Լրահոս

Նոյեմբեր 26, 2012 09:29

Տիգրան Փաշաբեզյան. «Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը մեկ տարեկան է»

Տիգրան Փաշաբեզյան. «Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը մեկ տարեկան է»

Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը 2011 թվականի փետրվարի 4-ին հռչակեց Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարություն կազմավորելու գործընթացի սկիզբը:

Այն հարցին, թե ինչո՞ւ այդքան պատասխանատու որոշում կայացվեց, մենք պատասխանել ենք 2011 թվականի նոյեմբերի 16-ին հրապարակված հոդվածում:

Այստեղ կրկնենք որոշ հիմնադրույթներ այդ համապարփակ հարցադրման եւ իրողության հետ կապված:

- Արեւմտյան Հայաստանի Կառավարության ստեղծման պատասխանատուներից մեկը Միջազգային ընկերակցությունն է, ով ոչ միայն 90 տարի ի վեր ամեն կերպ մերժել ու շրջանցել է հայոց իրավունքները իր բնօրրան հայրենիքի նկատմամբ, այլեւ ամեն ինչ արել է, որ նորանկախ Հայաստանը նույնպես զրկված լինի այդ իրավունքները պաշտպանելու լծակներից եւ հնարավորությունից։

- Սա իր հերթին նշանակում է, որ դաշնակից տերությունները, ներկայիս Միջազգային ընկերակցությունը, պատասխանատվություն են կրել եւ կրում են այն հարցերում, որ Միջին Արեւելքի պետությունների ետպատերազմյան սահմանները կարգավորելիս, այսինքն` Սեւրի դաշնագրի դրույթները կյանքի կոչելիս, խոշոր բացթողումներ են արել, ինչի հետեւանքով Միջին Արեւելքում չի կարգավորվել հայկական, քրդական հարցերը եւ դրանք մնացել են որպես լարվածության օջախներ։

- Հաջորդ կարեւոր հարցը, ինչը հաճախ պետք է հիշել, այն է՝ թե Հայկական Հարցի հետ կապված խնդիրները բավարար չէ դիտարկել միայն իրավական հարթության մեջ, այն պարզ պատճառով, որ դրանց վրա անմիջական ազդեցություն ունեն նաեւ տարածաշրջանային ժամանակակից ռազմաքաղաքական կարեւոր գործոնները, զարգացումներն ու իրադարձությունները։

Օրինակ, այդպիսի մի խնդիր է Արեւմտյան Հայաստանի (ներառյալ Կիլիկյան Հայաստանի) բռնազավթված տարածքների խնդիրը, որովհետեւ այդ տարածքներից է բխեցվում տարածաշրջանում ապրող հայությանն ու Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանին ուղղված արդի բոլոր հիմնական սպառնալիքները, եւ ոչ միայն հայությանն ու Հայաստանին։ Որովհետեւ, առաջին հերթին, Արեւմտյան Հայաստանի ու Կիլիկյան Հայաստանի բռնազավթված տարածքների վրա են տեղակայված ժամանակակից Թուրքիայի այն զինված ուժերը, որոնք այդ տարածքներից սպառնում են Հայաստանի Հանրապետությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը (Արցախին), Վրաստանում ու Ջավախքում ապրող հայությանը, Իրանին` ներառյալ Իրանում ապրող հայությանը, Իրաքին` ներառյալ Իրաքում ապրող հայությանը, Սիրիային` ներառյալ Սիրիայում ապրող հայությանը։

- Որովհետեւ, վաղուց արդեն ժամանակն է, որ հայությունը նեցուկ կանգնի ՀՀ-ին ու ԼՂՀ-ին եւ գործնական քայլեր ձեռնարկի, առաջին հերթին, հենց ապօրինի ու անօրինական շրջափակումները վերացնելու ուղղությամբ։ Իսկ դրա ամենաիրական ու ամենաիրատեսական ճանապարհը, որպես տեր եւ իրավատեր իր սեփական հայրենիքին տեր կանգնելու գործընթացն է:

- Որովհետեւ, Միջազգային ընկերակցության իրավական, քաղաքական, նաեւ բարոյական դիրքորոշումից ու վերաբերմունքից է կախված այն հարցի պատասխանը, թե ինչպե՞ս կընթանան հայության եւ Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող այս հարցի հետ կապված դեպքերի ու իրադարձությունների զարգացումները։

- Գալով Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի եւ Արեւմտյան Հայաստանի Կառավարության ձեւաչափին, ընտրված է իրավական ուղիներով ընթանալու եւ երկու խնդիր լուծելու ճանապարհը:

Առաջինը, իրավական բոլոր միջոցներով հայության բոլոր իրավունքների եւ, առաջին հերթին, Հայաստանի տարածքային ամբողջականության պահանջների պաշտպանության խնդիրը։

