Աշխարհ

04.07.2019 17:29


Պուտին. «Թուրքիայի հետ մեր գործընկերությունը ռազմավարական մակարդակի վրա է»

Պուտին. «Թուրքիայի հետ մեր գործընկերությունը ռազմավարական մակարդակի վրա է»

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել Ռուսաստանում օտարերկրյա դեսպանների կողմից հավատարմագրերը հանձնելու արարողության ժամանակ։

Միջոցառմանը ներկա է եղել նաև Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Սամսարը։ Պուտինը, խոսելով ռուս-թուրքական հարաբերությունների մասին, նշել է, որ երկու երկրների միջև գործակցությունը ռազմավարական բնույթ ունի, և ինքը մշտապես կապի մեջ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Ռուսաստանի նախագահը կարևորել է Թուրքիայի հետ համատեղ իրականացված Աքքույու ատոմակայանի և «Թուրքական հոսք» գազատարի նախագծերը, կաևոր գործոն է համարել նաև Սիրիայում Թուրքիայի և Ռուսաստանի կողմից խաղաղության գործընթաց սկսելը։

Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը