Լրահոս

22.06.2019 10:08


Բռնել են 4 շահմար, 2 գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք

Բռնել են 4 շահմար, 2 գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք

Հունիսի 21-22-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքներում և Առինջ գյուղում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 4 շահմար, 2 գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը