Լրահոս

19.06.2009 16:59


850.000 դրամ արժողությամբ օղի՝ առանց ակցիզային դրոշմանիշերի

Հունիսի 18-ին, ժամը 22.00-ին 1982 թ. ծնված Արտյոմ Ե.-ի տնից հայտնաբերվել և առգրավվել են 0,25, 0,5, 0,7 և 1,0 լ տարողությամբ ապակյա տարաներով, տարբեր պիտակներով, 5086 շիշ օղի՝  առանց ակցիզային դրոշմանիշերի:
Արտյոմ Ե.-ն հայտարարել է, որ վերը նշվածն ինքը 850.000 դրամով գնել է Աբովյան քաղաքի «Լոյալ Ալկո»ՍՊԸ-ից՝ վերավաճառելու նպատակով:
Հայտնաբերվածից մեկական նմուշ ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

ՀՀ Ոստիկանության մամլո ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը