Աշխարհ

Ապրիլ 27, 2011 09:31

Արաբական հեղափոխությունների սուբյեկտիվ և օբյեկտիվ գործոնները

Արաբական հեղափոխությունների սուբյեկտիվ և օբյեկտիվ գործոնները

Միջազգային հանրության ուշադրությունն արդեն մի քանի ամիս սեւեռված է արաբական աշխարհում տեղի ունեցող քաղաքական գործընթացների վրա: Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, Հյուսիսային Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի երկրների սոցիալ-քաղաքական վերափոխումների պատճառների վերաբերյալ շրջանառվում են տարբեր կարծիքներ ու եզրահանգումներ: Դրանց հանրագումարն ի վերջո հանգում է տեղի ունեցող իրադարձություններն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ գործոնների ազդեցության հետեւանք դիտարկելու խնդրին: Ընդ որում, արտահայտվող դիրքորոշումների համատեքստում խնդիրը շարունակում է նաեւ դիտարկվել շատ ծայրահեղացված ձեւով` որպես «սեւի ու սպիտակի» հարաբերակցություն: Այստեղ մի դեպքում սուբյեկտիվ գործոններն են լրացնում դոմինանտ օբյեկտիվ գործոններին, մյուս դեպքում` օբյեկտիվ գործոնները սուբյեկտիվ գործոններին:

Հասարակական ու քաղաքական շերտերի տարընկալումները հատկապես պտտվում են այն հարցի շուրջ, թե Թունիսում, Եգիպտոսում եւ մյուս երկրներում տեղ գտած ներքին օբյեկտիվ խնդիրներն էին (հատկապես` սոցիալ-տնտեսական եւ արժեհամակարգի ճգնաժամին առնչվող) այն շարժիչ ուժը, որոնք ստիպեցին արաբական հասարակություններին ոտքի կանգնել եւ իրենց երկրների վարչախմբերի առջեւ սոցիալ-քաղաքական պահանջներ դնել, թե ի վերջո դրանք միջոց էին Արեւմուտքի ձեռքին` իրենց աշխարհաքաղաքական շահերն ու ծրագրերը առաջ մղելու համար:

Արաբական աշխարհում տեղի ունեցող քաղաքական լրջագույն գործընթացների այդ երկու մեկնաբանությունները` մտնելով հասարակական լայն քննարկումների դաշտ, ի վերջո հանգում են նրան, որ մի կողմից բացարձականացվում է երկրի ներսում կուտակված խնդիրների դերը, իսկ մյուս կողմից` արտաքին ուժերի ներգրավման:

Ինչ խոսք, արաբական աշխարհում տեղի ունեցող գործընթացներում կոռուպցիայի, գործազրկության, գնաճի, խոսքի ազատության եւ նման կարգի այլ խնդիրների ու տեղի ունեցող հասարակական հզոր ընդվզումների միջեւ չնկատել պատճառահետեւանքային կապը` նշանակում է տուրք տալ ամեն ինչ դավադրությունների տեսությամբ բացատրող իռացիոնալ մտայնություններին: Միաժամանակ Մերձավոր Արեւելքի պետությունների ներքաղաքական զարգացումներում չնկատել Արեւմտյան տերությունների քաղաքական ու տնտեսական որոշակի շահը` նույնպես նշանակում է տուրք տալ «գերռացիոնալականացնող» մտայնություններին:

Կարելի է արձանագրել, որ հատկապես հայաստանյան հասարակական քննարկումների տիրույթում օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոնների գերբեւեռացված ներկայացումը վերածվել է յուրովի մրցության: Այն դիտարկվում է որպես մի տեսակ ոտնձգություն սեփական «սրբազնացված» աշխարհայացքի ու արժեհամակարգի դեմ: Ժողովրդավարների համար արաբական հեղափոխությունների գործում արեւմտյան տերությունների ուղղակի միջամտությունների ճանաչումը դիտարկվում է որպես ոտնձգություն ժողովրդավարական արժեքների հաստատման գործի նկատմամբ: Նույնը նաեւ ներկայիս ռուսական «պահպանողական» աշխարհայացքով առաջնորդվող հայաստանյան տեսաբանների մոտ է: Վերջիններս արաբական հեղափոխությունների գործում Արեւմուտքի «դավադիր» գործողություններն այլոց կողմից չնկատելը դիտում են մի տեսակ ոտնձգություն հանրության ավանդական կենսակերպի եւ քաղաքական համակարգի դեմ: Ըստ այդ տեսաբանների, ներքին սոցիալ-քաղաքական խնդիրները երկրորդային` ոչ էական կամ օժանդակ նշանակություն ունեն:

Խնդիրն իրականում մի հարցի պատասխանի մեջ է: Հեղափոխական գործընթացները միայն սուբյեկտիվ կամ միայն օբյեկտիվ գործոնների ազդեցությամբ զարգանալու դեպքում կարո՞ղ էին բերել մերօրյա պատկերին, որի արդյունքում արաբական երկրների քաղաքական վերնախավերը մեկը մյուսի հետեւից զրկվում են իշխանությունից կամ հասարակական աջակցությունից: Կարծում եմ` ոչ մի վերլուծություն չի կարող համոզել, որ Եգիպտոսում, Թունիսում, Եմենում, Լիբիայում, Սիրիայում զանգվածները ոտքի կանգնելով ու սոցիալ-քաղաքական պահանջներ առաջ քաշելով` կարող էին (կամ` են) արդյունքների հասնել, առանց ստանալու Արեւմտյան տերությունների կոնկրետ կամ միջնորդավորված աջակցությունը: Միաժամանակ անհնար է հավատալ, որ առանց տվյալ երկրների հասարակությունների աջակցության Արեւմտյան տերությունները կարող էին ինչ-որ հեղափոխական ծրագրեր կյանքի կոչել արաբական աշխարհում:

Ուստի հարկ է նկատել, որ արաբական աշխարհում տեղի ունեցող գործողություններն ըստ էության լուռ դաշինք են Արեւմուտքի եւ արաբական տարբեր երկրների հասարակությունների միջեւ, որտեղ կողմերը գիտակցում ու ընդունում են միմյանց շահերն ու պատրաստ են համագործակցել իշխող վարչախմբերի տապալման գործում: Խնդիր է դառնում պարզել միայն կողմերի հետապնդած շահերի շրջանակը: Սակայն այստեղ էլ ամեն ինչ շատ ավելի պարզ է, քան թվում է: Արաբական հասարակության համար դրանք սոցիալական երաշխիքներն են, քաղաքական ու քաղաքացիական ազատությունները, իսկ Արեւմուտքի համար` առավել կանխատեսելի ու կախյալ նոր ձեւավորվող վերնախավերը, որոնք կօգնեն կամ կխթանեն արեւմտյան տնտեսական նոր ծրագրերի կենսակոչմանը:

Այս ամենը բերում է մի եզրահանգման, որ տեղի ունեցող գործընթացների հիմքում ոչ մի դավադրություն չի կարող լինել, քանի որ հասարակություններն իրենք են բարձրացնում իրենց իշխող վերնախավերի լեգիտիմության խնդիրը: Ուստի նույն այդ վերնախավերը` եթե մտահոգված են իրենց երկրների քաղաքական շահերի մասին, ապա քաղաքական հասունությունը պահանջում է, որ կառչած չմնան իշխանությունից եւ, ի շահ իրենց պետությունների, իշխանությունը զիջեն հասարակական առավել վստահություն վայելող քաղաքական ուժերին:  Այդ դեպքում նոր քաղաքական ուժերն արտաքին հարաբերություններում առավել անկախ դիրքերից կներկայացնեն իրենց երկրները:

Ասվածը հիմք է տալիս գալ նախ այն եզրահանգման, որ «դավադրությունների տեսությունը» ընդամենը մի փրկօղակ է, որի միջոցով փորձ է արվում հիմնավորել իշխող քաղաքական վերնախավերի իշխանության ղեկին գտնվելու իրավունքը: Այս դեպքում ավելորդ չէ նշել, որ բոլոր ժամանակներում մեծ տերություններն իրենց քաղաքական ու տնտեսական շահերին են ծառայեցրել այլ պետությունների լարված ու ցնցումային ներքին իրավիճակները: Ու հարկ չկա որպես մեծ հայտնագործություն ներկայացնել արտաքին ուժերի ներգրավվածությունն արաբական հեղափոխությունների գործում: Մյուս եզրահանգմամբ հարկ է նկատել, որ արաբական երկրներում տեղի ունեցող գործընթացներում, միմյանց շահերով փոխպայմանավորված, լուռ դաշինքի մեջ են Արեւմուտքը ներկայացնող տերություններն ու արաբական հասարակությունները: Եվ, հետեւաբար, սուբյեկտիվ ու օբյեկտիվ գործոնները հավասար դերակատարություն ունեն Հյուսիսային Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի երկրների հեղափոխական գործընթացներում:

Սարո Սարոյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ

Այս խորագրի վերջին նյութերը

Մամեդյարով. «Ղարաբաղյան խնդրի կարգավորումը պետք է փուլային լինի»

Մամեդյարով. «Ղարաբաղյան խնդրի կարգավորումը պետք է փուլային լինի»

Հունիս 24, 2019 18:15 «Տարածաշրջանում կարող են խաղաղապահ ուժեր տեղակայվել»։
Սահակաշվիլին կոչ է արել շարունակել բողոքի ակցիաները Թբիլիսիում

Սահակաշվիլին կոչ է արել շարունակել բողոքի ակցիաները Թբիլիսիում

Հունիս 24, 2019 16:00 Չնայած իշխանությունների զիջումներին։
Վրաստանի իշխանությունները որոշեցին բավարարել ցուցարարների պահանջների մի մասը

Վրաստանի իշխանությունները որոշեցին բավարարել ցուցարարների պահանջների մի մասը

Հունիս 24, 2019 12:53 Խորհրդարանական ընտրություններն անցկացնել համամասնական համակարգով:
Թբիլիսիում ակցիաները կշարունակվեն

Թբիլիսիում ակցիաները կշարունակվեն

Հունիս 24, 2019 11:15 Բոլոր գերատեսչությունների շենքերի ուղղությամբ:
NASA-ն հավաստել Է մեթանի հայտնաբերումը Մարսի վրա

NASA-ն հավաստել Է մեթանի հայտնաբերումը Մարսի վրա

Հունիս 24, 2019 10:45 Կարող է վկայել միկրոօրգանիզմների գոյության մասին:
Կարո Փայլան. «Մեկ մարդու իշխանությունն այլևս տապալված է»

Կարո Փայլան. «Մեկ մարդու իշխանությունն այլևս տապալված է»

Հունիս 24, 2019 08:00 «Այս գիշեր բոլորս միասին շուրջպար կբռնենք»։
Կորուստ Ադրբեջանի զինված ուժերում

Կորուստ Ադրբեջանի զինված ուժերում

Հունիս 23, 2019 11:55 Այս մասին որևէ հայտարարություն չի արել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Թբիլիսիում ծեծկռտուք է տեղի ունեցել ցույցի ժամանակ (տեսանյութ)

Թբիլիսիում ծեծկռտուք է տեղի ունեցել ցույցի ժամանակ (տեսանյութ)

Հունիս 23, 2019 08:51 Պահանջում են ՆԳ նախարարի հրաժարականը և արտահերթ ընտրություններ:
Դեսպանությունը բողոք է ներկայացրել դատարան՝ Թբիլիսում ձերբակալված ՀՀ քաղաքացու կալանքի ժամկետը կրճատելու խնդրով

Դեսպանությունը բողոք է ներկայացրել դատարան՝ Թբիլիսում ձերբակալված ՀՀ քաղաքացու կալանքի ժամկետը կրճատելու խնդրով

Հունիս 22, 2019 20:45 «Հեռախոսազանգ են կազմակերպել ձերբակալվածի և նրա հարազատների միջև»:
Վրացական որոշ սրճարաններ ռուս զբոսաշրջիկների համար իրենց ճաշացանկը թանկացրել են 20%-ով

Վրացական որոշ սրճարաններ ռուս զբոսաշրջիկների համար իրենց ճաշացանկը թանկացրել են 20%-ով

Հունիս 22, 2019 11:45 Ի պատասխան ՌԴ կողմից Աբխազիայի և Ցխինվալի «օկուպացմանը»:
Վրաստանի նախագահը բողոքի ակցիաների վերաբերյալ քննարկում է ունեցել արևմտյան երկրների դեսպանների հետ

Վրաստանի նախագահը բողոքի ակցիաների վերաբերյալ քննարկում է ունեցել արևմտյան երկրների դեսպանների հետ

Հունիս 22, 2019 11:35 Պատրաստ է համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետ։
Վրաստանի խորհրդարանի մոտ հավաքվածները ցրվել են

Վրաստանի խորհրդարանի մոտ հավաքվածները ցրվել են

Հունիս 22, 2019 08:50 Բողոքի ցույցի մասնակիցներին միացել էին նաև մեծաթիվ ուսանողներ:
Պուտինն արգելել է ռուսների ավիափոխադրումները դեպի Վրաստան

Պուտինն արգելել է ռուսների ավիափոխադրումները դեպի Վրաստան

Հունիս 22, 2019 08:45 Նաև կարգադրել է կառավարությանն ապահովել Վրաստանի տարածքում գտնվող ռուսների վերադարձը:
Թբիլիսիում ձերբակալվածների թվում ՀՀ քաղաքացի կա

Թբիլիսիում ձերբակալվածների թվում ՀՀ քաղաքացի կա

Հունիս 22, 2019 08:40 Նա 13 օր կմնա կալանքի տակ: