Աշխարհ

20.06.2013 09:48


Լոս Անջելեսում դասագրքերը կփոխարինվեն iPad-ներով

Լոս Անջելեսում դասագրքերը կփոխարինվեն iPad-ներով

«Ասոշիեյթեդ փրես»-ի փոխանցմամբ՝ Լոս Անջելեսի կրթության վարչությունը նախաձեռնել է դպրոցական դասագրքերի փոխարեն պլանշետների անցնելու գործընթացը, որը կշարունակվի մի քանի տարի: Վարչությունը բոլոր աշակերտների համար արդեն սկսել է iPad-ներ գնել։ Առաջին խմբաքանակը ձեռք բերելու համար կծախսվի 30 մլն դոլար:

lenta.ru-ն տեղեկացնում է, որ Լոս Աջելեսի բոլոր 640 հազ. աշակերտներին պլանշետներով ապահովելու դեպքում, քաղաքը կդառնա ԱՄՆ խոշորագույն դպրոցական տարածքը, որտեղ էլեկտրոնային դասագրքեր են ներմուծվել։

Դասագրքերը պլանշետներով փոխարինելու գաղափարի կրողներից էր Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսը: Նա հուսով էր, որ շնորհիվ iPad-ի` դասագրքերն իսպառ կանհետանան:

Այս խորագրի վերջին նյութերը