Կարծիք

19.07.2019 08:57


Կեցցե՛ գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանը ու նրա ռազմական հանճարը

Կեցցե՛ գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանը ու նրա ռազմական հանճարը

Գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանի հրամանատարությամբ եւ գեներալ Վալերի Օսիպյանի անմիջական գլխավորությամբ հայոց զորքերը հունիսի 17-ին ծանր մարտերով մտան Իջեւան եւ չնայած հակառակորդի կատաղի դիմադրությանը՝ սկսեցին քաղաքի ազատագրումը։

Այս պահին քաղաքում դեռ ընթանում են դիրքային մարտեր եւ դեռ առկա են դիմադրության օջախներ, սակայն Վալերի Օսիպյանի անսահման անձնազոհության ու Նիկոլ Փաշինյանի ռազմական հանճարի շնորհիվ հայկական զորքերի մոտալուտ հաղթանակը անխուսափելի է։

Շուշիի ազատագրումից հետո հայ ազգը նման փառավոր հաղթանակ չէր ունեցել, սա մեր նոր Ավարայրն է ու նոր Սարդարապատը։ Կեցցե գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանը ու նրա ռազմական հանճարը...

Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը