Լրահոս

19.06.2019 16:31


Գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից Արցախում քաղաքացի է տուժել

Գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից Արցախում քաղաքացի է տուժել

Այսօր ժամը 12:48-ին ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն Հադրութի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել, որ շրջանի Տող համայնքի տարածքում, խաղողի այգում աշխատելիս, դեռևս չպարզված հանգամանքներում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից բեկորային վնասվածքներ է ստացել Մեծ Թաղեր համայնքի բնակիչ 1985թ. ծնված Արարատ Մարգարյանը:

Տուժածը տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:

Ըստ բժիշկների՝ տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Այս խորագրի վերջին նյութերը