Լրահոս

15.07.2013 13:19


Ըստ ՀՀԿ–ական պատգամավորի՝ Ազատ առևտրի ասոցացման համաձայնագրով իրենք ցանկանում են լուծել փակ սահմանների հարցը

Ըստ ՀՀԿ–ական պատգամավորի՝ Ազատ առևտրի ասոցացման համաձայնագրով իրենք ցանկանում են լուծել փակ սահմանների հարցը

Այսօր հրավիրված ասուլիսում ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը խոսելով ասոցացման համաձայնագրի մասին՝ ասել է, որ Հայաստանը եվրոպական մշակույթ կրող ազգ է, և մեր առաջնահերթությունները եվրոպական են։ Նա վստահ է, որ այդ համաձայնագրի ստորագրմամբ կլուծվեն տնտեսական մի շարք խնդիրներ։

–Բայց մեզ համար ամենակարևորը փակ սահմաններն են։ Եվրոպական գործընթացը լիարժեք չի լինի, եթե պահպանվեն Թուրքիայի հետ փակ սահմանները։ Մեր ակնկալիքը եվրոպական կառույցներից այն է, որ նրանք ավելի գործուն քայլեր կատարեն այդ հարցի ուղղությամբ։ Չափազանց մեծ է հավանականությունը, որ նախաստորագրվի ասոցացման համաձայնագիրը,–ասել է Գ. Մինասյանը,– չկա՛ կամ-կամի հարցադրում: Եթե խոսքը Մաքսային միության անդամակցության մասին է, ապա մենք այդպիսի հարց չենք դնում, քանի որ այդտեղ առկա են հարցեր ԼՂՀ սահմանային ռեժիմի հետ կապված:

Թուրքիայի հետ փակ սահմանների մասին ՀՀԿ–ական պատգամավորը հիշատակել է Սևծովյան տնտեսական համագործակցության երկրների խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի՝ 2020թ. օլիմպիական խաղերում ներգրավվելու հարցին անդրադառնալիս։

Օլիմպիական խաղերը նախ և առաջ բաց սահմաններ են ենթադրում, այնինչ Թուրքիան տարիներ շարունակ շրջափակել է Հայաստանը։

Գ. Մինասյանը պնդել է նաև, որ ՀՀԿ–ի ներսում նախագահ Սերժ Սարգսյանի իրավահաջորդի հարցը չի քննարկվում, քանի որ դա ժամանակավրեպ է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը