Մեկնաբանություն

Հունվար 27, 2013 12:00

ՀՀ նախագահական ընտրություններ. հետադարձ հայացք

ՀՀ նախագահական ընտրություններ. հետադարձ հայացք

ՀՀ նախագահի 2013թ. ընտրություններն արդեն իսկ առանձնանում են «էկզոտիկ» թեկնածուների առատությամբ։ Շատերի կողմից այս տարվա ընտրությունները համարվում են ՀՀ անկախացումից հետո որոշակի ժամանակաշրջանի ավարտ, եզրափակում։

Մինչ առաջադրված թեկնածուներն իրենց դերի մեջ են մտել ու փորձում են մրցակցային ֆոն ապահովել գործող նախագահի համար, եկեք վերհիշենք, թե նախորդ ընտրություններում ովքեր են առաջադրվել և ըստ ԿԸՀ–ի՝ քանի տոկոս քվե են հավաքել։ Կներկայացնենք միայն «չոր» փաստեր։

Եվ այսպես, ՀՀ անկախացումից հետո նախագահական առաջին՝ 1991թ. հոկտեմբերի 16–ի ընտրություններին մասնակցում էին ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանը, արձակագիր Զորի Բալայանը, ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը, դերասան Սոս Սարգսյանը, ով առաջադրվել էր ՀՅԴ–ի կողմից և ՀՀՇ–ական Լևոն ՏերՊետրոսյանը, ով և ընտրվեց ՀՀ առաջին նախագահ։

Տեր–Պետրոսյանը նախագահ դարձավ մեկ փուլով՝ ստանալով 1.518.090 ընտրողների ձայների 83%-ը: Պարույր Հայրիկյանին իր վստահության քվեն տվեց 7%-ը, Սոս Սարգսյանին՝ 4.3%-ը, Զորի Բալայանին՝ 0.45%-ը, Ռաֆայել Ղազարյանին՝ 0.39%-ը, Աշոտ Նավասարդյանին՝ 0.16%-ը:

ՀՀ Սահմանադրության ընդունումից հետո առաջին անգամ տեղի ունեցած նախագահական ընտրություններին (1996թ. սեպտեմբերի 22) մասնակցող թեկնածուներն էին՝ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, կոմունիստական կուսակցությունից Սերգեյ Բադալյանը, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը և ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը։ Ընտրություններից օրեր առաջ ընդդիմադիր թեկնածուները ինքնաբացարկ հայտնեցին և սատարեցին Վազգեն Մանուկյանին. ի վերջո, քվեաթերթիկում մնաց չորսի անունը՝  Լևոն Տեր-Պետրոսյան, Վազգեն Մանուկյան, Սերգեյ Բադալյան և Աշոտ Մանուչարյան։ Մեկ փուլով նախագահի պաշտոնում վերընտրվեց Տեր–Պետրոսյանը։

Այդ ընտրություններում քվեարկությանը մասնակցած 1.333.204 ընտրողների  ձայների  6,34 %–ը ստացավ Սերգեյ Բադալյանը, 41,29 %–ը՝ Վազգեն Մանուկյանը, 0,6 %–ը՝ Աշոտ Մանուչարյանը և 51,75 %–ը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը։

1998 թվականի մարտի 16–ի նախագահական արտահերթ ընտրություններում առաջադրված թեկնածուներն էին ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանը, ակտիվ քաղաքականություն վերադարձած ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը, Վազգեն Մանուկյանը, Սերգգեյ Բադալյանը, Պարույր Հայրիկյանը, Դավիթ Շահնազարյանը, «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը, Լիբերալ դեմոկրատական կուսակցության նախագահ Վիգեն Խաչատրյանը, ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը, ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը, ՄՅՈւԴ կոոպերատիվ համալսարանի հիմնադիր  Յուրի Մկրտչյանը և «Նոր ուղի» կուսակցության նախագահ Աշոտ Բլեյանը։ Այս ընտրություններում 12 թեկնածուներից 7–ը՝ Դավիթ Շահնազարյանը, Վիգեն Խաչատրյանը, Հրանտ Խաչատրյանը, Արտաշես Գեղամյանը, Արամ Սարգսյանը, Աշոտ Բլեյանը և Յուրի Մկրտչյանը, ստացան մեկ տոկոսից պակաս ձայներ։

1998–ին առաջին անգամ ընտրություններն անցան երկու փուլով։ Առաջին փուլում Ռոբերտ Քոչարյանը ստացավ 1.449. 004 ընտրողների 38,76%–ի ձայնը, Կարեն Դեմիրճյանը՝ 30,67%,  Վազգեն Մանուկյանը՝ 12,24%, Սերգեյ Բադալյանը՝ 11,01%, Պարույր Հայրիկյանը՝ 5,41%:

Երկրորդ փուլում նախագահ դարձավ Ռոբերտ Քոչարյանը։ 

2003 թվականի փետրվարի 19–ի ընտրություններում նախագահի թեկնածուներն էին Ռոբերտ Քոչարյանը, Ստեփան Դեմիրճյանը՝ հոկտեմբերի 27–ի ահաբեկչության զոհ դարձած Կարեն Դեմիրճյանի որդին, նույն ահաբեկչության զոհերից վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը, Վազգեն Մանուկյանը, Արտաշես Գեղամյանը, ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, «Միավորված հայեր» կուսակցության նախագահ Ռուբեն Ավագյանն ու «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը։ Արամ Սարգսյանը հանեց իր թեկնածությունը հօգուտ Ստեփան Դեմիրճյանի, ով հանդիսանում էր ընդդիմադիր դաշտի ֆավորիտը։

Այս անգամ նույնպես ընտրություններն անցան երկու փուլով։ Առաջին փուլում ընտրություններին մասնակցած 1.462.383 ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների ձայների մեկ տոկոսից պակաս ստացան Գառնիկ Մարգարյանը, Ռուբեն Ավագյանը, Արամ Հարությունյանը և Վազգեն Մանուկյանը։

Արտաշես Գեղամյանը ստացավ՝ 250.145, Ստեփան Դեմիրճյանը՝ 399.757, Արամ Կարապետյանը՝ 41.795 և Ռոբերտ Քոչարյանը՝ 700808 քվե։

Երկրորդ փուլ դուրս եկան Ռոբերտ Քոչարյանը և Ստեփան Դեմիրճյանը։ Նախագահ շարունակեց մնալ Ռոբերտ Քոչարյանը։ Երկրորդ փուլում նա ստացավ ընտրողների ձայների 67,44%–ը, իսկ Ստեփան Դեմիրճյանը՝ 32,56%-ը։

2008 թվականի փետրվարի 19–ին՝ հինգերորդ ընտրություններում, նախագահի աթոռի համար պայքարում էին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, տարիների դադարից հետո ակտիվ քաղաքականություն վերադարձած ՀՀ առաջին նախագահ Լևոն ՏերՊետրոսյանը, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, Վազգեն Մանուկյանը, ՀՅԴ-ից Վահան Հովհաննիսյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, Արտաշես Գեղամյանը, Արամ Հարությունյանը և ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։ Մեկ փուլով նախագահ դարձավ Սերժ Սարգսյանը։

Ըստ ԿԸՀ–ի տվյալների՝ քվեարկությանը մասնակցեց 1 671 027 մարդ (1991 թվականից սկսած մասնակցության ամենաբարձր ցուցանիշը)։ Արթուր Բաղդասարյանը ստացավ 16.69% քվե, Արտաշես Գեղամյանը՝ 0.46%, Տիգրան Կարապետյանը՝ 0.60%, Արամ Հարությունյանը՝ 0.18%, Վահան Հովհաննիսյանը՝ 6.18%, Վազգեն Մանուկյանը՝ 1.29%, Արման Մելիքյանը՝ 0.27%, Սերժ Սարգսյանը՝ 52.82%, Լևոն Տեր–Պետրոսյանը՝ 21.51% ձայն։

2013թ. փետրվարի 18–ին տեղի են ունենալու նախագահական հերթական ընտրությունները։ Առաջադրված 15 թեկնածուներից ցուցակում մնացել են ութը և ամենայն հավանականությամբ վերջնական քվեաթերթիկում ավելի քիչ թեկնածուներ կմնան։ Այս պահի դրությամբ ՀՀ նախագահ են ցանկանում դառնալ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը, «Ռադիո Հայ» ՍՊԸ-ի տնօրեն Անդրիաս Ղուկասյանը, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, Արամ Հարությունյանը, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը, Արման Մելիքյանը և ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Շատ վերլուծաբանների և քաղաքագետների կարծիքով՝ սա Հայաստանի պատմության մեջ ամենաոչմրցակցային ընտրությունն է, և ըստ ամենայնի՝ Սերժ Սարգսյանը միջինասիական երկրներում և հարևան Ադրբեջանում նախագահական ընտրությունների ժամանակ արձանագրվող քվեատոկոսներով կմնա իր պաշտոնին։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը

Ցուցակային լյուստրացիա (ո՞վ է ուզում դառնալ պատգամավոր)

Ցուցակային լյուստրացիա (ո՞վ է ուզում դառնալ պատգամավոր)

Նոյեմբեր 15, 2018 17:04 Սերժականից նիկոլական դառնալը կես քայլ է:
Շուտափույթ ընտրությունները և սոդոմգոմորային ցուցակները

Շուտափույթ ընտրությունները և սոդոմգոմորային ցուցակները

Նոյեմբեր 15, 2018 11:42 Արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու որոշումը կայացվել է ոչ թե էյֆորիայի, այլ վախի ազդեցության տակ:
Ի՞նչ խնդիր է լուծում Դավիթ Տոնոյանը

Ի՞նչ խնդիր է լուծում Դավիթ Տոնոյանը

Նոյեմբեր 14, 2018 12:35 Տոնոյանը մի կողմից ասում է, որ խնդիր չկա, բայց մյուս կողմից էլ ասում է, որ իրենք միջազգային կառույցներին տեղեկացրել են Նախիջևանի ուղղությամբ խնդրի մասին:
Դավիթ Շահնազարյանը Նիկոլ Փաշինյանին համարում է «Մարտի 1»-ի հրահրիչ

Դավիթ Շահնազարյանը Նիկոլ Փաշինյանին համարում է «Մարտի 1»-ի հրահրիչ

Նոյեմբեր 14, 2018 11:56 Դավիթ Շահնազարյանը 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ միասին պաշտպանում էր Լևոն Տեր-Պետրոսյանին:
Ովքեր և ինչու են նեղացած Նիկոլ Փաշինյանից

Ովքեր և ինչու են նեղացած Նիկոլ Փաշինյանից

Նոյեմբեր 13, 2018 13:25 Փաշինյանը պատրաստվում է ընտրություններից հետո «քցել» ոչ միայն իրենից կառչած քաղաքական բալաստին, այլ նաև ամբոխին: Ու ճիշտ է անում:
«Ասֆալտին փռվածները» և 800 հազար «թամբալները»

«Ասֆալտին փռվածները» և 800 հազար «թամբալները»

Նոյեմբեր 13, 2018 10:37 Մի մասը  Փաշինյանի իշխանությունը պիտակավորում են որպես բոլշևիկյան, իսկ մյուսները՝ բուրժուական: Երկուսն էլ յուրովի ճիշտ են:
Հեղափոխությունից «քծվածները»

Հեղափոխությունից «քծվածները»

Նոյեմբեր 12, 2018 15:21 «Քցվածների» ցանկում են հայտնվել հեղափոխությանը չաջակցած, բայց հետագայում հեղափոխության «տնփեսայի» կարգավիճակի ձգտածներ, բայց այդպես էլ մերժվածներ:
ՀՀԿ-ում կարող են հանգիստ լինել. Փաշինյանն արդեն քվեարկել է

ՀՀԿ-ում կարող են հանգիստ լինել. Փաշինյանն արդեն քվեարկել է

Նոյեմբեր 12, 2018 13:08 Փաշինյանին ՀՀԿ-ն պետք է և՛ նախընտրական փուլում, և՛ խորհրդարանում:
Հասնել և անցնել Խրյուշչովին (տեսանյութ)

Հասնել և անցնել Խրյուշչովին (տեսանյութ)

Նոյեմբեր 11, 2018 16:25 Քաղաքական վերնախավի ճնշող մեծամասնությունը չի հավատում իր քարոզած բլեֆներին, բայց փորձում է հավատացնել հանրությանը՝ «Էշ մի սատկի, գարուն կգա» ծրագրի շրջանակներում:
Սերժ Սարգսյան VS Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Սերժ Սարգսյան VS Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Նոյեմբեր 10, 2018 14:55 Փաշինյանի մոտ արդեն անցնում է հեղափոխական էյֆորիան: Չուտել մարդու միս, խմել այծի կաթ, ոչխար պահել, մոշ հավաքել, կով չմորթել, գնել հեռուստացույց և նպաստ չուզել:
Հեղափոխությո՞ւն, թե՞ իշխանափոխություն (տեսանյութ)

