Լրահոս

19.06.2019 12:10


Երևանում թալանել են քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանին

Երևանում թալանել են քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանին

Երեւանում հունիսի 18-ին թալանել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Հ. Թամամյանը դիմել է ոստիկանության կենտրոնական բաժին եւ հայտնել, որ նույն օրը՝ ժամը 16։00-ից մինչեւ 18։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Կենտրոն վարչական տարածքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում իր BMW մակնիշի 03 NN 003 համարանիշի կայանված ավտոմեքենայի դռան ապակին կոտրել են եւ այնտեղից հափշտակել ձեռքի պայուսակը, փաստաթղթեր եւ այլ իրեր։

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Նշենք, որ Հ. Թամամյանը երկար տարիներ բարձր պաշտոններ է զբաղեցրել ոստիկանության համակարգում, նա ոստիկանության այն ծառայողներից էր: Նա համարվում էր նաեւ ոստիկանության ամենաօպերատիվ ծառայողներից մեկը, ով բազմաթիվ աղմկահարույց հանցագործություններ է բացահայտել ու նախականխել։ Նրան հանցագործ աշխարհում ավելի շատ ճանաչում էին «Թամամ» մականվամբ։

Այս խորագրի վերջին նյութերը