Քաղաքական

18.07.2019 16:05


ՍԴ նախագահը Փաշինյանի գնահատականները քաղաքական է համարում և հրաժարվում է մեկնաբանել վարչապետի գնահատականները (տեսանյութ)

ՍԴ նախագահը Փաշինյանի գնահատականները քաղաքական է համարում և հրաժարվում է մեկնաբանել վարչապետի գնահատականները (տեսանյութ)

Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանը բարձր դատարանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատականները համարում է քաղաքական և հրաժարվում դրանք մեկնաբանել:

«Ես քաղաքական հայտարարությունները չեմ մեկնաբանում, ես մեկնաբանում եմ իրավական ակտերը»,-հայտարարեց Թովմասյանը այսօր առավոտյան «Ազատության» հետ զրույցում:

Կարծիքներ են հնչում, որ ՍԴ-ում ստեղծված իրավիճակի ելքերից մեկն էլ Հրայր Թովմասյանի և վեց անդամի հրաժարականն է: Պատրա՞ստ է հրաժարական տալ, «Ազատություն»-ը հետաքրքրվեց Հրայր Թովմասյանից:

«Բացառո՞ւմ եք, որ Սահմանադրական դատարանի անդամները, Դուք հրաժարական տաք», այս հարցին ՍԴ նախագահն արձագանքեց․ «Ինչպե՞ս: Իսկ Դուք բացառո՞ւմ եք, որ վաղը երկրաշարժ կլինի Հայաստանում: Դուք բացառո՞ւմ եք, որ վաղը աշխարհը շուռ կգա»:

Այս խորագրի վերջին նյութերը