Քաղաքական

05.09.2011 13:44


ՀԱԿ–իշխանություն երկխոսությունը կշարունակվի՞

ՀԱԿ–իշխանություն երկխոսությունը կշարունակվի՞

Այսօր ՀԱԿ ներկայացուցիչ, ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը և ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը համատեղ ասուլիսում հայտարարեցին, որ երկխոսությունը կլինի ու կշարունակվի։

–Սակայն այն կլինի ոչ թե նրա համար, որ իշխանությունները շատ բարի են, շատ ժողովրդավար, այլ շատ պարզ պատճառով։ Արդեն հասկանալի է, որ նրանք հնարավորություն չունեն երկիրն այս վիճակից հանել։ Մեր երկրի պես փխրուն երկրի համար դա ուղղակի դատավճիռ է,–ասել է ՀԱԿ ներկայացուցիչը և հավելել, որ ընդդիմությունը դեռ վերջնագիր չի ներկայացրել, բայց դեռ կներկայացնի։

Նրա հավաստմամբ՝ երկխոսությունը կսկսվի, եթե չլինեն քաղաքական կալանավորներ։

Լ. Ալեքսանյանը, կողմ լինելով երկխոսությանը, նշել է, թե դա առաջին հերթին անհրաժեշտ է հասարակությանը, ինչպես նաև ՀԱԿ–ին և իշխանությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը