Քաղաքական

30.04.2013 12:25


Նաիրա Զոհրաբյանը հորդորել է չանսալ ոչ մի սպառնալիքի (տեսանյութ)

Նաիրա Զոհրաբյանը հորդորել է չանսալ ոչ մի սպառնալիքի (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները նախընտրական քարոզչության շրջանակներում հանդիպել են Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների բնակիչների հետ: Նրանք վստահեցրել են, որ ԲՀԿ–ն «ո՛չ» է ասում իշխանության ու ժողովրդի միջև առկա անջրպետին, և Երևանի ավագանու ընտրությանը մասնակցում է ոչ թե իշխանավորի, այլ ժողովրդի գործընկերոջ տրամաբանությամբ: 

Կենտրոնի ընտրողներին ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հորդորել է չանսալ ոչ մի սպառնալիքի՝ հանուն վաղվա բարեկեցիկ Երևանի, հանուն իր հողում իրեն ապահով զգացող քաղաքացու:

Գործող իշխանությունն ունեցել է բավական երկար ժամանակ, որ ապացուցի իր ծրագրերի արդյունավետությունն ու ցույց տա բարեփոխումների արդյունքը, մինչդեռ արտագաղթի, գործազրկության ու աղքատության ցուցանիշները բոլորովին այլ բանի մասին են փաստում,–ասել է նա: 

Մանրամասները տեսանյութում

Այս խորագրի վերջին նյութերը