Հեղափոխությո՞ւն, թե՞ իշխանափոխություն (տեսանյութ)

Նոյեմբեր 09, 2018 17:44 Ժողովուրդը դուրս եկավ փողոց, որպեսզի մերժի Սերժին (հընթացս նրան համոզեցին, որ բացի Սերժին մերժելուց, պետք է սիրի Նիկոլին):
Յուրայինների մեջ օտար

Յուրայինների մեջ օտար

Նոյեմբեր 09, 2018 02:05 Միջազգային ասպարեզում ոչ թե «դուխով» են հարաբերություններ հաստատում և խնդիրներ լուծում, այլ ԽԵԼՔՈՎ: «Գըմփ-գըմփ-հո՛ւ»-ով դրսում չես զարմացնի:
«Առաքելության» առաքելությունը

«Առաքելության» առաքելությունը

Նոյեմբեր 08, 2018 14:22 Հայտնի են հաղթողները, հայտնի են պարտվողները, հայտնի են նախնական «քցվածները», դեկտեմբերի 9-ից հետո հայտնի կլինեն նաև մյուս «քցվողները»:
Գառնիկը ճիշտ էր, Ասյան սխալվեց (տեսանյութ)

Գառնիկը ճիշտ էր, Ասյան սխալվեց (տեսանյութ)

Նոյեմբեր 08, 2018 13:50 Հայաստանում «խաղաղասիրական» քարոզը ոչ միայն բարձր կարգավիճակ ունեցող կանանց, այլ նաև «առաջադեմ» աչոնիկների միջոցով է տարվում:
Տիգրան Մուկուչյանը հիմա դեմ է ընտրակաշառքին

Տիգրան Մուկուչյանը հիմա դեմ է ընտրակաշառքին

Նոյեմբեր 08, 2018 11:55 ԿԸՀ ղեկավարը ընտրակաշառքի հոտն առել է ու դրա համար է կոչ անում ՀՀ արդեն իսկ հպարտ դարձած քաղաքացիներին մերժել ընտրակաշառքը:
Ինչու են պատանդառել Սամվել Մայրապետյանին

Ինչու են պատանդառել Սամվել Մայրապետյանին

Նոյեմբեր 07, 2018 11:36 Պատանդ, ինչպես հայտնի է, վերցնում են ինչ-որ բան ստանալու դիմաց կամ ինչ-որ մեկի հետ փոխանակելու համար:
Ղարաբաղի հարցը լուծվելու է վերելակո՞ւմ, թե՞ հրապարակում

Ղարաբաղի հարցը լուծվելու է վերելակո՞ւմ, թե՞ հրապարակում

Նոյեմբեր 06, 2018 13:40 Ալիևը կրկին խոսել է այն մասին, որ պետք է հայերը հանձնեն հողերը և հույս է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը կգնա այդ քայլերին:
Ինչպիսի ընտրություններ են սպասվում

Ինչպիսի ընտրություններ են սպասվում

Նոյեմբեր 06, 2018 11:22 Եթե ՔՊԿ-ն կամ «Իմ քայլը» որևէ ընտրատեղամասում պարտվեն, ապա Նիկոլ Փաշինյանն այդտեղի ընտրությունը կգնահատի որպես քրեաօլիգարխիայի կամ հակահեղափոխության հաղթանակ:
Ի՞նչ կա Ամուլսարի հանքից

Ի՞նչ կա Ամուլսարի հանքից

Նոյեմբեր 05, 2018 22:41 «Թողնենք, թող ԱԺ արտահերթ ընտրություններն անցնեն, հետո կերևա» տարբերակը վտանգավոր է:
Կպահպանի՞ Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը

Կպահպանի՞ Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը

Նոյեմբեր 05, 2018 13:30 ՀԱՊԿ-ում «կոնսենսուս-1» է, այսինքն՝ բացի Հայաստանից, բոլորը դեմ են, որպեսզի Խաչատուրովի փոխարեն ՀՀ մեկ այլ ներկայացուցիչ դառնա գլխավոր քարտուղար: