Աշխարհ

Հուլիս 11, 2019 17:15

ԵՄ-ն Թուրքիայի դեմ պատժամիջոցներ է պատրաստում Կիպրոսի ջրերում երկրաբանական հետախուզում անցկացնելու պատճառով

ԵՄ-ն Թուրքիայի դեմ պատժամիջոցներ է պատրաստում Կիպրոսի ջրերում երկրաբանական հետախուզում անցկացնելու պատճառով

Եվրամիությունը քննարկում է Թուրքիայի դեմ սահմանափակող միջոցառումներ մտցնելու հարցը Անկարայի կողմից Կիպրոսի մերձափնյա շրջանում երկրաբանական հետախուզական աշխատանքներ անցկացնելու պատճառով: Այս մասին այսօր հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱԳ նախարարների մակարդակով ԵՄ Խորհրդի հայտարարության նախագիծը:

«Թուրքիայի ապօրինի երկրաբանական հետախուզական աշխատանքների շարունակման լույսի ներքո` ԵՄ-ն որոշել է դադարեցնել օդային տրանսպորտի վերաբերյալ Համապարփակ համաձայնագրով բանակցությունները եւ որոշում է ընդունել անորոշ ժամանակով հրաժարվել բարձր մակարդակով հետագա հանդիպումներից»,- նշված է փաստաթղթում, որը քննարկվելու է հուլիսի 15-ին Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ:

Դրանից բացի՝ ԵՄ Խորհուրդը կառաջարկի կրճատել 2020 թվականին Թուրքիային ֆինանսական աջակցությունը, ինչպես նաեւ Եվրոպական ներդրումային բանկին կոչ կանի վերանայել Թուրքիային առնչվող իր գործունեությունը: Գործակալությունը նշում է, որ ԵՄ-ն պատրաստ է երկրի դեմ ավելի խիստ պատժամիջոցներ մտցնել, եթե չդադարեցնի երկրաբանական հետախուզական աշխատանքները:

Անկարան, որը վիճարկում է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու սահմանները, ավելի վաղ շրջան էր ուղարկել «Ֆաթիհ» նավը՝ հայտարարելով, որ հորատումը կտեւի մինչեւ սեպտեմբերի 3-ը: Կիպրոսի իշխանությունները հունիսի 10-ին թույլատրել էին թուրքական «Ֆաթիհ» հորատման նավի անձնակազմի անդամների կալանավորումը: Չնայած դրան՝ Թուրքիան հուլիսի 4-ին դեպի Կիպրոս էր ուղարկել հորատման երկրորդ «Յավուզ» նավը՝ շելֆում երկրաբանական հետախուզական աշխատանքներ անցկացնելու համար:

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր երկրի պատրաստակամության մասին պաշտպանելու շելֆային հանքավայրերի նկատմամբ կիպրոսցի թուրքերի իրավունքները, այդ թվում՝ զինված ուժի կիրառմամբ:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը

Թուրքիան զինտեխնիկա է կուտակում սիրիական սահմանին

Թուրքիան զինտեխնիկա է կուտակում սիրիական սահմանին

Հուլիս 18, 2019 21:42 Հաթայի նահանգի Հասսա շրջանում։
Զեկույց․ «Թուրքիայում 2018թ․ դրությամբ՝ 509․000 ժամանակակից ստրուկ կա»

Զեկույց․ «Թուրքիայում 2018թ․ դրությամբ՝ 509․000 ժամանակակից ստրուկ կա»

Հուլիս 18, 2019 21:15 1000 բնակչից 6-7-ը ստիպողաբար աշխատում կամ ամուսնանում է։
Մեսսին ընտանիքի հետ հանգստանում է Անտիգուայում (լուսանկար)

Մեսսին ընտանիքի հետ հանգստանում է Անտիգուայում (լուսանկար)

Հուլիս 18, 2019 20:56 Լուսանկարները հրապարակել է կինը։
Վանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, կան զոհեր

Վանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, կան զոհեր

Հուլիս 18, 2019 17:15 Միկրոավտոբուսը դուրս է եկել վարորդի վերահսկողությունից։
Անկարան Վաշինգտոնին կոչ է անում «ուղղել սխալը»

Անկարան Վաշինգտոնին կոչ է անում «ուղղել սխալը»

Հուլիս 18, 2019 13:35 Վաշինգտոնն անտեսել է Անկարայի առաջարկը:
«Էմմի 2019». «Գահերի խաղն» առաջադրվել է ռեկորդային 32 անվանակարգում

«Էմմի 2019». «Գահերի խաղն» առաջադրվել է ռեկորդային 32 անվանակարգում

Հուլիս 17, 2019 20:48 Տեղի կունենա Լոս Անջելեսում։
«Գյուղում սով է սկսվելու». Կարմիր գյուղի բնակիչները՝ ավերիչ կարկուտի մասին (տեսանյութ)

«Գյուղում սով է սկսվելու». Կարմիր գյուղի բնակիչները՝ ավերիչ կարկուտի մասին (տեսանյութ)

Հուլիս 17, 2019 19:04 Հանձնաժողովը չի ժամանել գյուղ՝ վնասը հաշվելու։
Ադրբեջանական գազը Եվրոպա կհասնի Թուրքիայի տարածքով

Ադրբեջանական գազը Եվրոպա կհասնի Թուրքիայի տարածքով

Հուլիս 17, 2019 18:41 3.500 կիլոմետր երկարությամբ։
Իրինա Շեյքի ռուս երկրպագուները գրավել են Լեդի Գագայի էջը (լուսանկար)

Իրինա Շեյքի ռուս երկրպագուները գրավել են Լեդի Գագայի էջը (լուսանկար)

Հուլիս 17, 2019 18:02 «Վերադարձրել ենք Ղրիմը, կվերադարձնենք նաև Քուփերին»։
«Ռուսական շուկան փոխարինելը հեշտ գործ չէ ոչ եվրոպացիների և ոչ էլ նույնիսկ մեզ համար». Իվանիշվիլի

«Ռուսական շուկան փոխարինելը հեշտ գործ չէ ոչ եվրոպացիների և ոչ էլ նույնիսկ մեզ համար». Իվանիշվիլի

Հուլիս 17, 2019 17:30 Ովքեր կոչ են անում հրաժարվել, «երկրի թշնամիներն են»:
Սիրիայում հայ կնոջ են քարկոծելով սպանել

Սիրիայում հայ կնոջ են քարկոծելով սպանել

Հուլիս 17, 2019 16:25 Մասնատված դին հայտնաբերվել է ամայի մի դաշտում։
Գյուլենականների «որս» Թուրքիայի օդուժում

Գյուլենականների «որս» Թուրքիայի օդուժում

Հուլիս 16, 2019 20:21 Օգտվել են գաղտնի հավելվածներից։
ԱՄՆ-ը գտել է С-400-ի խոցելիությունը

ԱՄՆ-ը գտել է С-400-ի խոցելիությունը

Հուլիս 16, 2019 19:54 Չեն կարող դիմակայել զանգվածային հարձակման դեպքում։
Եվրամիությունը հաստատել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու առաջարկը

Եվրամիությունը հաստատել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու առաջարկը

Հուլիս 16, 2019 19:18 Կիպրոսի ջրերում հորատման աշխատանքների պատճառով։
Թուրքիան արձագանքել է պատժամիջոցներ կիրառելու մասին ԵՄ որոշմանը

Թուրքիան արձագանքել է պատժամիջոցներ կիրառելու մասին ԵՄ որոշմանը

Հուլիս 16, 2019 18:50 Վճռականորեն շարունակելու է հորատման աշխատանքները։

ԲԴԽ–ն նոր նախագահ ունի

Հուլիս 19, 2019 14:30