Լրահոս

14.06.2019 10:40


Մահացու վրաերթ Վաղարշյան և Հովսեփ Էմինի փողոցների խաչմերուկի մոտակայքում

Մահացու վրաերթ Վաղարշյան և Հովսեփ Էմինի փողոցների խաչմերուկի մոտակայքում

Հունիսի 13-ին՝ ժամը 21:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վաղարշյան և Հովսեփ Էմինի փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, քաղաքացուն վրաերթի են ենթարկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Պ.Կ.-ն (ծնված 1990 թ.) «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացու:

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է:

Պ.Կ.-ի ինքնազգացողությունը վատացել է. շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Այս խորագրի վերջին նյութերը