Կարծիք

Հունիս 10, 2019 19:59

Դուք խժռում եք պետականությունը

Դուք խժռում եք պետականությունը

Սեփական համայնքում սատկացնելու ավանդույթներով աչքի ընկած Լեդի Հակոբի ախորժակը դարձյալ բացվել է, ավելի շուտ՝ բախտը։ Ոչ վաղ անցյալում բախտից առատորեն օգտված «ազատամարտիկ-պատգամավոր-նախկին քաղհալածյալ», մեր օրերում` քայլական Լեդին սեփական կյանքի փորձով մի բան հաստատ լավ է յուրացրել․ բախտը հունավորելու համար շեֆին հաճոյանալը կարևոր պայման է։ Դե Լեդին էլ շեֆ սիրող տղա է, չէր կարող անտարբեր մնալ։ Իհարկե, հասկանալի է՝ ամեն մեկն ինքն է ընտրում շեֆին դուր գալու իր կերպն ու մեթոդները։

Նույնքան աներկբա է, որ առանց Լեդի Հակոբի մասնակցության և, հատկապես, ինտելեկտուալ ներդրման երկրում պարզապես անհնար կլինեին խորքային, համակարգային ու բովանդակային փոփոխությունները․ մեր հպարտ ու արժանապատիվ քաղաքացու անհամբեր սպասումը պետք է արդարացնել։

Դե, Լեդին էլ շատ ուղիղ է հասկացել վարչապետ Փաշինյանի եվրոպացիներին ուղղված ուղերձը՝ մենք ծով ու նավթ չունենք, մերը՝ միտքն է։ Ու Լեդին մեղավոր չէ, որ ինքն ապավինում է իր մտքին, ուր միայն սատկացնելն է։

Լեդին նույնքան ուղիղ է յուրացրել նախագահ Ա․ Սարգսյանի նախաձեռնած «Մտքերի հայկական գագաթաժողովի»՝ ապագային ուղղված հիմնական հարցը՝ Ի՞նչ անել։ Ու ինքը՝ Լեդին, էլի մեղավոր չէ, որ իր մտքում էլի միայն սատկացնելն է։

Շեֆին դուր գալու ու «հագահեղափոխականներին» ասֆալտին փռելու նա իր փորձված մեթոդն ունի՝ «եթե իրավապահները անհրաժեշտ քայլեր չձեռնարկեն, ապա գոնե մեր կամավորական տղերքի միջից մի 500-1000 հոգի մի գիշերվա մեջ դրանց սաղին կգտնեն ու կսատկացնեն»:

Այո՛, այո՛, սա ներդրողների երազած այն Հայաստանն է, որի մասին այսօր իտալացիներին պատմում էր Փաշինյանը։

Բարթուղիմեոսյան գիշերվա տենչով (իհարկե, նա դժվար թե իմանա իր տենչի պատմական ակունքը) ապրող «երկրապահ Լեդիին» մեկդ հուշեք, որ դաշնակցությունը 130 տարիների ընթացքում այդպիսի տենչեր էլի է լսել, բայց էդ քամիներից մենք ճկվողը չենք։

Մեկդ էլ էդ ԵԿՄ վարչության անդամ Լեդիին հուշեք, որ նա սահմանփակված է քաղաքական և հատկապես ահաբեկչական հայտարարություններով։
Մեկդ էլ ոստիկանությանը հուշեք, որ ապաքաղաքական կառույցի՝ ԵԿՄ վարչության անդամը բռնության կոչեր ու սպառնալիքներ է հնչեցնում։
Իսկ գուցե դուք արդեն վարժվել եք ու ձեր ունկերին սովորական է ակտիվիստի՝ ԼՂՀ նախագահի գլուխը ցխելու կոչը, կին քայլական պատգամավորի՝ հանրության մի մասին համբալ անվանելը, մեկ այլ պատգամավորի՝ քաղաքացու գլուխը ո․․․ը մտցնելու սպառնալիքը։

Այո՛, մենք ծով ու նաֆթ չունենք, մերը՝ միտքն է։ Ու մենք ցեղախումբ չենք, ժողովրդին ամբոխ մի՛ դարձրեք, փորձեք կառավարել ձեր նեանդերթալյան գրգիռները։
Տղաներ և աղջիկներ, մենք, մեր հայրերը պետություն են հիմնել, իսկ դուք խժռում եք պետակությունը։

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը

Հարկային օրենսդրության բարեփոխո՞ւմ, թե՞…

Հարկային օրենսդրության բարեփոխո՞ւմ, թե՞…

Հունիս 16, 2019 13:15 Փաշինյանը ներառական տնտեսությունից է խոսում, սակայն այնպիսի օրենքներ է ընդունում, որոնք ուղիղ հակառակ արդյունքն են ունենալու։
Ոստիկանական կամայականությունները ձեռք են բերել համակարգված և հստակ թիրախավորված բնույթ

Ոստիկանական կամայականությունները ձեռք են բերել համակարգված և հստակ թիրախավորված բնույթ

