Աշխարհ

08.07.2019 15:51


Թուրքիայի ազոտի գործարաններից մեկում պայթյուն է եղել

Թուրքիայի ազոտի գործարաններից մեկում պայթյուն է եղել

Թուրքիայի արևմուտքում գտնվող Քյոթահիա քաղաքի ազոտի գործարանումհզոր պայթյուն է որոտացել:

Քյոթահիայի բնակիչների ահազանգից հետո դեպքի վայր են մեկնել բազմաթիվ շտապօգնության աշխատակիցներ, հրշեջ-փրկարարներ և ոստիկաններ, որոնք իրենց աշխատանքներն իրականացրել են հատուկ դիմակներով:

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` ազոտի գործարանը գտնվում է Քյոթահիա-Էսքիշեր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին: Պայթյունի հետևանքով շրջակայքի օդը պատվել է դեղին ծխով:

Դեպքի մանրամասները պարզվում են: Մարդկային կամ նյութական կորուստների մասին պաշտոնական տեղեկատվություն առայժ չկա:

Աղբյուր` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը