Լրահոս

12.06.2009 18:45


Տիգրան Սարգսյանն ընդունել է սոցիոլոգներին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է սոցիոլոգիայի համաշխարհային կոնգրեսի մի խումբ մասնակիցների' սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի տնօրեն Բյորն Վիտրոկի գլխավորությամբ։
Ողջունելով հյուրերին, ՀՀ կառավարության ղեկավարը ընդգծել է ժամանակակից աշխարհում տեղի ունեցող սոցիալական երևույթների պրոֆեսիոնալ մեկնաբանման անհրաժեշտությունը և հույս է հայտնել, որ 50 երկիր, 89 համալսարան և գիտահետազոտական կենտրոն ներկայացնող ճանաչված մասնագետները կառաջադրեն նոր գաղափարներ՝ հասկանալու առկա մարտահրավերները, վերլուծելու գլոբալ ճգնաժամի պատճառները, հետևանքներն ու հաղթահարման հնարավորությունները։
Այդ համատեքստում քննարկվել են սոցիոլոգների և կառավարությունների համագործակցության մեթոդներն ու եղանակները, կարևորվել է սոցիոլոգիական հետազոտությունների նշանակությունը կառավարության կողմից իրականացվող քաղաքականության ձևավորման գործում։ Հյուրերը ներկայացրել են իրենց երկրների փորձը, սոցիալական գիտությունների տեսական և մեթոդաբանական նվաճումները։

Այս խորագրի վերջին նյութերը