Քաղաքական

27.02.2013 15:38


Հովիկ Աբրահամյանը խոսել է իր դեմ պատվիրված հոդվածների մասին, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանին խորհուրդ է տվել շնորհավորել Սերժ Սարգսյանին

Հովիկ Աբրահամյանը խոսել է իր դեմ պատվիրված հոդվածների մասին, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանին խորհուրդ է տվել շնորհավորել Սերժ Սարգսյանին

Այսօրվա ասուլիսն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն, անդրադառնալով վերջին օրերի հրաժարականներին, նշել է, որ «ՀՀԿ-ն պարտվել է ընդամենը 75 համայնքում»: Ըստ նրա, պարտադիր չէ, որ այդ համայնքների ղեկավարները հրաժարական ներկայացնեն: «Համայնքի ղեկավարը չպետք է պատասխան տա: Ինչպես Շիրակի մարզպետի, այնպես էլ Արմավիրի քաղաքապետի հրաժարականները իշխանության կողմից պարտադրված չեն եղել»,–ասել է ԱԺ նախագահը:

Նա նաև խոսել է մամուլում իր «դեմ պատվիրված հոդվածներին»՝ ասելով.  «Լավ կլինի, որ եթե ժողովրդին օգուտ չեն կարողանում տալ, գոնե իրենց ջանքերն ու ֆինանսական միջոցները իրենց ընտանիքի վրա ուղղեն, փորձեն իրենց ընտանիքի բարեկեցությունը ավելի լավացնել: Պատվիրատուներին ուզում եմ ասել, որ այդ գումարները, որ բերում, պատվեր են տալիս իմ դեմ, թող դնեն իրենց ընտանիքի բարեկեցությանը հիմքը, որ իրենց ընտանիքն ամուր լինի, ի վերջո, ամուր ընտանիքն է ամուր պետության հիմքը»։ 

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննսիյանի գործողություններին, վկայակոչելով Սերժ Սարգսյանին շնորհավորած երկրների ղեկավարներին, Հովիկ Աբրահամյանը  «Ժառանգության» առաջնորդին խորհուրդ է տվել հետևել «էսքան երկրների նախագահներին» ու շնորհավորել Սերժ Սարգսյանին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը