկեսի պատասխանատուն ու պատվիրատուն Նիկոլ Փաշինյանն է

Հունիս 15, 2019 20:40 Իշխանական քարոզիչներն ուզում են բարդել մեր բռնել-բացթողնելու ցիրկը ոստիկանության վրա:
Արդեն 3 հազարից ավելի քվեարկող, բայց էլի պատկերը նույնն է (լուսանկար)

Արդեն 3 հազարից ավելի քվեարկող, բայց էլի պատկերը նույնն է (լուսանկար)

Հունիս 15, 2019 20:33 Գործող իշխանությունները ֆեյքերի մեծ բանակ ունեն, բայց էլի չեն կարողանում իրենց ուզած թիվը «խփել»։
Դուշանբեի «լիֆտը» հասավ զրոյական մակարդակի

Դուշանբեի «լիֆտը» հասավ զրոյական մակարդակի

Հունիս 15, 2019 20:08 Երկիր ղեկավարելը ոչ խմբագրություն ղեկավարել է, ոչ էլ՝ հրապարակում դըմփ-դըմփ-հու անել:
Հայտնի է, որ «Բանականության նինջը հրեշ է ծնում»

Հայտնի է, որ «Բանականության նինջը հրեշ է ծնում»

Հունիս 15, 2019 19:40 Ցավոք չգիտենք, թե ինչ է ծնում տրամաբանության արձակուրդը:
Հետապնդման եմ ենթարկվում Լոռու մարզպետի կողմից

Հետապնդման եմ ենթարկվում Լոռու մարզպետի կողմից

Հունիս 15, 2019 16:43 Մարզպետը ոստիկաններ է ուղարկել քաղաքացու բնակարան։
Ով է ՀՀ–ում ժողովուրդ՝ դեռ պետք է պարզել

Ով է ՀՀ–ում ժողովուրդ՝ դեռ պետք է պարզել

Հունիս 15, 2019 14:19 «Ժողովուրդ» բառը շահարկվեց, գցվեց ոտնատակ, դարձավ հատակի շոր:
Փաշինյանի իշխանությունը կա՛մ անմեղսունակ է, կա՛մ անդարդ

Փաշինյանի իշխանությունը կա՛մ անմեղսունակ է, կա՛մ անդարդ

Հունիս 15, 2019 14:14 Երկու դեպքում էլ տխուր է շատ:
Ինչ անել, որ բոլորի համար լավ լինի

Ինչ անել, որ բոլորի համար լավ լինի

Հունիս 15, 2019 13:10 Վատ վիճակում լինելը շատ ավելի լավ է, քան շատ վատ վիճակում մնալը։ 
Պոպուլիզմը և տոտալիտարիզմը. Հայաստանում քաղաքական փոփոխություններ են պետք

Պոպուլիզմը և տոտալիտարիզմը. Հայաստանում քաղաքական փոփոխություններ են պետք

Հունիս 15, 2019 12:10 Լավ կլինի, որ փոփոխությունը ներսից իրականացվի, այլ ոչ թե արտաքին ֆորսմաժորային զարգացումների արդյունքում։
Խրամատներից դուրս գալու ժամանակը

Խրամատներից դուրս գալու ժամանակը

Հունիս 15, 2019 11:40 Երկփեղկված, բևեռացած ու թշնամացած հասարակությունը չափազանց խոցելի է։
Իշխանությունների նպատակը՝ անել այնպես, որ հայաստանցիներն իրենք Արցախը հանձնեն Ադրբեջանին

Իշխանությունների նպատակը՝ անել այնպես, որ հայաստանցիներն իրենք Արցախը հանձնեն Ադրբեջանին

Հունիս 15, 2019 11:25 Արցախահայությանը վարկաբեկելու քաղաքականություն։
Իշխանական լրատվամիջոցներն ու ֆեյքերը փորձում են նենգափոխել իրականությունը

Իշխանական լրատվամիջոցներն ու ֆեյքերը փորձում են նենգափոխել իրականությունը

Հունիս 15, 2019 11:15 Փաշինյանը հրաժարվում է իր խոսքերից։
Հնարավորություն կտա՞ն իմքայլականները խորհրդարանում ներկայացված երկրորդ ուժին առաջադրել թեկնածու

Հնարավորություն կտա՞ն իմքայլականները խորհրդարանում ներկայացված երկրորդ ուժին առաջադրել թեկնածու

Հունիս 15, 2019 09:56 Սա՛ է լինելու իշխող ուժի «սկզբունքայնության» հերթական թեստը։
Մեծացել է դիպուկահարների կողմից խոցումների վտանգը

Մեծացել է դիպուկահարների կողմից խոցումների վտանգը

Հունիս 15, 2019 09:40 Մինչ մեր «գերագույն գլխավոր հրամանատարը» զբաղված է ժողովուրդը սևերի ու սպիտակների բաժանելով։