Հունիս 16, 2019 09:15 Ինչո՞ւ են ՀՀ իշխանություններն այսքան դաժանորեն իրենք իրենց վնասում։
Այս կրկեսի պատասխանատուն ու պատվիրատուն Նիկոլ Փաշինյանն է

Այս կրկեսի պատասխանատուն ու պատվիրատուն Նիկոլ Փաշինյանն է

Հունիս 15, 2019 20:40 Իշխանական քարոզիչներն ուզում են բարդել մեր բռնել-բացթողնելու ցիրկը ոստիկանության վրա:
Արդեն 3 հազարից ավելի քվեարկող, բայց էլի պատկերը նույնն է (լուսանկար)

Արդեն 3 հազարից ավելի քվեարկող, բայց էլի պատկերը նույնն է (լուսանկար)

Հունիս 15, 2019 20:33 Գործող իշխանությունները ֆեյքերի մեծ բանակ ունեն, բայց էլի չեն կարողանում իրենց ուզած թիվը «խփել»։
Դուշանբեի «լիֆտը» հասավ զրոյական մակարդակի

Դուշանբեի «լիֆտը» հասավ զրոյական մակարդակի

Հունիս 15, 2019 20:08 Երկիր ղեկավարելը ոչ խմբագրություն ղեկավարել է, ոչ էլ՝ հրապարակում դըմփ-դըմփ-հու անել:
Հայտնի է, որ «Բանականության նինջը հրեշ է ծնում»

Հայտնի է, որ «Բանականության նինջը հրեշ է ծնում»

Հունիս 15, 2019 19:40 Ցավոք չգիտենք, թե ինչ է ծնում տրամաբանության արձակուրդը:
Հետապնդման եմ ենթարկվում Լոռու մարզպետի կողմից

Հետապնդման եմ ենթարկվում Լոռու մարզպետի կողմից

Հունիս 15, 2019 16:43 Մարզպետը ոստիկաններ է ուղարկել քաղաքացու բնակարան։
Ով է ՀՀ–ում ժողովուրդ՝ դեռ պետք է պարզել

Ով է ՀՀ–ում ժողովուրդ՝ դեռ պետք է պարզել

Հունիս 15, 2019 14:19 «Ժողովուրդ» բառը շահարկվեց, գցվեց ոտնատակ, դարձավ հատակի շոր:
Փաշինյանի իշխանությունը կա՛մ անմեղսունակ է, կա՛մ անդարդ

Փաշինյանի իշխանությունը կա՛մ անմեղսունակ է, կա՛մ անդարդ

Հունիս 15, 2019 14:14 Երկու դեպքում էլ տխուր է շատ:
Ինչ անել, որ բոլորի համար լավ լինի

Ինչ անել, որ բոլորի համար լավ լինի

Հունիս 15, 2019 13:10 Վատ վիճակում լինելը շատ ավելի լավ է, քան շատ վատ վիճակում մնալը։ 
Պոպուլիզմը և տոտալիտարիզմը. Հայաստանում քաղաքական փոփոխություններ են պետք

Պոպուլիզմը և տոտալիտարիզմը. Հայաստանում քաղաքական փոփոխություններ են պետք

Հունիս 15, 2019 12:10 Լավ կլինի, որ փոփոխությունը ներսից իրականացվի, այլ ոչ թե արտաքին ֆորսմաժորային զարգացումների արդյունքում։
Խրամատներից դուրս գալու ժամանակը

Խրամատներից դուրս գալու ժամանակը

Հունիս 15, 2019 11:40 Երկփեղկված, բևեռացած ու թշնամացած հասարակությունը չափազանց խոցելի է։
Իշխանությունների նպատակը՝ անել այնպես, որ հայաստանցիներն իրենք Արցախը հանձնեն Ադրբեջանին

Իշխանությունների նպատակը՝ անել այնպես, որ հայաստանցիներն իրենք Արցախը հանձնեն Ադրբեջանին

Հունիս 15, 2019 11:25 Արցախահայությանը վարկաբեկելու քաղաքականություն։
Իշխանական լրատվամիջոցներն ու ֆեյքերը փորձում են նենգափոխել իրականությունը

Իշխանական լրատվամիջոցներն ու ֆեյքերը փորձում են նենգափոխել իրականությունը

Հունիս 15, 2019 11:15 Փաշինյանը հրաժարվում է իր խոսքերից։
Հնարավորություն կտա՞ն իմքայլականները խորհրդարանում ներկայացված երկրորդ ուժին առաջադրել թեկնածու

Հնարավորություն կտա՞ն իմքայլականները խորհրդարանում ներկայացված երկրորդ ուժին առաջադրել թեկնածու

Հունիս 15, 2019 09:56 Սա՛ է լինելու իշխող ուժի «սկզբունքայնության» հերթական թեստը։
Մեծացել է դիպուկահարների կողմից խոցումների վտանգը

Մեծացել է դիպուկահարների կողմից խոցումների վտանգը

Հունիս 15, 2019 09:40 Մինչ մեր «գերագույն գլխավոր հրամանատարը» զբաղված է ժողովուրդը սևերի ու սպիտակների բաժանելով։