Աշխարհ

Հունվար 26, 2013 16:17

Վահագն Չախալյանը՝ Միխայիլ Սահակաշվիլիի հայտարարության կապակցությամբ

Վահագն Չախալյանը՝ Միխայիլ Սահակաշվիլիի հայտարարության կապակցությամբ

Իմ հասցեին Վրաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձ Միխեիլ Սաակաշվիլու կողմից  հնչեցված մեղադրանքները բացահայտ սուտ և ապատեղեկատվություն են: Երբեք և ոչ մի անգամ «ռուսական լրտես», «գործակալ լինելու» մեջ որևէ մեղադրանք ինձ դատարանում չի՛ առաջադրվել և չէր էլ կարո՛ղ առաջադրվել: Սաակաշվիլի-Մերաբիշվիլի զույգը իշխանության գլուխ էր, իրենց ձեռքում էին ուժային կառույցները և դատախազությունը, երբ չորսուկես տարի առաջ ինձ ձերբակալեցին, իսկ 2009-ի ապրիլին դատապարտեցին 10 տարվա ազատազրկման իբր 2005-06-ին «հանրային կարգը խախտելու», «խուլիգանության» և «զենք-զինամթերք պահելու» մեղադրանքներով: Ի դեպ, վերոնշյալ մեղադրանքների հետ ես համաձայն չեմ, դրանք ես երբեք չե՛մ ընդունել և չեմ ընդունում:

Կրկնեմ, ես անազատության մեջ էի միմիայն այն բանի համար, որ հետևողականորեն պահանջել եմ վրացական իշխանություններից հարգել վրացահայության իրավունքները, վերադարձնել բռնգրավված հայկական եկեղեցիները, հայոց լեզվին Ջավախքում տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալ, Ախալքալաքում հայկական համալսարան բացել և այլն: Ինձ ազատազրկեցին Ջավախքի բնակչության նկատմամբ Սաակաշվիլիի հանցավոր ռեժիմի ոստիկանական հալածանքները, դրամաշորթության և ունեզրկման «բեսպրեդելը» քննադատելու, օրինական միջոցներով այդ երևույթների դեմ իմ պայքարի համար։

Իմ անձի, գաղափարների, քաղաքական նպատակների և գործունեության վերաբերյալ Սաակաշվիլու սուտն ու զրպարտությունը գալիս են ևս մեկ անգամ հաստատելու, որ իմ գործը քաղաքական է, որ ինձ ազատազրկման էին ենթարկել բացառապես քաղաքական նկատառումներով՝ շինծու մեղադրանքների հիման վրա:

Պարզապես ափսոսում եմ, որ մեր երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը և նախկին վարչապետը այսքան մանր անձնավորություններ են, որ ներիշխանական քաղաքական շահարկման  և այլ ճղճիմ նկատառումներից ելնելով չեն խորշում անգամ ազգամիջյան թշնամանք հարուցող ապատեղեկատվական բնույթի հայտարարություններ անելուց:

 

Արդեն իսկ դիմել եմ դատախազություն Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Բակրաձեի զրպարչական բնույթի հայտարարության վերաբերյալ: Ես կխորհրդակցեմ իմ փաստաբանների հետ և այս հարցով ևս կձեռնարկեմ համապատասխան և համարժեք քայլեր:

Վահագն Չախալյան 

26.01.2013թ

Ք Ախալքալաք

Այս խորագրի վերջին նյութերը

ԵՄ-ի տնտեսությունը կարգի է եկել ռուսական հակապատժամիջոցներից. Մոգերինի

ԵՄ-ի տնտեսությունը կարգի է եկել ռուսական հակապատժամիջոցներից. Մոգերինի

Հունիս 19, 2019 16:05 Համալիրը բացառիկ ճկունություն ցուցաբերեց։
Պլատինին ազատ է արձակվել

Պլատինին ազատ է արձակվել

Հունիս 19, 2019 13:55 Մի քանի ժամ շարունակ հարցաքննվել է։
Ադրբեջանն ու Պակիստանը համատեղ զորավարժություն կանցկացնեն

Ադրբեջանն ու Պակիստանը համատեղ զորավարժություն կանցկացնեն

Հունիս 19, 2019 09:51 Սցենարն արդեն պատրաստ է։
Թուրքիան աշխատանքային վատ պայմանների հետևանքով գրանցված մահերի թվով Եվրոպայում առաջինն է

Թուրքիան աշխատանքային վատ պայմանների հետևանքով գրանցված մահերի թվով Եվրոպայում առաջինն է

Հունիս 18, 2019 22:24 Հանքահորերում շարունակում են հանքափորներ զոհվել։
Աշխարհի ավելի քան 2 մլրդ բնակիչ խմելու մաքուր ջրից օգտվելու հնարավորություն չունի. ՄԱԿ

Աշխարհի ավելի քան 2 մլրդ բնակիչ խմելու մաքուր ջրից օգտվելու հնարավորություն չունի. ՄԱԿ

Հունիս 18, 2019 22:05 3 միլիարդն էլ զրկված է ձեռքերն օճառով լվանալու հնարավորությունից։
Facebook-ը պաշտոնապես ներկայացրեց իր Libra գաղտնարժույթը

Facebook-ը պաշտոնապես ներկայացրեց իր Libra գաղտնարժույթը

Հունիս 18, 2019 20:52 Ենթադրում են թողարկել 2020 թվականին։
Պենտագոնը հայտարարել է, որ S-400-ների գնման դեպքում պատժամիջոցներ կկիրառի թուրքական ընկերությունների դեմ

Պենտագոնը հայտարարել է, որ S-400-ների գնման դեպքում պատժամիջոցներ կկիրառի թուրքական ընկերությունների դեմ

Հունիս 18, 2019 20:28 Ծանր հարված կլինի Թուրքիայի ռազմարդյունաբերությանը։ 
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Հունաստանի վարչապետի կոչին

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Հունաստանի վարչապետի կոչին

Հունիս 18, 2019 18:14 ԵՄ–ին կոչ էր անում պատժամիջոցներ կիրառել Անկարայի դեմ:
Անթալիայի նահանգապետարանն արգելել է ԼԳԲՏ համայնքի շքերթը

Անթալիայի նահանգապետարանն արգելել է ԼԳԲՏ համայնքի շքերթը

Հունիս 18, 2019 17:25 Բախումներից խուսափելու համար։
Միշել Պլատինին ձերբակալվել է

Միշել Պլատինին ձերբակալվել է

Հունիս 18, 2019 14:30 Կոռուպցիոն սխեմաների մեջ ներքաշված լինելու պատճառով:
Ինդոնեզիայում առնվազն 17 մարդ է զոհվել նավաբեկության հետևանքով

Ինդոնեզիայում առնվազն 17 մարդ է զոհվել նավաբեկության հետևանքով

Հունիս 18, 2019 12:50 Որոնողափրկարարական գործողությունը շարունակվում է։
Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին

Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին

Հունիս 18, 2019 08:45 Ինքնազգացողությունը վատացել է դատական նիստից հետո։
Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում (տեսանյութ)

Հունիս 17, 2019 22:06 Մխիթարյանի ընտրյալը հայազգի գործարար Միքայել Վարդանյանի դուստրն է:
Հունաստանը ԵՄ-ից կպահանջի Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել

Հունաստանը ԵՄ-ից կպահանջի Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել

Հունիս 17, 2019 21:10 Կիպրոսում հորատման աշխատանքների համար։