Լրահոս

13.05.2011 12:04


Ի նշանավորումն 1915 թ. Վանի ինքնապաշտպանության 96-ամյակի

«Վասպուրական» հայրենակցական միությունը մայիսի 15-ին ժամը 12.00-ին, ի նշանավորումն 1915 թ. Վանի հերոսական ինքնապաշտպանության 96-ամյակի, «Արծիվ Վասպուրականի» հուշարձանի մոտ (Արագածոտնի մարզի Ագարակ հա­մայն­քի հարևանությամբ) կազմակերպում է ավանդական դաշտահանդես։

Միջոցառումը հոբելյանական է նաև այն առումով, որ լրանում է «Վասպուրական» հայրենակցական միության հիմնադրման և «Արծիվ Վասպուրականի» հուշարձանի (ճարտ.՝ Ջիմ Թորոսյան) բացման 30-ամյակը։

Դաշտահանդեսին մասնակցել ցանկացողներին տեղյակ ենք պահում, որ մայիսի 15-ին, ժամը 11.00-ին Ստ. Շահումյանի անվ. հրապարակից «Վասպուրական» միության վարձակալած ավտոբուսները կշարժվեն դեպի «Արծիվ Վասպուրականի» հուշարձան։

«Վասպուրական» հայրենակցական միության վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը