Լրահոս

19.06.2019 17:20


Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. 12 օրական տղան մահացել է, կան վիրավորներ

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. 12 օրական տղան մահացել է, կան վիրավորներ

Այսօր` հունիսի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ shamshyan.com–ի փոխանցմամբ՝ ժամը 15։30-ի սահմաններում Վազ 2106 մակնիշի 35 MT 518 համարանիշի ավտոմեքնայի վարորդը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Ձորագետ գյուղի վարչական տարածքում, դեպի Ալավերդի ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել Դեբեդ գետի ափին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 12 օրական տղան երեխան տեղում մահացել է, իսկ վարորդն ու 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը