Քաղաքական

Հունիս 13, 2019 12:00

Գագիկ Ծառուկյանը չի ներկայացել հարցաքննության

Գագիկ Ծառուկյանը չի ներկայացել հարցաքննության

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հունիսի 11-ին չի ներկայացել հարցաքննության «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Աբովյանի քաղաքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական ենթաշտաբներից մեկի պետի մեքենայի հրկիզելու գործով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Գագիկ Ծառուկյանը հունիսի 11-ին առձեռն ստացել է հարցաքննության կանչվելու մասին ծանուցումը: Գագիկ Ծառուկյանը նախաքննական մարմնին երեկ հարցաքննության չներկայանալու պատճառների մասին չի հայտնել»,- ասաց Հարությունյանը:

Հունիսի 11-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն Աբովյանի քաղաքապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական ենթաշտաբներից մեկի պետի մեքենայի հրկիզելու գործով հրավիրվել է հարցաքննության:

2019 թվականի հունիսի 8-ին՝ ժամը 04-ի սահմաններում, անհայտ անձը ուրիշի գույքը գաղտնի ոչնչացնելու նպատակով հրկիզել է Աբովյան քաղաքի 46 -ամյա Վահան Սարիբեկյանին պատկանող բնակարանի դուռն ու «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: 46-ամյա բնակիչը ճանաչվել է տուժող: Կատարվել է դեպքի վայրի զննություն: Կազմվել է քննչական խումբ: Մշակվել է քննչական պլան, և ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Հարուցված քրեական գործով դեռևս կասկածյալներ չկան: Նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը

Վահե Գրիգորյանի հայտարարությունը սահմանադրական կարգից չի բխում․ փաստաբան

Վահե Գրիգորյանի հայտարարությունը սահմանադրական կարգից չի բխում․ փաստաբան

Հունիս 20, 2019 21:04 Սահմանադրության հետ որևէ աղերս չունեցող միտք-նախադասություն է։
Հանդիպել են Մնացականյանն ու Բոլթոնը հանդիպել են

Հանդիպել են Մնացականյանն ու Բոլթոնը հանդիպել են

Հունիս 20, 2019 20:30 Արտգործնախարարը բավարարված է հանդիպումից։
Վաշինգտոնում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը

Վաշինգտոնում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը

Հունիս 20, 2019 20:25 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։ 
ԱԺ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրեց Գրիգոր Բեքմեզյանին

ԱԺ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրեց Գրիգոր Բեքմեզյանին

Հունիս 20, 2019 20:15 Նրա թեկնածությանը կողմ էր քվեարկել 107 պատգամավոր։
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընդունել է ՌԴ դեսպանին

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընդունել է ՌԴ դեսպանին

Հունիս 20, 2019 19:22 Անդրադարձել են Հայաստանի դատաիրավական համակարգին առնչվող խնդիրներին:
Հունիսի 21-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան

Հունիսի 21-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան

Հունիս 20, 2019 18:10 ՀՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ:
Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել Միհրան Պողոսյանին կալանավորելու որոշումը

Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել Միհրան Պողոսյանին կալանավորելու որոշումը

Հունիս 20, 2019 14:55 Պաշտպանական կողմը բողոք էր ներկայացրել:
Կառավարության նիստը` ուղիղ

Կառավարության նիստը` ուղիղ

Հունիս 20, 2019 14:30 Օրակարգում ներառված է 30 հարց, որից 19-ը` չզեկուցվող: 
«Էս բյուջեն չի կարող լավը լինել քյասար». Սերգեյ Բագրատյան (տեսանյութ)

«Էս բյուջեն չի կարող լավը լինել քյասար». Սերգեյ Բագրատյան (տեսանյութ)

Հունիս 20, 2019 13:30 «Մենք թուրքի բաշիբոզուկներն ենք, դուք էլ՝ ժողովրդի կառավարությո՞ւնը»։
ԱԺ-ն հաստատեց նախորդ տարվա պետական բյուջեի կատարման հաշվետվությունը

ԱԺ-ն հաստատեց նախորդ տարվա պետական բյուջեի կատարման հաշվետվությունը

Հունիս 20, 2019 13:10 Կողմ քվեարկեց 94 պատգամավոր, դեմ՝ 17-ը:
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Հեյլի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Հեյլի հետ

Հունիս 20, 2019 12:10 Գոհունակությամբ նշեցին հարաբերություններում առկա դրական դինամիկան:
«Ադեկվադ դիսկուրս» (տեսանյութ)

«Ադեկվադ դիսկուրս» (տեսանյութ)

Հունիս 20, 2019 10:26 Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին։
ԱԺ նիստն՝ ուղիղ միացմամբ

ԱԺ նիստն՝ ուղիղ միացմամբ

Հունիս 20, 2019 10:00 Օրակարգում ընդգրկված է 35 հարց: 
Դա մանիպուլյաիցա է. «Ռոբերտո»–ն երբեք մերը չի եղել (տեսանյութ)

Դա մանիպուլյաիցա է. «Ռոբերտո»–ն երբեք մերը չի եղել (տեսանյութ)

Հունիս 19, 2019 17:30 Լևոն Քոչարյանը՝ Սարգիս Քլոյանի հայտարարության մասին։
Ռուստամ Բադասյանը նշանակվեց ՀՀ արդարադատության նախարար

Ռուստամ Բադասյանը նշանակվեց ՀՀ արդարադատության նախարար

Հունիս 19, 2019 14:35 Բադասյանը զբաղեցնում էր ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնը:
«Ադեկվատ դիսկուրս»․ կոնֆերանս է հրավիրվել

«Ադեկվատ դիսկուրս»․ կոնֆերանս է հրավիրվել

Հունիս 19, 2019 13:36 Փորձագետներն ու քաղաքական գործիչները կխոսեն Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին։