Աշխարհ

03.08.2013 11:50


Հասան Ռուհանին նախագահի լիազորությունները կստանձնի այսօր, վաղն էլ կերդվի

Հասան Ռուհանին նախագահի լիազորությունները կստանձնի այսօր, վաղն էլ կերդվի

Իրանի նորընտիր նախագահ 64-ամյա Հասան Ռուհանին այսօր պաշտոնապես կստանձնի նախագահի լիազորությունները։ Իսկ երդմնակալության արարողությունը տեղի կունենա օգոստոսի 4–ին։ Վերջինին մասնակցելու համար Թեհրան են ժամանելու աշխարհի 52 երկրից, այդ թվում՝ Հայաստանից պաշտոնական պատվիրակություններ՝ 11 նախագահ, 8 փոխնախագահ, 2 վարչապետ, 7 խորհրդարանական, 11 արտգործնախարար։

Իրանում նախագահական ընտրությունները տեղի էին ունեցել հունիսի 14-ին։ Նախկին նախագահն էր Մահմուդ Ահմադինեժադը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը