Կարծիք

Հուլիս 24, 2012 19:51

Հաճախորդները զվարճացնում են, բայց նաեւ պարտավորեցնում

Հաճախորդները զվարճացնում են, բայց նաեւ պարտավորեցնում

Ամառվա այս շոգին, երբ անգամ նստած տեղից կանգնելն է բավական դժվար գործ, նրանք, ովքեր սիրում են հաճախորդ լինել եւ մանուկ հասակում երազել են այդ մասին, չեն դադարում աչքի ընկնել եւ ամեն ինչ անում են իրենց վրա դրված հույսերն արդարացնելու համար: Բայցեւայնպես, որքան շատ են ջանքեր գործադրում, այնքան ավելի ծիծաղելի եւ խղճուկ վիճակում են հայտնվում:

Գեղամյաններին մի քանի անգամ գերազանցող, այսպես կոչված, խիստ ազատ եւ խիստ լիբերալ քաղաքական գործիչներն իրենց գործունեությամբ վկայում են, թե որքան տխուր վիճակում է գտնվում այն ուժը, որը հույսը դրել է նրանց վրա: Հայ ազգային կոնգրեսում պետք է նախ ամաչեն, ապա եւ ուրախ լինեն, որ ժամանակին իրենք էին հույսեր կապում շահնազարյանների եւ արամսարգսյանների հետ, իսկ այսօր՝ իշխանությունները:

Վերջին շրջանում հաճախորդների ակտիվ գործողությունները բացեցին շատերի աչքերը: Հիմա արդեն բոլորի համար է պարզ, թե ինչու ձերբակալվեցին այս կամ այն գործիչները, բայց ոչ Արամ Սարգսյանը, որն իր կոստյումները հագած շարունակում էր հանգիստ շրջել Երեւանի փողոցներով: Հիմա արդեն շատերն են հասկանում, թե ինչու հանկարծ ոչ մի տեղ չերեւացող եւ ոչնչով աչքի չընկնող Դավիթ Շահնազարյանը մարտի 1-ին հայտնվեց Երեւանի փողոցներում եւ փորձեց մարդկանց ուղղորդել` հորդորելով այս փողոցից գնալ մեկ այլ փողոց:

Ինչպես ասում են, չկա չարիք, առանց բարիքի: Ճիշտ է, անչափ վատ է, որ մեր հասարակությունում այդքան շատ հաճախորդներ կան, բայց լավ է, որ ստեղծվեց մի վիճակ, երբ Սերժ Սարգսյանը ստիպված եղավ բացահայտել նրանց նախագահական ընտրություններից այսքան շուտ: Հիմա արդեն պարզից էլ պարզ է, որ եթե Բաղրամյան 26-ի հսկողությունից դուրս մնացած ուժերը խուսափեն կոպիտ սխալներից, անեն ճիշտ եւ տրամաբանական քայլեր, ապա փետրվարին իրավիճակը Հայաստանում բոլորովին այլ կլինի:

Չի կարելի հույսը դնել մարդկանց բարձր ինքնագիտակցության վրա եւ ձեռքերը ծալած նստել: Չի կարելի հույսը դնել այն բանի վրա, թե բոլորն արդեն գիտեն, թե ով-ով է: Միշտ էլ կարող են գտնվել միամիտներ, որոնք կհավատան դիմակավորներին: Համաձայնվեք, որ հայ գյուղացին կամ ժամերով արեւի տակ առեւտրով զբաղվող մարդը դժվարությամբ կարող են հավատալ, որ մարդու իրավունքներից խոսող եւ Սերժ Սարգսյանին քննադատող տղաները վտանգավոր խաղեր են խաղում:

Հենց այսօրվանից պետք է ամեն ինչ անել դիմակավորներին մանեւրելու հնարավորություններից զրկելու համար: Հենց այսօրվանից պետք է լրջորեն զբաղվել ընտրացուցակներով: Հենց այսօրվանից պետք է ամեն ինչ անել, որ շրջիկ խմբերում մարդիկ չընդգրկվեն: Բնականաբար, հենց այսօրվանից իշխանություններին պետք է հասկացնել, որ հետընտրական գործընթացները, իհարկե, սահմանադրության շրջանակներում, անխուսափելի կլինեն, եթե մեզ մատուցեն այն ընտրացուցակը, որտեղ 2.5 մլն ընտրող կա, եւ եթե փողոցներում պտտվեն, այսպես կոչված, շրջիկ խմբերը:

Իսկ ինչ վերաբերում է հաճախորդներին, ապա երբ նրանք համոզվեն, որ ամեն ինչ փոխվում է, ապա մի կողմ են քաշվելու եւ փորձելու են ձեւացնել, թե միշտ էլ բաց սրտով պայքարել են ներկա իշխանությունների դեմ: Թող ասեն, դրանից ոչ մի վատ բան չի լինի: Կարեւորն իրականությունն է, այն իրականությունը, որը պետք է լինի առաջիկա նախագահական ընտրություններից հետո:

Մենք բոլորս պետք է հիշենք, որ եթե հանկարծ ծուլանանք, վախենանք, հոգնենք, ապա Հայաստանը կկորցնենք: Այն սարսափելի արտագաղթը, որ առկա է հիմա, ավելի սարսափելի կդառնա:

Վարդան Մխիթարյան     

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Համախմբումն այլընտրանք չունի

Համախմբումն այլընտրանք չունի

Մայիս 31, 2016 20:26 Մեր քաղաքական դաշտին անհրաժեշտ է նոր ուժ, որը կլինի իրական այլընտրանք գործող իշխանությանը։
Տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման սկզբունքներն իրարամերժ են

Տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման սկզբունքներն իրարամերժ են

Մայիս 31, 2016 14:14 Հայկական կողմի գերխնդիրն է, որ ԼՂ հարցում գործի ազգերի ինքնորոշումը։
Տուգանքը պետք է ուղղված լինի օրենքի խախտումը կանխելուն, բայց ոչ Հայաստանում

Տուգանքը պետք է ուղղված լինի օրենքի խախտումը կանխելուն, բայց ոչ Հայաստանում

Մայիս 31, 2016 11:20 Այստեղ տեսությունները ոչ մի կապ չունեն իրականության հետ։
Կներեք, բայց «Դուզ խոսքն էշին են ասում»

Կներեք, բայց «Դուզ խոսքն էշին են ասում»

Մայիս 31, 2016 09:00 Հասկացողն անգամ չասված բառն է ընկալում:
Սամվել Բաբայանի վերադարձի, իշխանությունների ու իշխանամետ արձագանքի մասին

Սամվել Բաբայանի վերադարձի, իշխանությունների ու իշխանամետ արձագանքի մասին

Մայիս 30, 2016 17:06 Իշխանությունները լավ գիտեն՝ ինչ ներդրում ունի նա։
Սերժ Սարգսյանը այրել է բոլոր կամուրջները ժողովրդի հետ

Սերժ Սարգսյանը այրել է բոլոր կամուրջները ժողովրդի հետ

Մայիս 30, 2016 12:07 Նրա պատճառով շատ արյուն է հեղվել։
Նախագահական պալատում մեր նահատակ հերոսների հարազատների խեղճությունը սպանիչ էր...

Նախագահական պալատում մեր նահատակ հերոսների հարազատների խեղճությունը սպանիչ էր...

Մայիս 29, 2016 23:42 Անպե՛տք, ռազմավարական նշանակություն չունեցող տարածքը հե՛նց այդ պալատն է...
Նժդեհ կերտելու համար պետք է նրա պես մտածել...

Նժդեհ կերտելու համար պետք է նրա պես մտածել...

Մայիս 29, 2016 08:45 Նա բոլշևիկների խելքի բանը չէ...
Հրանուշը կարմիր կաստյումչիկը հագել էր, որ Նժդեհն ամենաշուտն իրեն նկատե՞ր

Հրանուշը կարմիր կաստյումչիկը հագել էր, որ Նժդեհն ամենաշուտն իրեն նկատե՞ր

Մայիս 29, 2016 08:42 Ինչքան ենք զարգացել, որ «Բենթլի Սամոն» է օրհնում արձանը:
Ուրիշ տեղ պետք չի փնտրել մեղավորներ. ամեն ինչ մեր ներսում է

Ուրիշ տեղ պետք չի փնտրել մեղավորներ. ամեն ինչ մեր ներսում է

Մայիս 28, 2016 10:40 Հարձակումից առաջ բոլորը դարձել էին Ալիեւի դաշնակիցներ։
Մարդկանց ծայրահեղ վերնագրեր պարունակող նյութերով մի՛ ահաբեկեք

Մարդկանց ծայրահեղ վերնագրեր պարունակող նյութերով մի՛ ահաբեկեք

Մայիս 27, 2016 12:15 «Հայաստանին մոտենում է ավելի հզոր փոթորիկ»։
Հայաստանը կրկին մեկուսացվում է

Հայաստանը կրկին մեկուսացվում է

Մայիս 27, 2016 11:54 Տարածաշրջանում մեկնարկում է ևս մեկ գլոբալ տրանսպորտային նախագիծ։
Սերժ Սարգսյանի հիմնարար հարցադրումը

Սերժ Սարգսյանի հիմնարար հարցադրումը

Մայիս 27, 2016 11:23 Գերագույն հրամանատարը մեզ մարտահրավեր է նետել:
Բաղդասարյան. «Այստեղ չեն ընկալում իրավիճակի լրջությունը»

Բաղդասարյան. «Այստեղ չեն ընկալում իրավիճակի լրջությունը»

Մայիս 27, 2016 10:00 «Քաղաքական ուժերին այսօր միայն մի բան է հետաքրքրում՝ ինչ անեն, որպեսզի հայտնվեն հաջորդ խորհրդարանում»։
Սերժ Սարգսյանի Մեծ Քուֆրը

Սերժ Սարգսյանի Մեծ Քուֆրը

Մայիս 26, 2016 14:24 Նման Քֆուրով Արցախը չի կարող լիարժեք գոյատևել։
Մի քանի հետևություն Սամվել Բաբայանի հարցազրույցից

Մի քանի հետևություն Սամվել Բաբայանի հարցազրույցից

Մայիս 26, 2016 13:20 Պետական այրերը Հայրենիքին ծառայելու համար չպետք է շնորհակալության սպասեն:
Բաբայանը բացահայտեց ՌԴ-ի` Ադրբեջանին ու Հայաստանին զենք վաճառելու «գաղտնիքը»

Բաբայանը բացահայտեց ՌԴ-ի` Ադրբեջանին ու Հայաստանին զենք վաճառելու «գաղտնիքը»

Մայիս 26, 2016 12:20 Նա հաստատեց այն, ինչն օդի մեջ կախված է։