Լրահոս

14.03.2013 12:26


Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչները հայտնվել են դրսում. բողոքի գործողություն կառավարության շենքի դիմաց

Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչները հայտնվել են դրսում. բողոքի գործողություն կառավարության շենքի դիմաց

ՀՀ կառավարության շենքի առջև այսօր բողոքի գործողություն են կազմակերպել Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչները: Բողոքավորները հայտնում են, որ իրենց բնկարանները գերակա շահ են ճանաչվել ու քանդվել: «Գրենդել Հիլզ» ընկերության հետ կնքվել է 3,5 տարվա պայմանագիր, ըստ որի` վերը նշված ժամկետում բնակիչները պետք է բնակարաններ ստանային, սակայն անցել է հինգ տարի, ու ոչ մի շենք չի կառուցվել։ Նշյալ թաղամասի բնակիչներն էլ փաստացի հայտվել են դրսում։

Բողոքի գործողության մասնակիցների հետ հանդիպել է ՀՀ կառավարության նամակների և քաղաքացիների ընդունելության վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, ով հայտնել է, որ 33-րդ թաղամասի բնակիչների բնակարանային խնդիրների հարցով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը կուսումնասիրի առկա խնդիրները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը