Մեկնաբանություն

Հուլիս 08, 2019 00:10

Դարձ ի շրջանս յուր․ սպասենք «պատերա՞զմ, թե՞ խաղաղություն-2»-ին

Դարձ  ի շրջանս  յուր․ սպասենք «պատերա՞զմ, թե՞ խաղաղություն-2»-ին

Փաշինյանի ընտանեկան թերթը, մինչեւ կառավարության ոչ պաշտոնական խոսափողի կարգավիճակ ստանալը, իսկ ավելի կոնկրետ` 2000-2008թթ., փրփուրը բերանին հայհոյում էր նախագահ Ռոբերտ Քոչարյանին Արցախյան հիմնախնդրի կարգավորումն «արհեստականորեն ձգձգելու» համար. այն, ինչի մասին մշտապես հայտարարել է ադրբեջանական կողմը` մեզ մեղադրելով ապակառուցողականության մեջ։

Եվ մինչեւ հիմա չեն ներում «կարող ենք 100 տարի էլ ապրել շրջափակման մեջ, եթե դրա գինը Արցախն է» սկզբունքով առաջնորդվելու համար։ Գրում են` «փաստորեն այն իրավիճակը, երբ հակառակորդը, զգալով, որ ժամանակն իր օգտին է աշխատում, օրեցօր մեծացնում է իր պահանջները, տարիներ շարունակ մեր հասարակությանը ներկայացվում էր որպես հայկական կողմի փայլուն եւ հաջողված դիվանագիտություն», չնայած ակնհայտ է, որ այդ թեզն իրեն չի արդարացնում։

Ի՞նչ ասել է` «օրեցօր մեծացնում է իր պահանջները», 97-ին առաջարկված փուլայինով նախատեսվածից` նախապատերազմյան ստատուս քվոն վերականգնելուց, «օկուպացված տարածքները հայկական ուժերից ազատելուց» եւ Արցախը որպես ինքնավարություն կամ առանց դրա Ադրբեջանի կազմ վերադարձնելուց ավելի է՛լ ինչ կարող էր կամ կարող է պահանջել Ադրբեջանը, հայտնի չէ. գուցե Զանգեզուրը, Սեւանը եւ Երեւա՞նը։

Այն ժամանակներից շատ ջուր է հոսել, Փաշինյանը, ի դժբախտություն մեզ, հայտնվել է պետության ղեկին, վարչապետական հայտ ներկայացնելուց եւ վարչապետ ընտրվելուց հետո մի քանի անգամ փոխել է իր «մոտեցումները» խնդրի կարգավորման վերաբերյալ, բայց երբեւէ չենք լսել, որ ասեր` կարգավորման որեւէ տարբերակ, որով Արցախի կարգավիճակը ներկայիս դե ֆակտո անկախ կարգավիճակից ցածր կլինի, անընդունելի է հայկական կողմի համար։

Հուլիսի 5-ին հրապարակած «առաջնորդող» հոդվածով («Հետագայում Սերժ Սարգսյանը հասկացավ, թե ինչի մեջ է ներքաշվել. երկրորդ անգամ նույն պղտոր ջրում ձուկ որսացողները») «ամուսնապետական» զույգը «պաշտոնապես» ազդարարում է, որ վերադառնում է ի շրջանս յուր` վճռականորեն «այո» է ասում կարգավորման տերպետրոսյանական «տեսլականին»՝ մեղադրելով Ռոբերտ Քոչարյանին Արցախը հանձնելու «հաղթողական» ծրագիրը վիժեցնելու մեջ։

Սա մի՛ բան է նշանակում. որ Ալիեւի հետ Փաշինյանի «տետ ա տետ» հանդիպումները եւ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Բոլթոնի հետ «կոնսուլացիաները» իզուր չեն անցել` Ալիեւը Փաշինյանի գեղեցիկ աչքերի համար չէ, որ անցել էր «չկրակելու» կամ «ավելի քիչ կրակելու» մարտավարությանը. ադրբեջանական կողմի էնտուզիազմը` «մոտ ապագայում» լուծելու «օկուպացված տարածքները վերադարձնելու» հարցը, սոսկ բարի ցանկություն չէ` հստակ «ջենթլմենական» պայմանավորվածությունների արդյունք է։

Փաշինյանը, ըստ ամենայնի, պարտավորություններ է ստանձնել ադրբեջանցի «գործընկերոջ» եւ ամերիկացի տերերի առջեւ, որոնցից այլեւս խուսանավել չի կարող. ուզի-չուզի, պիտի կատարի խոստումները` նրանք էլ հո Հայաստանի «հպարտ քաղաքացիները» չեն, որ ոնց ուզենա` «ֆռռացնի»։ Քայլը արել է` պիտի խաղա։ Եվ, դատելով ամենից, պետք է դա անի մինչեւ տարեվերջ, քանի դեռ վերջնականապես չի փոշիացրել գըմփ-գըմփ-հուական «լեգիտիմության» իր ռեսուրսը։

Այնպես որ, սպասենք «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն-2»-ին, այս անգամ` Տեր-Պետրոսյանի փոխանորդ Փաշինյանի կատարմամբ։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը

Փաշինյանն՝ ըստ Ֆրեյդի, Թամրազյանն՝ ինչպես միշտ

Փաշինյանն՝ ըստ Ֆրեյդի, Թամրազյանն՝ ինչպես միշտ

Հուլիս 18, 2019 14:05 Նիկոլը պատրաստ է ատամներով և տանկերով պահել պետության ու ՀՀ քաղաքացիների հաշվին սպասարակվող հաճույքները։
Իջևանի անկախացումը. ինչպես կանխել պետության վախճանը

Իջևանի անկախացումը. ինչպես կանխել պետության վախճանը

Հուլիս 18, 2019 12:05 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տալիս «շոպլիկության» ակադեմիկոս ու քծնողական ոճով աշխատող, մշտաժպիտ Հրայր Թամրազյանին։
Տոնական օրերի խեղաթյուրված պատկերացում

Տոնական օրերի խեղաթյուրված պատկերացում

Հուլիս 18, 2019 00:45 Նույն հաջողությամբ կարելի էր Մարտի 1-ը հանել սգո օրերի ցուցակից և Հոկտեմբերի 27-ի հետ միասին ներառել Հայաստանի պաշտոնական տոնացույցում։
Հիմա էլ հերթը հասավ Վարդան Պողոսյանին

Հիմա էլ հերթը հասավ Վարդան Պողոսյանին

Հուլիս 17, 2019 09:00 Պետք եղավ` Վարդան Պողոսյանի «բարեվարքությունն» էլ կստուգեն, հետ կկանչեն և իրենց մարդուն (օրինակ, Ջհանգիրյանին) կգործուղեն Վենետիկ։
Վենետի՜կ, Վենետի՜կ. մեզ Վիետնամում էլ վատ չէին կերակրում (տեսանյութ)

Վենետի՜կ, Վենետի՜կ. մեզ Վիետնամում էլ վատ չէին կերակրում (տեսանյութ)

Հուլիս 16, 2019 11:50 Փաշինյանը դեռ լուռ է։ Տնեցիներն էլ են լուռ։ Անգամ օրիորդ Փաշինյանը չի արձագանքել Վենետիկի հանձնաժողովից դուրս եկած փաստաթղթին։
Մենք ճիշտ էինք, Նիկոլը` սխալ

Մենք ճիշտ էինք, Նիկոլը` սխալ

Հուլիս 16, 2019 10:30 Քայլարածներին թվում էր` ծովը ծնկներից է. ժողովրդի անունից ինչ ուզեն` կանեն։
Փաշինյանը փոխեց բանակցային ձևաչափը... Ադրբեջանի օգտին

Փաշինյանը փոխեց բանակցային ձևաչափը... Ադրբեջանի օգտին

Հուլիս 15, 2019 20:40 «Արցախի ադրբեջանական համայնքը» դառնում է բանակցությունների լիարժեք սուբյեկտ:
Որտե՞ղ են ամառում «բնապահպանները», կամ Ամուլսարն անկախացել է ՀՀ–ից

Որտե՞ղ են ամառում «բնապահպանները», կամ Ամուլսարն անկախացել է ՀՀ–ից

Հուլիս 15, 2019 14:30 «Բնապահպանների» դարդը ոչ թե Սևանն է, այլ կասկածելի տեղից Ամուլսարի հանքի դեմ ուղղորդվող արշավից իրենց փայը պոկելը։
Վենետիկի հանձնաժողովի դեղին քարտը Նիկոլ Փաշինյանին

Վենետիկի հանձնաժողովի դեղին քարտը Նիկոլ Փաշինյանին

Հուլիս 15, 2019 09:44 Փաշինյանին մնում է Գագիկ Ջհանգիրյանի ու Վահե Գրիգորյանի հետ ասուլիս հրավիրել ու կոչ անել շրջափակել Վենետիկի հանձնաժողովի նստավայրը։
«Նոր» Հայաստանի հին դեմքը. Գագիկ Ջհանգիրյան (տեսանյութ)

«Նոր» Հայաստանի հին դեմքը. Գագիկ Ջհանգիրյան (տեսանյութ)

Հուլիս 14, 2019 13:40 Իրական նոր Հայաստանում ջհանգիրյանները չպետք է եթերային աստղ դառնան։
Լռության գինը

Լռության գինը

Հուլիս 13, 2019 11:20 «Մամուլի ազատություն և ժողովրդավարություն» գոռալով` երկիրը վերածեցին մեկ մարդու (կամ մեկ ընտանիքի) իշխանության։
Արցախի շուրջ օղակը սեղմվում է

Արցախի շուրջ օղակը սեղմվում է

Հուլիս 12, 2019 09:55 Բանակցային գործընթացը սահուն կերպով վերադառնում է 1996-97թթ.։
Վախկոտի հոգեբանություն

Վախկոտի հոգեբանություն

Հուլիս 11, 2019 08:20 Վախեցած է լյումպենի «դուխով» վարչապետը։
Տուսկը բացահայտեց Փաշինյանի «կետը»

Տուսկը բացահայտեց Փաշինյանի «կետը»

Հուլիս 10, 2019 20:00 Նա մի կողմից հայտարարում է, որ չի բանակցում Ալիևի հետ, բայց իրականում ինտենսիվ բանակցում է։ Այսինքն՝ սուտ է խոսում։
Ստամբուլյան կոնվենցիան և քայլարածների վարքագիծը

Ստամբուլյան կոնվենցիան և քայլարածների վարքագիծը

Հուլիս 10, 2019 01:15 «Թավշյա հեղափոխություն արած հպարտ քաղաքացիների» հասարակությունը ներկայացնել որպես բռնարարների և բռնաբարների հասարակություն։
Փաշինյանի մերիտոկրատական բաժակաճառը և օխլոկրատական կառավարումը

Փաշինյանի մերիտոկրատական բաժակաճառը և օխլոկրատական կառավարումը

Հուլիս 09, 2019 11:25 Այցը տեղի է ունեցել «Տեսնեմ Սինգապուրն ու նոր մեռնեմ» ծրագրի շրջանակներում։
Երբ Սահմանադրությունը մեկնաբանում են սահմանադրի անունից

Երբ Սահմանադրությունը մեկնաբանում են սահմանադրի անունից

Հուլիս 09, 2019 08:35 Ընտրակեղծիքների «կնքահայր» Գագիկ Ջհանգիրյանը եւ բառախաղային «կռուտիտների» խոշոր մասնագետ Վահե Գրիգորյանը։
«Ռուսթավի 2»-ի լրագրողը կրկնել է Փաշինյանին. ո՞րն է ընդհանրությունը (տեսանյութ)

«Ռուսթավի 2»-ի լրագրողը կրկնել է Փաշինյանին. ո՞րն է ընդհանրությունը (տեսանյութ)

Հուլիս 08, 2019 15:10 Նիկոլ Փաշինյանը Բոլթոնին ասել է «այո» կամ առնվազն չի ասել «ոչ»:
Ինչու են «տռաս» հանել Ջհանգիրյանին (տեսանյութ)

Ինչու են «տռաս» հանել Ջհանգիրյանին (տեսանյութ)

Հուլիս 08, 2019 14:20 Ջհանգիրյանը դարձել է լևոնանիկոլական իշխանության խորհրդանիշը՝ «նոր» Հայաստանի խորհրդանիշը:
Նիկոլ Փաշինյանի նոր հենարանը

Նիկոլ Փաշինյանի նոր հենարանը

Հուլիս 08, 2019 10:45 Ոմանք մտածում էին, որ Նիկոլը հարուստներից փողերը հավաքելու է ու իրենց բաժանի։

ԲԴԽ–ն նոր նախագահ ունի

Հուլիս 19, 2019 14:30