Կարծիք

Հունիս 12, 2019 14:50

Դեմոկրատիան հայերենում սխալ կերպով է թարգմանվել

Դեմոկրատիան հայերենում սխալ կերպով է թարգմանվել

Դեմոկրատիան հայերենում սխալ կերպով է թարգմանվել՝ ժողովրդավարություն, ինչից կարելի է ենթադրել, որ ողջ ժողովրդի մեծամասնությունն է որոշում, թե ինչ որոշումներ է պետք է ընդունվի բոլորի համար։ Իրականում դեմոսը Հին Հունաստանում բոլորովին այլ իմաստ ուներ։

«Դեմոսը» Հին Աթենքի թաղամասերից մեկի անվանումն էր, որտեղ ապրում էին սոցիալապես ապահով մարդիկ։ Դեմոսը, ի տարբերություն Լաոսի, որի տակ ողջ ժողովրդին էին հասկանում, որոշակի սեփականություն ու սոցիալական ցենզ ունեցող մարդիկ էին։ Սոցիալական ցենզի տակ հասկանում էին որոշակի տարիքի, ամուսնացած և սերունդ ունեցող մարդկանց։

Սեփականության առկայությունը նշանակում էր, որ այդ մարդիկ կորցնելու որոշակի բան ունեն, ինչի հետևանքով նրանք կյանքին ավելի լուրջ էին վերաբերվում և իրենց որոշումներում շրջահայաց էին։ Ավելի երիտասարդները պետք է համապատասխան գիտելիքներ ու փորձ ձեռք բերեին, որպեսզի կարողանային որոշումներ ընդունել՝ ընտրելու և ընտրվելու իրավունք ունենալ։

Լաոսը՝ ողջ ժողովուրդը, բաղկացած էր երեք մասից՝ Դեմոս, Օխլոս և Պլեբոս։
Օխլոսը ստրուկներն ու աղքատներն էին, որոնք կորցնելու ոչինչ չունեին, բացի իրենց «շղթաներից», իսկ Պլեբոսը մանր սեփականատերերն էին։

Դա Հին Հունաստանում էր։ Կյանքը առաջ է գնացել, սակայն որոշումներ ընդունելու պատասխանատվության համար կյանքի փորձը, մերձավորների հանդեպ սոցիալական պատասխանատվությունն ու կորցնելու բան ունենալը մնում են ուժի մեջ։

Սակայն Լաոսը՝ ողջ ժողովուրդը, երբ նրա մեջ գերակշռում է Օխլոսը, այլ պահանջներ ու պատկերացումներ ունի։ Նման Լաոսը ցանկանում է աուկցիոնի մասնակցել, և նրանք, ովքեր կխոստանան վերաբաշխել ունեցվածը՝ մեկից խլել և տալ մյուսին, բնականաբար նրան էլ կընտրեն։

Կարևոր չի, որ պատմական փորձը ցույց է տալիս, որ եթե մեկից որևէ բան են խլում, դրանով չեն կիսվում։ Բայց դա կարևոր չի։ Կարևորը աուկցիան է՝ դրան մասնակցելը և որոշակի ժամանակահատվածում ապրելը հույսով և հավատով։

Դեմոսը, ի տարբերություն Օխլոսի, դատարանները շրջափակելու խելահեղ կոչը լսելիս դա չի կատարում։

Հիմա առաջնային է «քաղաքացի» հասկացությունը։ Ո՞վ է քաղաքացին. այդ հարցի պատասխանը «Ժողովրդի վարչապետը», նշելով Քաղաքացու օրը, չի տվել։ Քաղաքացին ունի իրավունքներ ու պատասխանատվություն, և քաղաքացու գլխավոր արժեքը ազատությունն է։ Քաղաքացին չէր կարող դատարաններ շրջափակել. դա Օխլոսին բնորոշ պահվածք է։ Քաղաքացին դատարանները բարեփոխում է, իսկ նման կոչը միայն Օխլոսին են անում։ Կյանքը ցույց տվեց, որ Օխլոսը Հայաստանում այնքան էլ բազմաքանակ չի։

Պարզ ասած՝ օխլոկրատիայից դեմոկրատիայի է պետք անցնել և հիմքում ունենալ առաջին հերթին պատասխանատվությունն ու խոհեմությունը, իսկ բարեկեցությունը դրա հետևանքն է։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը

Հիփոթեքային վարկերի տոկոսների նվազումն արդեն տալիս է իր բացասական արդյունքները

Հիփոթեքային վարկերի տոկոսների նվազումն արդեն տալիս է իր բացասական արդյունքները

Հունիս 20, 2019 20:48 Վարկի էժանացումը թանկացնելու էր բնակարանները։
Նիկոլ Փաշինյանի վերջին հույսը (լուսանկար)

Նիկոլ Փաշինյանի վերջին հույսը (լուսանկար)

Հունիս 20, 2019 20:10 Նիկոլականների, լևոնականների մեջ կռիվ ընկավ, դու մի ասա՝ փողը չգիտեն՝ ո՞ւմ, ինչքան տան:
Ես հելա խորհրդակցական, վեթինգի մամայի արև

Ես հելա խորհրդակցական, վեթինգի մամայի արև

Հունիս 20, 2019 19:00 Տղե՛րք, մեկ ա որոշումը գրած ա, տպած, ստորագրած, կնիքած ա:
Աշխարհում կա երկու դատավոր՝ Աստվածը և Վահե Գրիգորյանը

Աշխարհում կա երկու դատավոր՝ Աստվածը և Վահե Գրիգորյանը

Հունիս 20, 2019 18:57 Քանի որ Աստվածը ժողովրդի կողմից ընտրված չէ, ահեղ դատաստանի գործընթացները կկատարի նա։
Նույն հաջողությամբ ցանկացած մեկը կարող է ինքն իրեն վարչապետ հռչակել

Նույն հաջողությամբ ցանկացած մեկը կարող է ինքն իրեն վարչապետ հռչակել

Հունիս 20, 2019 18:40 Նրանք նպատակ էին դրել քանդել մեր պետականությունը և քայլ առ քայլ գնում են այդ ուղով։
Մեկ տարում Հայաստանում սահամանդրական կարգը տապալվում է 3 անգամ

Մեկ տարում Հայաստանում սահամանդրական կարգը տապալվում է 3 անգամ

Հունիս 20, 2019 17:17 Վահե Գրիգորյանն ինքն իրեն հռչակեց ՍԴ նախագահ։
Իշխանություններն իրենց իսկ նշած տաղանդից չունեն

Իշխանություններն իրենց իսկ նշած տաղանդից չունեն

Հունիս 20, 2019 17:10 Մնալու ենք այլ պետությունների զարգացումը սնող ռեսուրս պետություն:
Սա նշանակում է, որ ՀՀ Սահմանադրությունը խախտվե՞լ է

Սա նշանակում է, որ ՀՀ Սահմանադրությունը խախտվե՞լ է

Հունիս 20, 2019 16:52 Չէ՞, որ ՀՀ ՍԴ-ն, ըստ 166-րդ հոդվածի, կազմված է ինը ԴԱՏԱՎՈՐԻՑ։
Վրացի ցուցարարները շրջափակել են հյուրանոցի մուտքը (տեսանյութ)

Վրացի ցուցարարները շրջափակել են հյուրանոցի մուտքը (տեսանյութ)

Հունիս 20, 2019 16:45 Կադրեր է հրապարակել Վրաստանից։
Սա ողբեգություն է պետության և դիագնոզ՝ տվյալ իրավաբանի համար

Սա ողբեգություն է պետության և դիագնոզ՝ տվյալ իրավաբանի համար

Հունիս 20, 2019 16:00 Երբ պաշտոն զբաղեցնող իրավաբանի փայլուն ու շենշող լինելու մասին խոսում է իր թիմակից պաշտոնյան։
Վառոդի հոտ չառած ու զենք չտեսած այս երիտասարդները կասկածի տակ կհամարեն նաև մեր հաղթանակը Արցախյան գոյամարտում

Վառոդի հոտ չառած ու զենք չտեսած այս երիտասարդները կասկածի տակ կհամարեն նաև մեր հաղթանակը Արցախյան գոյամարտում

Հունիս 20, 2019 15:23 Պատեհ-անպատեհ հայտարարում են, որ ապրիլյան պատերազմում մենք չենք հաղթել։
Ավինյանի գործով ինչի՞ նորմալ հայցադիմում չէիր գրում

Ավինյանի գործով ինչի՞ նորմալ հայցադիմում չէիր գրում

Հունիս 20, 2019 14:25 Փոքրի՛կ իշխան, տո՛ւր ինձ արդարադատության նախարարի ինքնավստահությունից...
«Նոր Հայաստանում» դատարանների որոշումներն առ ոչինչ են

«Նոր Հայաստանում» դատարանների որոշումներն առ ոչինչ են

Հունիս 20, 2019 14:15 «Արգելքը իշխանության բարձր օղակներից է»։
Հանցավոր ինքնավստահություն, վտանգավոր դիլենտանտիզմ...

Հանցավոր ինքնավստահություն, վտանգավոր դիլենտանտիզմ...

Հունիս 20, 2019 11:05 Հետո՝ օստրակիզմ՝ ցավոտ, բայց անխուսափելի։
Չե՞ք հասկանում, որ էս մարդկանց զսպելու մեխանիզմ չունեք

Չե՞ք հասկանում, որ էս մարդկանց զսպելու մեխանիզմ չունեք

Հունիս 20, 2019 10:52 Հույսներդ ո՞ւմ վրա եք դրել՝ դասալիքների՞, սուտ խաղաղություն քարոզողների՞։
Երբ գործողությունների հիմքում գաղափար չի լինում, հետևանքներն անխուսափելի են (տեսանյութ)

Երբ գործողությունների հիմքում գաղափար չի լինում, հետևանքներն անխուսափելի են (տեսանյութ)

Հունիս 20, 2019 10:40 Բուլկի Հարութը մասնակցում է ընդդեմ Քոչարյանի աջակիցների ակցիային։