Երկրորդը, հայությանն ու Հայաստանին ուղղված սպառնալիքները չեզոքացնելու խնդիրը։

Առաջինը հնարավոր է, երբ հայությունը՝ այս դեպքում Արեւմտյան Հայաստանի հայը հանդես գա որպես իրավունքի սուբյեկտ, որպես բնիկ ժողովուրդ, ով իրավունք ունի իր բնօրրանում, հայրենիքում՝ ինքնորոշման իրավունքի, ընդհուպ մինչեւ անկախություն։ Ով իրավունք ունի իր հայրենիքի նկատմամբ իր մասով, որպես իրավահաջորդ Վիլսոնյան Իրավարար վճռի, ով իրավունք ունի իր հայրենիքի նկատմամբ, որպես Կիլիկյան Հայաստանի անկախության պահանջատեր իրավահաջորդ:

Երկրորդը, հնարավոր է, եթե հայությունը՝ սփյուռքահայությունը եւ տարածաշրջանում բնակվող հայությունը, օգտվելով բնական եւ մարդկային իրավունքի սկզբունքներից ու նորմերից, օգտվելով Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի Մշտական, զինված, դրական չեզոքության մասին հայտարարությունից՝ ձեռնարկի իր ինքնապաշտպանության ուժերի կազմավորումը։

Ամփոփելով արդեն իսկ ասվածը նշենք, որ Արեւմտյան Հայաստանի հայության եւ Արեւմտյան Հայաստանի իրավունքները պաշտպանելու այլ ճանապարհ չկա, քան Արեւմտյան Հայաստանի Կառավարության ձեւաչափը, որովհետեւ մնացած հասարակական – քաղաքական ձեւաչափերը բազմիցս ապարդյուն փորձարկվել են անցնող 90 եւ ավելի տարիների ընթացքում:

Այժմ խոսենք անցած մեկ տարում Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի եւ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության իրականացրած ծրագրային աշխատանքների մասին:

Անցած մեկ տարին բավարար ժամանակ էր եւ գործունեության գլխավոր ուղղությունները հստակեցնելու, եւ այդ բոլոր ուղղություններով համապատասխան քայլեր ձեռնարկելու համար:

Նշենք դրանք.

2011 թվականի փետրվարի 4-ին Արեւմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհուրդը հռչակեց Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության կազմության սկիզբը:

2011 թվականի մարտի 6-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի հատուկ հրամանագրով ստեղծվեց Արեւմտյան Հայաստանի Ժառանգության ազգային հանձնախումբը:

2011 թվականի մարտի 30-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը որոշում կայացրեց Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի Մշտական, զինված, դրական չեզոքությունը հայտարարելու մասին։

2011 թվականի ապրիլի 14-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը դիմեց Սեւրի դաշնագիրը ստորագրած պետություններին՝ իր մասով իրավահաջորդության դիմումով։

2011 թվականի մայիսի 28-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը որոշում կայացրեց Հայերի ցեղասպանության, Մեծ Եղեռնի հանցագործության իրականությունը հիմնավորելու Իրավաբանական հատուկ հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ:

2011 թվականի սեպտեմբերի 4-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը դիմեց ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին՝ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը վերստին կյանքի կոչելու դիմումով։

2011 թվականի սեպտեմբերի 13-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը դիմեց Եվրոպառլամենտի պատգամավորներին 1987 թվականի հունիսի 18-ին ընդունված <> բանաձեւի որոշ դրույթներ վերանայելու եւ վերաձեւակերպելու դիմումով։

2011 թվականի հոկտեմբերի 6-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարութիւնը ձեռնարկեց համաժողովրդական էլեկտրոնային հարցապնդում՝ հետեւյալ երկու ծրագրային խնդիրներով` 1. Վիլսոնեան Իրավարար վճռի իրականացման ծրագիր, 2. Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Խորհրդարանական ընտրությունների ծրագիր։

2011 թվականի հոկտեմբերի 21-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահի հատուկ հրամանագրով կյանքի կոչվեց Արեւմտյան Հայաստանի Դրոշը:

2011 թվականի դեկտեմբերի 26-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահի հատուկ հրամանագրով հայտարարվեց Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնապաշտպանության եւ անվտանգության ապահովման ազգային համակարգի ստեղծման գործընթացի սկիզբը:

Վստահությամբ կարող ենք արձանագրել, որ 2011 թվականը հարուստ էր Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի իրավունքների պաշտպանության իրավական – քաղաքական ծրագրային փաթեթները պատրաստելու, ձեւակերպելու եւ հունավորելու տեսանկյունից: Այս իմաստով կատարված աշխատանքները, ավելի քան, արդյունավետ ու նպատակասլաց են եղել:

2012 թվականը նույն թափով ու վճռականությամբ աշխատանքները շարունակելու, ինչպես նաեւ կազմակերպչական գործունեություն ծավալելու ժամանակաշրջան է լինելու:

Մենք գիտենք, թե թվարկված աշխատանքներում, որքան մեծ է Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի եւ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության բոլոր անդամների, նվիրյալների ու մասնակիցների անձնական ներդրումը:

Մեր հատուկ շնորհակալությունը բոլորին:

Մենք միասին ենք եւ հաղթանակը մերն է լինելու:

Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Վարչապետ`

Տիգրան Փաշաբեզյան

Այս խորագրի վերջին նյութերը

Էդուարդ Աղաջանյանը կմեկնի արձակուրդ

Էդուարդ Աղաջանյանը կմեկնի արձակուրդ

Ապրիլ 25, 2019 16:41 Նրան կփոխարինի Ծովինար Սողոմոնյանը։
«Արմավիր» ՔԿՀ պետը հրաժարական է ներկայացրել

«Արմավիր» ՔԿՀ պետը հրաժարական է ներկայացրել

Ապրիլ 25, 2019 16:33 ԱԱԾ-ի կողմից իրականացված խուզարկության արդյունքում հայտնաբերված կանոնների խախտման դեպքերից հետո։
Փաստադարան. Մարտի 1-ի գործ

Փաստադարան. Մարտի 1-ի գործ

Ապրիլ 25, 2019 16:09 Մաս առաջին:
ՀՀԿ վերնախավը՝ իշխանական խմբակցության պատգամավորի ոգեշնչման աղբյուր

ՀՀԿ վերնախավը՝ իշխանական խմբակցության պատգամավորի ոգեշնչման աղբյուր

Ապրիլ 25, 2019 15:55 Սերժ Սարգսյանի խոսքերն է կրկնել։
Աղջիկը ցանկացել է կյանքին վերջ տալ «Էրեբունի» հիվանդանոցի մոտ, որտեղ մահացել էր նրա երեխան

Աղջիկը ցանկացել է կյանքին վերջ տալ «Էրեբունի» հիվանդանոցի մոտ, որտեղ մահացել էր նրա երեխան

Ապրիլ 25, 2019 15:20 Ամուսնալուծված է, մյուս երեխան ապրում է նախկին ամուսնու հետ։
Կիմ Չեն Ընի աթոռը սպիրտով մաքրել են Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից առաջ (տեսանյութ)

Կիմ Չեն Ընի աթոռը սպիրտով մաքրել են Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից առաջ (տեսանյութ)

Ապրիլ 25, 2019 15:00 Սա հյուսիսկորեացի առաջնորդի առաջին այցն է Ռուսաստան:
Բացահայտվել է կոռուպցիոն բնույթի հանցագործություն (տեսանյութ)

Բացահայտվել է կոռուպցիոն բնույթի հանցագործություն (տեսանյութ)

Ապրիլ 25, 2019 14:39 «Արագածոտն» ջրօգտագործողների ընկերության տնօրինությունը ապօրինություններ է թույլ տվել:
Ես Վլադիմիր Գասպարյանի սանիկը չեմ․ ՊՎԾ պետի տեղակալ (տեսանյութ)

Ես Վլադիմիր Գասպարյանի սանիկը չեմ․ ՊՎԾ պետի տեղակալ (տեսանյութ)

Ապրիլ 25, 2019 13:43 Արգիշտի Քյարամյանը չի հիմնավորում, թե միլոններն ինչպես է կուտակել։
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով

Ապրիլ 25, 2019 13:02 Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։
Քաղաքացու օրը փակ կլինեն Երևանի մի շարք կենտրոնական փողոցներ (տեսանյութ)

Քաղաքացու օրը փակ կլինեն Երևանի մի շարք կենտրոնական փողոցներ (տեսանյութ)

Ապրիլ 25, 2019 12:30 Երկկողմանի փակ է լինելու Մաշտոցի պողոտան։
Խորհրդարանական ճեպազրույցները (տեսանյութ)

Խորհրդարանական ճեպազրույցները (տեսանյութ)

Ապրիլ 25, 2019 11:15 Խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Կառավարության նիստն՝ ուղիղ հեռարձակմամբ

Կառավարության նիստն՝ ուղիղ հեռարձակմամբ

Ապրիլ 25, 2019 11:10 Օրակարգում 33 հարց է ներառված, որից 19-ը՝ չզեկուցվող: 
Սահակաշվիլին Զելենսկուն կոչ է արել Պուտինին «չզիջել»

Սահակաշվիլին Զելենսկուն կոչ է արել Պուտինին «չզիջել»

Ապրիլ 25, 2019 10:47 Ռուսաստանի նախագահը «դա երբեք չի գնահատի»: