Քաղաքական

Հունիս 18, 2019 13:36

«Բա ինչո՞ւ եք հայտնվել բռնաբարության ծնունդ հանդիսացող երեխայի ուսերին և ուզում եք այդ ուսերով հանգրվանել ՍԴ-ում». Գևորգ Պետրոսյանը՝ Վահե Գրիգորյանին

«Բա ինչո՞ւ եք հայտնվել բռնաբարության ծնունդ հանդիսացող երեխայի ուսերին և ուզում եք այդ ուսերով հանգրվանել ՍԴ-ում». Գևորգ Պետրոսյանը՝ Վահե Գրիգորյանին

Ինչո՞ւ է ՍԴ դատավորի թեկնածուն պարբերաբար հայտարարում, որ ՍԴ անդամի ընտրությունը քաղաքական է: Նման հարցադրում այսօր ԱԺ նիստում ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանին ուղղեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ այդ պնդումը անվանելով «վտանգավոր»:

«Դուք ուզում եք արդարադատությունը փոխել, անցումային դարձնել, ձեր ամբողջ նպատակն էն ա, որ դատարաններն անկախ դարձնեք, հիմա էս ցանկության ֆոնին Դուք ո՞նց եք պատկերացնում, որ Սահմանադրական դատարանը քաղաքական կոմպոնենտով ձևավորվի: Այսինքն՝ մի ձեռքով Դուք ասում եք՝ անկախ դատարան ենք ուզում, դատարանները իշխանության կրունկի տակ են, մյուս ձեռքով ասում եք՝ եկեք էդ քաղաքական ազդեցությունը պահպանե՞նք: Սահմանադրական դատարանի անդամը, լինեք Դուք, լինի որևէ մեկը, խնդրում եմ անձերից վերանանք, եթե նա ընտրվել է քաղաքական շարժառիթներով, քաղաքական խողովակներով, նա չի կարող չծառայել քաղաքական ուժին»,-հայտարարեց Գ.Պետրոսյանը:

Ըստ նրա՝ բանտային պայմաններում Գրիգորյանին օգնած մարդը, եթե նրանից աջակցություն խնդրի, ինչպե՞ս է բանտային օրերի հիշողությունները մոռանալու: Պատգամավորը կարևորեց ոչ թե բանտային անցյալը, այլ մասնագիտական որակները, փորձը:

Անդրադառնալով դատարանների մուտքերը փակելու վերաբերյալ Վ.Գրիգորյանի դիրքորոշմանը և նրա նախկին հայտարարություններին՝ Գ.Պետրոսյանը հարցարդում արեց, թե ինչպե՞ս է տեղի ունեցել 180 աստիճան բեկումը:

Գրիգորյանի «սրամտությունը», թե գործող Սահմանադրությունը «բռնաբարության արդյունքում ծնված երեխա է», պատգամավորը շատ անհաջող որակեց. «Ես չեմ ուզում հիմա Ձեզ հարցնել՝ բռնաբարողն ո՞վ է եղել, բռնաբարվողը՝ ով: Բայց եթե դա այդպես է, բա ինչո՞ւ եք հայտնվել բռնաբարության ծնունդ հանդիսացող երեխայի ուսերին և ուզում եք այդ ուսերով հանգրվանել Սահմանադրական դատարանում»:

Վահե Գրիգորյանի հայտարարությունը, թե ՀՀ նախագահը լեգիտիմ չէ, Գ.Պետրոսյանի մոտ կասկածներ են հարուցել, որոնք Գրիգորյանի պատասխանները չեն փարատել. «Բա որ լեգիտիմ չէ, Դուք ի՞նչ գործ ունեք այստեղ, մենք ի՞նչ ենք անում»:

Նրա խոսքով՝ եթե ՀՀ նախագահը մի օր որոշի դիմել ՍԴ, հնարավո՞ր է՝ Գրիգորյանը որոշի չքննել ոչ լեգիտիմ նախագահի դիմումը. «Պարա՞պ ենք մնացել, եկել ենք՝ ինքնահիացմամբ ենք զբաղվո՞ւմ այստեղ»:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը

Իջևանում իրավիճակը կրկին լարված է (տեսանյութ)

Իջևանում իրավիճակը կրկին լարված է (տեսանյութ)

Հուլիս 18, 2019 18:30 Մարզպետարանի հարակից տարածքում ճանապարհը փակ է։
Ստեղծված իրավիճակն իրոք մտահոգիչ է. Վանեցյանն Իջևանում է

Ստեղծված իրավիճակն իրոք մտահոգիչ է. Վանեցյանն Իջևանում է

Հուլիս 18, 2019 17:21 Իրավապահ մարմնի նկատմամբ ուժ կիրառելն անթույլատրելի է:
Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակն օրենքի խախտումով են խուզարկել

Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակն օրենքի խախտումով են խուզարկել

Հուլիս 18, 2019 17:08 ՀՔԾ-ն դատավորի աշխատասենյակից առգրավել է նաև Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող նյութեր։
«Այդ խուզարկությունը շատ հարցեր է առաջ քաշում»․ Վիկտոր Սողոմոնյան

«Այդ խուզարկությունը շատ հարցեր է առաջ քաշում»․ Վիկտոր Սողոմոնյան

Հուլիս 18, 2019 16:35 «Միանշանակ, դրդապատճառներ կան»։
Ռոբերտ Քոչարյանի գործերով ՍԴ-ն դիմում է ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով. ՍԴ

Ռոբերտ Քոչարյանի գործերով ՍԴ-ն դիմում է ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով. ՍԴ

Հուլիս 18, 2019 16:25 Գործերի վարույթները կասեցվել են:
Իջևանցիները փորձել են կոտրել Փաշինյանի արձանը

Իջևանցիները փորձել են կոտրել Փաշինյանի արձանը

Հուլիս 18, 2019 13:55 Իջևանում շարունակվում է պահպանվել լարված իրավիճակը։
Ինչու են խուզարկել դատավորի աշխատասենյակը

Ինչու են խուզարկել դատավորի աշխատասենյակը

Հուլիս 18, 2019 13:55 Գործը հարուցվել է Քոչարյանին կալանքից ազատելուց հետո։
Դատապարտում եմ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը. Աղվան Պողոսյան

Դատապարտում եմ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը. Աղվան Պողոսյան

Հուլիս 18, 2019 13:46 «Վարչապետը հող է նախապատրաստում թեժ աշնանը փորձել տանկերի թրթուրների տակ ճզմել ցանկացած ընդդիմադիր դրսևորում»։
Իջևանի դեպքերից հետո ձերբակալվածների հարազատները բողոքում են (տեսանյութ)

Իջևանի դեպքերից հետո ձերբակալվածների հարազատները բողոքում են (տեսանյութ)

Հուլիս 18, 2019 11:15 Հավաքվել են մարզպետարանի մոտ և բողոքում են տեղի ունեցածի  դեմ:
Կառավարության նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ

Կառավարության նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ

Հուլիս 18, 2019 10:55 Քննարկվում են օրակարգային հարցեր։
Իջևանում բախումներ են եղել ցուցարարների և ոստիկանների միջև. երկու կողմից տուժածներ կան (տեսանյութ, լրացված)

Իջևանում բախումներ են եղել ցուցարարների և ոստիկանների միջև. երկու կողմից տուժածներ կան (տեսանյութ, լրացված)

Հուլիս 17, 2019 23:50 Ըստ տեղեկությունների՝ վնասվածք է ստացել շուրջ 25 ոստիկան։
Ժողովրդին ցույց են տալիս, թե տեսեք՝ ամենուժեղ մարդուն կալանավորել ենք. Գառնիկ Իսագուլյան (տեսանյութ)

Ժողովրդին ցույց են տալիս, թե տեսեք՝ ամենուժեղ մարդուն կալանավորել ենք. Գառնիկ Իսագուլյան (տեսանյութ)

Հուլիս 17, 2019 21:54 Ռոբերտ Քոչարյանի գործը նշանակություն ունի նաև այլ տեսանկյունից։
Ադրբեջանի նախագահի հետ թեժ գիծը աշխատում է, սակայն չի երաշխավորում, որ զոհեր չեն լինելու. Փաշինյան

Ադրբեջանի նախագահի հետ թեժ գիծը աշխատում է, սակայն չի երաշխավորում, որ զոհեր չեն լինելու. Փաշինյան

Հուլիս 17, 2019 21:36 Ադրբեջանի նախագահը նույն նախադասությունը հրաժարվում է արտաբերել:
«Հայաստանի մասով իրավիճակն այլ է. այն Անդրկովկասում ՌԴ-ի առանցքային գործընկերն է». Լավրով

«Հայաստանի մասով իրավիճակն այլ է. այն Անդրկովկասում ՌԴ-ի առանցքային գործընկերն է». Լավրով

Հուլիս 17, 2019 17:15 Ռուսաստանը հետևում է ՀՀ–ի իրադարձություններին: