Փաստաբանների դեմ հալածանքի երկրորդ ալիքը

Փաստաբանների դեմ հալածանքի երկրորդ ալիքը

Հունիս 19, 2019 19:05 Փողոցում հարձակվել, ծեծել էին փաստաբաններին, որոնց մեջ՝ նաև Ռուբեն Սահակյանը։
Դա մանիպուլյաիցա է. «Ռոբերտո»–ն երբեք մերը չի եղել (տեսանյութ)

Դա մանիպուլյաիցա է. «Ռոբերտո»–ն երբեք մերը չի եղել (տեսանյութ)

Հունիս 19, 2019 17:30 Լևոն Քոչարյանը՝ Սարգիս Քլոյանի հայտարարության մասին։

Աշխարհ

Ապրիլ 14, 2011 00:58

Ո՞վ է վախեցողը

Ո՞վ է վախեցողը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանին Թուրքիայի վարչապետի ելույթին հայկական հարցերուն վերաբերող բաժինը հնամաշ յանկերգներէ բաղկացած է եւ որեւէ նորութիւն չի պարփակեր։

Ամփոփենք այդ բաժինը։ Ըստ վարչապետ Էրտողանին՝ Անգարան որեւէ ատեն կրնայ արտաքսել Թուրքիոյ տարածքին ապրող 70.000 հաշուող Հայաստանի քաղաքացիները, որոնք Թուրքիա եկած են կենցաղային կարիքներէ մղուած (այս արդէն բռնի տեղահանութիւն կատարելու պաշտօնական սպառնալիք է)։ Երեւանը հայ-թուրք յարաբերութիւնները բնականոնացնելու համար վճռական քայլի չէ դիմած, վախնալով Սփիւռքէն։ Այդ պատճառով ալ Հայաստանի պետութիւնը պէտք է կամք ցուցաբերէ յաղթահարելու համար Սփիւռքի վախը։

Վարչապետ Էրտողան անշուշտ չէ մոռցած բաժին հանել արցախեան բանակցութիւններուն, հաստատելու համար, որ արցախեան բանակցութիւններուն համար Եթէ Մինսկի խումբը կատարէ  իր պարտականությունները, մենք կը հասնինք խնդրի կարգաւորման։ Իսկ իր պարտականութիւնը չիրականացնելու պարագային լուծումը կը դժուարանայ։

Յանկերգներու տրամաբանութիւնը պարզ է։ Թէեւ այստեղ չի պարզաբաներ թուրք վարչապետը թէ ճիշդ ի՛նչ կ՛ակնկալէ Մինսկի խմբակէն։ Տարաբանոյթ մկենաբանութիւն չկայ այս պարագային։ Մինսկի խմբակը պէտք է պարտադրէ հայկական կողմին իր ուժերը հեռացնելու Ղարաբաղէն։ Որմէ ետք հայ-թուրք յարաբերութիւններ կը սկսին ընթանալ դէպի բնականոնացում։

Հայաստան-Սփիւռք սեպ խրելու սպառած մարտավարական խաղը կը վերադառանայ Եւրոպայի խորհուրդի խորհրդարանական վեհաժողով նախապայմանային քաղաքականութեան ընդհանուր շրջածիրին մէջ։ Հայաստանի նկատմամբ Անգարայի վարիչները ատելութիւն չեն տածեր, Խնդիրը Սփիւռքի ճնշումներէն ձերբազատիլն է։

Ինչո՞ւ սակայն վարչապետ Էրտողանը անհրաժեշտութիւնը զգացած է յայտարարելու, որ իրենք ոեւէ մէկէն չեն վախնար։ Յայտնաբար, ազրպէյճանական գործօնի ճնշումին  կամ այդ գործօնի շահարկումին փաստն է, որ փարատելու փորձ կը կատարէ վարչապետը։ Այստեղ արդէն կը մատնուի հայ-թուրք յարաբերութիւններու բնականոնացման գործընթացի արգելակիչ տարրը։ Խօսելէ առաջ հայ-թուրք յարաբերութիւններուն մասին վարչապետ Էրտողանը անհրաժեշտութիւնը զգացած է խօսելու հայ-ազրպէյճանական յարաբերութիւններուն մասին եւ շեշտած, առանց պարզաբանելու, Մինսկի խմբակէն Թուրքիոյ ակնկալութիւնը։ Եթէ Ազրպէյճանի վարչապետը կամ հաւասարազօր պաշտօնատարը այս շեշտադրումով սկսէր հակամարտութեան վերաբերող իր խօսքին բաժինը աւելի օրինաչափ պիտի ընկալուէր ելոյթներուն հետեւողներուն կողմէ։

Սակայն, երբ Թուրքիոյ վարչապետը հայ-թուրք յարաբերութիւններէն առաջ կ՛ընդգծէ հայ-ազրպէյճանական յարաբերութիւններու ներկայ իրավճիակը եւ աջ ու ձախ պատասխանատուութիւններ կը բարդէ, արդէն կը բացայայտէ »մենք ոեւէ մէկէն չենք վախնար»ի տուն տուող շարժառիթը։ Կամ իրօք կը վախնան կամ կը ձեւացնեն, որ կը վախնան։ Առ նուազն հաշուի կ՛առնեն այս հանգամանքը եւ զայն կը պատրուակեն հայ-թուրք յարաբերութիւններու արգելակման փաստը հիմնաւորելու համար։

Եւրոպական քաղաքական միջավայրի մէջ նման խնդիրներ եւրոպական հայեցակէտերէ պէտք է դրուէին։ Պետական գործիչէ ակնկալուած ելոյթը միջավայրի համապատասխան պարունակ պէտք է կարենար ձեւաւորել։ Կը թուի, որ Սլովենիայէն հնչած Հայաստանի նախագահին յայտարարութիւնը թէ՛ հայ-թրքական եւ թէ՛հայ-ազրպէյճանական խնդիրներուն վերաբերեալ աւելի համահունչ է միջավայրային տրամաբանութեան եւ օրինաչափութիւններուն։ Այսպէս, Հայաստանի նախագահը կը յայտարարէր.-

«Ցավօք մեր տարածաշրջանին մէջ  իրադրութիւնը քիչ մը տարբեր է։ Եւրոպայի համարկումի ուղին, փաստօրեն, ոչ բոլորի պատկերացումով կը համընկնի  խաղաղ, բարեկեցիկ, ազատ ու անվտանգ զարգացման հետ։ Մեր անմիջական հարևանը թիւր ձեւով ըմբռնեց եւրոպական ուղին՝ եւրոպական տարածաշրջանը դիտելով միայն որպէս քարիւղի ու կազի համար յարմար շուկայ։ Յիրաւի զաւեշտական է, երբ եւրոպական ուղին որդեգրած մեր հարևանը կը սպառնայ հարուածել հայկական քաղաքացիական օդանաւերը, ամենօրեայ ռազմատենչ քարոզչութիւն կ՛իրականացնէ եւ կը սպառնայ ղարաբաղյեան հարցը լուծել պատերազմով։ Մեր միւս հարևանը` Թուրքիան, որ դարձեալ կը ձգտի դէպի Եւրոպա, չ՛ուզեր բանալ Հայաստանի սահմանը, թէև միջազգային պարտաւորություն ստանձնած է։ Արդեօ՞ք անտեղեակ են մեր հարևանները, որ Եւրոպայի արժեհամակարգի առանցքը ազատ տեղաշարժն է»։

Այստեղ արդէն ո՛չ վախնալու-վախցնելու կամ վախէն ձերբազատելու, ո՛չ ալ ամբողջ զանգուած մը (թէեւ ուռճացած ձեւով յայտարարուած 70.000) տեղահան ընելու առաջադրանքներ կան։

Պաշտօնական Անգարան է, որ յայտնապէս վախցած է կամ վախ կը պատրուակէ՝  եւրոպական միջավայրի մէջ եւրոպական արժեհամակարգին հակառակ յայտարարութիւններ կատարելով։

Շահան Գանտահարեան

«Ազդակ»ի գլխաւոր խմբագիր

Այս խորագրի վերջին նյութերը

Բրիտանական թանգարանը կցուցադրի Տրոյայի գանձերը

Բրիտանական թանգարանը կցուցադրի Տրոյայի գանձերը

Հունիս 19, 2019 20:13 Բացահայտումից 150 տարի անց։
Ադրբեջանի ՊՆ նախարարը քննադատել է Հենրիխ Մխիթարյանին

Ադրբեջանի ՊՆ նախարարը քննադատել է Հենրիխ Մխիթարյանին

Հունիս 19, 2019 19:48 «Հայերը իրենց քաղաքականությունը կառուցել են ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի շուրջ»։
Սահակաշվիլին վազվզել է շատրվանների ջրի տակ (տեսանյութ)

Սահակաշվիլին վազվզել է շատրվանների ջրի տակ (տեսանյութ)

Հունիս 19, 2019 19:45 Փոքր երեխայի նման ուրախացել է։
Չհայտնած կորուստ Ադրբեջանի զինված ուժերում

Չհայտնած կորուստ Ադրբեջանի զինված ուժերում

Հունիս 19, 2019 19:27 Գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել։
Վրաստանի նախագահի նստավայրը կկահավորեն հին կահույքով

Վրաստանի նախագահի նստավայրը կկահավորեն հին կահույքով

Հունիս 19, 2019 19:08 Արդարացվել է ֆինանսական առումով։
Տրապիզոնում ջրհեղեղի հետևանքով 3 մարդ է զոհվել, կան նաև անհետ կորածներ

Տրապիզոնում ջրհեղեղի հետևանքով 3 մարդ է զոհվել, կան նաև անհետ կորածներ

Հունիս 19, 2019 18:33 2 թաղամասերի բնակչություն տարհանվել է:
Հյուսիսային Իռլանդիայում սկսվել են «Գահերի խաղի» պրիկվելի նկարահանումները

Հյուսիսային Իռլանդիայում սկսվել են «Գահերի խաղի» պրիկվելի նկարահանումները

Հունիս 19, 2019 18:06 Իրադարձությունները նախորդում են «Գահերի խաղի» սյուժեին:
ԵՄ-ի տնտեսությունը կարգի է եկել ռուսական հակապատժամիջոցներից. Մոգերինի

ԵՄ-ի տնտեսությունը կարգի է եկել ռուսական հակապատժամիջոցներից. Մոգերինի

Հունիս 19, 2019 16:05 Համալիրը բացառիկ ճկունություն ցուցաբերեց։
Պլատինին ազատ է արձակվել

Պլատինին ազատ է արձակվել

Հունիս 19, 2019 13:55 Մի քանի ժամ շարունակ հարցաքննվել է։
Ադրբեջանն ու Պակիստանը համատեղ զորավարժություն կանցկացնեն

Ադրբեջանն ու Պակիստանը համատեղ զորավարժություն կանցկացնեն

Հունիս 19, 2019 09:51 Սցենարն արդեն պատրաստ է։
Թուրքիան աշխատանքային վատ պայմանների հետևանքով գրանցված մահերի թվով Եվրոպայում առաջինն է

Թուրքիան աշխատանքային վատ պայմանների հետևանքով գրանցված մահերի թվով Եվրոպայում առաջինն է

Հունիս 18, 2019 22:24 Հանքահորերում շարունակում են հանքափորներ զոհվել։
Աշխարհի ավելի քան 2 մլրդ բնակիչ խմելու մաքուր ջրից օգտվելու հնարավորություն չունի. ՄԱԿ

Աշխարհի ավելի քան 2 մլրդ բնակիչ խմելու մաքուր ջրից օգտվելու հնարավորություն չունի. ՄԱԿ

Հունիս 18, 2019 22:05 3 միլիարդն էլ զրկված է ձեռքերն օճառով լվանալու հնարավորությունից։
Facebook-ը պաշտոնապես ներկայացրեց իր Libra գաղտնարժույթը

Facebook-ը պաշտոնապես ներկայացրեց իր Libra գաղտնարժույթը

Հունիս 18, 2019 20:52 Ենթադրում են թողարկել 2020 թվականին։
Պենտագոնը հայտարարել է, որ S-400-ների գնման դեպքում պատժամիջոցներ կկիրառի թուրքական ընկերությունների դեմ

Պենտագոնը հայտարարել է, որ S-400-ների գնման դեպքում պատժամիջոցներ կկիրառի թուրքական ընկերությունների դեմ

Հունիս 18, 2019 20:28 Ծանր հարված կլինի Թուրքիայի ռազմարդյունաբերությանը։ 
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Հունաստանի վարչապետի կոչին

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Հունաստանի վարչապետի կոչին

Հունիս 18, 2019 18:14 ԵՄ–ին կոչ էր անում պատժամիջոցներ կիրառել Անկարայի դեմ: