Քաղաքական

Հունիս 12, 2019 13:30

Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու և գործը ՍԴ ուղարկելու դեմ բողոքների քննությունը հետաձգվեց (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու և գործը ՍԴ ուղարկելու դեմ բողոքների քննությունը հետաձգվեց (տեսանյութ)

Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, քննվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով Գլխավոր դատախազության ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքները:

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20֊ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:

Վերաքննիչ բողոքներ են ներկայացրել նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:

***

Վերաքննիչ բողոքների քննությունն այսօր հետաձգվեց՝ նշանակվելով հունիս 14-ին, ժամը 10:30֊ին:

Իսկ մինչ այդ՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց նշելով, թե ինչպես է պատահել, որ երկու տարբեր դատական ակտերի դեմ բերված բողոքների քննությունը հանձնվել է նույն դատավորին: Ըստ պաշտպանական խմբի՝ գործը դատավոր Դանիելյանին է հանձնվել կասկածելի հանգամանքներում, և պաշտպանների գնահատմամբ` դա տեղի է ունեցել պայմանավորված դատավորի անձի առանձնահատկություններով։ «Հավանաբար նկատի են ունեցել, որ Դուք այն դատավորն եք, ով հազվադեպ է կայացնում այնպիսի դատական ակտ, որը հակասի Դատախազության դիրքորոշմանը»,-ասաց Հայկ Ալումյանը։

Պաշտպան Ալումյանի միջնորդությանը միացավ Ռոբերտ Քոչարյանն ինչպես նաև պաշտպանական խմբի մյուս անդամները՝ Արամ Օրբելյանը, Ռուբեն Սահակյանը և ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանը:

Դատական նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը հայտարարեց, որ քրեական գործի հատորների քանակն ավելացել է և որ այդ մասին տեղեկացել է Դատական տեղեկատվական համակարգից՝ 83 հատոր դատական գործը դարձել է 88 հատոր:

Գործի ավելացած հատորների բովանդակությանը ծանոթանալու նպատակով պաշտպանները խնդրեցին տրամադրել հատորները և ժամանակ: Ուստիև, դատական նիստը հետաձգվեց:

Նշենք, որ այսօրվա դատական նիստին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը ներկա չէր՝ քանի որ գտնում է կարճատև արձակուրդում:

Դատական նիստին մասնակցում էին նաև Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը և Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը:


Այս խորագրի վերջին նյութերը

Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը շարունակվող քաղաքական վրեժխնդրության հերթական դրսևորումն է. ՀՀԿ

Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը շարունակվող քաղաքական վրեժխնդրության հերթական դրսևորումն է. ՀՀԿ

Հունիս 26, 2019 19:51 Փորձ է արվում շեղել օրեցօր կուտակվող բազում խնդիրներից:
Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Անվտանգությանխորհրդի քարտուղար

Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Անվտանգությանխորհրդի քարտուղար

Հունիս 26, 2019 12:50 Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել։
Երևանի ավագանու նիստը` ուղիղ

Երևանի ավագանու նիստը` ուղիղ

Հունիս 26, 2019 11:45 Օրակարգում 9 հարց է ներառված: 
«Եթե համանախագահները չեն հերքում Մամեդյարովին, նշանակում է՝ նրանց խաղը նույնն է»․ Տարասով

«Եթե համանախագահները չեն հերքում Մամեդյարովին, նշանակում է՝ նրանց խաղը նույնն է»․ Տարասով

Հունիս 26, 2019 11:45 «Հայկական կողմը միայն հերքմամբ չի կարող ավարտել այս «խաղը»»։
ԱԺ ճեպազրույցները (տեսանյութ)

ԱԺ ճեպազրույցները (տեսանյութ)

Հունիս 26, 2019 11:15 Մասնակցում են ԱԺ երեք խմբակցությունների ներկայացուցիչներ: 
Ստորագրահավաքը հատել է 23 000-ի սահմանը․ Սամվել Բաբայանի գրասենյակ

Ստորագրահավաքը հատել է 23 000-ի սահմանը․ Սամվել Բաբայանի գրասենյակ

Հունիս 26, 2019 09:24 ՀՀ քաղաքացիներին Արցախի նախագահ և ԱԺ-ի պատգամավոր ընտրվելու իրավունք ընձեռելու նպատակով:
Այս իշխանությունից մենք սպասում ենք ցանկացած ապօրինություն. Քոչարյանի գրասենյակի ղեկավար

Այս իշխանությունից մենք սպասում ենք ցանկացած ապօրինություն. Քոչարյանի գրասենյակի ղեկավար

Հունիս 25, 2019 21:35 Վիկտոր Սողոմոնյանի խոսքով` միակ նպատակը քաղաքական հետապնդում իրականացնելն է։
Հույս ունեմ՝ էս աբսուրդը շուտով կվերջանա. Լևոն Քոչարյան (տեսանյութ)

Հույս ունեմ՝ էս աբսուրդը շուտով կվերջանա. Լևոն Քոչարյան (տեսանյութ)

Հունիս 25, 2019 19:00 Անդրադարձել է հորը կալանավորելու որոշմանը։
«Միանշանակ, հրաժարական չեմ տա». Լևոն Յոլյան (տեսանյութ)

«Միանշանակ, հրաժարական չեմ տա». Լևոն Յոլյան (տեսանյութ)

Հունիս 25, 2019 17:20 «Եթե զբաղեցրել ես պաշտոնը, չես կարող ինքդ քեզ ստուգել»։
ՀՀ 2-րդ նախագահի Փաստաբանական թիմը կբողոքարկի Վերաքննիչ քրեական դատարանի ակտերը

ՀՀ 2-րդ նախագահի Փաստաբանական թիմը կբողոքարկի Վերաքննիչ քրեական դատարանի ակտերը

Հունիս 25, 2019 17:00 Խաթարված է եղել արդար դատաքննության սկզբունքը։
«Ահազանգ» նախաձեռնությունն ակցիա է իրականացնում ԱԺ-ի դիմաց (տեսանյութ)

«Ահազանգ» նախաձեռնությունն ակցիա է իրականացնում ԱԺ-ի դիմաց (տեսանյութ)

Հունիս 25, 2019 15:55 Ընդդեմ եկամտահարկի համահարթեցման։
Վերաքննիչ դատարանը որոշեց կրկին կալանավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ)

Վերաքննիչ դատարանը որոշեց կրկին կալանավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ)

Հունիս 25, 2019 15:40 Անձնական երաշխավորությունը վերացվեց։
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր

Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր

Հունիս 25, 2019 13:15 Ակնայից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։ 
«Վահե Գրիգորյանը մեծ կիքս թույլ տվեց». Հրանտ Բագրատյան

«Վահե Գրիգորյանը մեծ կիքս թույլ տվեց». Հրանտ Բագրատյան

Հունիս 25, 2019 12:58 Այստեղ իրավաբանական կազուս կա։