Քաղաքական

10.07.2013 10:54


Սերժ Սարգսյանը Սուրեն Խաչատրյանի հետ քննարկել է Վահե Հակոբյանին մարզպետ նշանակելու հարցը

Սերժ Սարգսյանը Սուրեն Խաչատրյանի հետ քննարկել է Վահե Հակոբյանին մարզպետ նշանակելու հարցը

Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը «hayeli.am»-ին տված հարցազրույցում հաստատել է, որ մինչև Վահե Հակոբյանին Սյունիքի մարզպետ նշանակելը նախագահ Սերժ Սարգսյանը զրուցել է իր հետ այդ որոշման մասին։

Այո՛, ինձ հետ քննարկվել է այդ որոշումը։ Եվ Վահե Հակոբյանի թեկնածությունը առաջարկողներից մեկն էլ ես եմ եղել։ Այլ անուններ, այլ թեկնածուներ են եղել, բայց ես պաշտպանել եմ Վահե Հակոբյանի թեկնածությունը։ Բնական է, որ Սյունիքի մարզպետ պետք է լինի մի մարդ, ով շատ լավ տեղյակ է մարզի խնդիրներին, հոգսերին։ Հայտնի է նաև, թե ով է Վահե Հակոբյանի հայրը՝ Մաքսիմ Հակոբյանը, ինչ դեր և նշանակություն է ունեցել մարզի համար։ Ասում են, թե Վահեն երիտասարդ է այդ պաշտոնը զբաղեցնելու համար։ Բայց եթե մարդը նույն ընտրատարածքից 3 անգամ պատգամավոր է ընտրվել, սա նշանակում է, որ ժողովուրդը նրան հավատում ու վստահում է,–ասել է Ս. խաչատրյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը